Ֆրանսիսկո Պիսառո
Ֆրանսիսկո Պիսառո (իսպ. ՝ Francisco Pizarro y González , մարտի 16 , 1478 (1478-03-16 ) [ 1] [ 2] , Տրուխիլյո , Կաստիլիա և Լեոն - հունիսի 26 , 1541 [ 3] , Լիմա , New Castile Governorate , Իսպանական կայսրություն ), իսպանացի նվաճող։ 1509 թվականին մասնակցել է Հարավային Ամերիկա կատարած արշավին, 1510 թվականին՝ Պանամայի , 1532 -1536 թվականներին՝ Պերուի նվաճմանը։ Պերուում, օգտագործելով ինկերի երկպառակտչական պայքարը, կողոպտել և ավերել է նրանց Տաուանտինսույու պետությունը։ 1535 թվականին հիմնել է Լիմա քաղաքը։ Դաժանորեն ճնշել է հնդկացիների ապստամբությունը (1535 -1537 )։ Իշխանության և ավարը բաժանելու համար պայքարում սպանվել է։
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 303 )։
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd