Ֆրանկ վան դեր Սթրեյք
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 28, 1985[1] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Բոքստել, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆրանկ վան դեր Ստրեյք (հոլ.՝ Frank van der Struijk, մարտի 28, 1985[1], Բոքստել, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ, պաշտպան։
Ակումբային կարիերա
Վան դեր Սթրեյքը «Վիլլեմ II» ակումբի սան է։ 2013 թվականին «Վոլենդամ» ակումբի դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմի կազմում։ 2006 թվականի նոյեմբերի 7-ին Նիդերլանդների ֆուտբոլի գավաթի «Բի Կուիկ 24» ակումբի դեմ խաղում Ֆրանկը խփել է իր առաջին գոլը «Վիլլեմ II» ակումբի կազմում։ Նոյեմբերի 25-ին «Վալվեյք» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում[2]։
2008 թվականի ամռանը Սթրեյքը տեղափոխվել է «Վիթես» ակումբ։ Օգոստոսի 29-ին «Գրոնինգեն» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[3]։ 2009 թվականի ապրիլի 26-ին «Ութհերթ» ակումբի դեմ խաղում Ֆրանկը խփել է իր առաջին գոլը «Վիթես» ակումբի կազմում[4]։ 2010 թվականին վարձակալության իրավունքով վերադարձել է «Վիլլեմ II»։ 2012 թվականին Վան դեր Սթրեյքը երկարացրել է պայմանագիրը «Վիթես» ակումբի հետ։ Նույն տարվա օգոստոսին ստացել է ոտնաթաթի ոսկորի կոտրվածք և մի քանի ամիս խաղից դուրս է մնացել։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո ակումբը չի երկարաձգել այն և Ֆրանկը որպես ազատ գործակալ վերադարձել է «Վիլլեմ II» ակումբ։
2015 թվակնաի օգոստոսի 7-ին Վան դեր Սթրեյքը մեկ մրցաշրջանի համար պայմանագիր է ստորագրել «Վիլլեմ II» ակումբի հետ[5]։
2016 թվականի ամռանը Ֆրանկը տեղափոխվել է շոտլանդական «Դանդի Յունայթեդ» ակումբ[6]։ Սեպտեմբերի 10-ին «Դանֆերմլին Աթլետիկ» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնությունում[7]։
Միջազգային կարիերա
2007 Վան դեր Սթրեյքը երիտասարդական ազգային թիմի կազմում հաղթել է Եվրոպայի տնային երիտասարդական առաջնությունում։
Ձեռքբերումներ
Միջազգային
- Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնություն՝ 2007
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Виллем II VS. Валвейк 3:1» (անգլերեն). soccerway.com. 2006 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Витесс VS. Гронинген 0:4» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Витесс VS. Утрехт 6:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Frank van der Struijk jaar langer bij Willem II» (հոլանդերեն). Willem II.nl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 8.8.2015-08-08-ին.
- ↑ «United in double swoop» (անգլերեն). Dundee United FC. 2016 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Данфермлин Атлетик VS. Данди Юнайтед 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
|