Ֆրանսուա Նուրիսիե
Ֆրանսուա Նուրիսիե | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[4] |
Վախճանվել է | փետրվարի 15, 2011[5][1][2][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4] |
Մասնագիտություն | լրագրող, գրող, գրական քննադատ և հրապարակախոս |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Q3207996? |
Անդամակցություն | Եվրոպական ազատությունների համար մտավորականների կոմիտե |
Աշխատավայր | France Inter |
Պարգևներ | |
Ամուսին | Cécile Muhlstein? |
![]() | |
![]() |
Ֆրանսուա Նուրիսիե, նաև Նուրիսյե (ֆր.՝ François Nourissier. մայիսի 18, 1927[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[4] - փետրվարի 15, 2011[5][1][2][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի գրող, լրագրող և գրականագետ։
Կենսագրություն և ստեղծագործություն
Ֆրանսուա Նուրիսիեն ծնվել է 1927 թվականին Փարիզում։ Սովորել է մասնավոր քոլեջներում, այնուհետև՝ Սեն-Լուիի և Լուի Մեծի լիցեյներում։ Բարձրագույն կրթությունն ստացել է քաղաքական հետազոտությունների ինստիտուտում և Սորբոնում[8]։
1952 թվականին Նուրիսիեն դարձել է Denoël հրատարակչության գլխավոր քարտուղարը։ Բացի այդ, որպես լրագրող աշխատակցել է նաև մի շարք պարբերականների՝ Nouvelles littéraires, Point, Figaro Magazine, L'Express, La Parisienne[8]։ Շուրջ քառասուն տարի՝ 1958-1996 թվականներին, աշխատել է Գրասե հրատարակչությունում որպես գրական խորհրդատու։ 1977 թվականին ընտրվել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ: 1996-2002 թվականներին եղել է դրա նախագահը[9] [8]։
1958 թվականին լույս է տեսել Նուրիսիեի «Կապույտ՝ ինչպես գիշերը» (Bleu comme la nuit) վեպը։ Դրան հաջորդած Un Petit bourgeois (Փոքրիկ բուրժուան, 1963) և Une histoire française (Ֆրանսիական պատմություն, 1965) վեպերի հետ միասին այն կազմում է Malaise général ընդհանուր խորագրով եռագրություն, որը, ինչպես և Նուրիսիեի բոլոր ստեղծագործությունները, առանձնանում է իր «մռայլ նարցիսիզմով», կծու, խայթող հեգնանքով և հիասթափվածությամբ[9]: «Ֆրանսիական պատմություն» վեպի համար հեղինակն արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակին[10]։ 1970 թվականին «Կործանում» ( La Crève) վեպը, որը սեղմ բնորոշվել է որպես «հուսահատության խոցող խոստովանություն»[11], արժանացել է Prix Femina [10] մրցանակի։
1990-ականների կեսերին գրողի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն: Դրա դեմ պայքարին են նվիրված «Envers et contre Miss P» վեպը և «Le Prince des Berlingots» գիրքը (2003)[8] [12]։ 2000 թվականին Գալիմար հրատարակչությունը տպագրեց Նուրիսյեի ինքնակենսագրական վեպը՝ A défaut de génie վերնագրով։
Ֆրանսուա Նուրիսիեն մահացել է 2011 թվականի փետրվարի 15-ին Փարիզում [13][14][15]:
Գլխավոր գործերը
- 1951 : L'Eau Grise
- 1956 : Les Orphelins d'Auteuil, Les Chiens à fouetter
- 1957 : Le Corps de Diane
- 1958 : Bleu comme la nuit
- 1964 : Un petit bourgeois
- 1965 : Une histoire française - Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ
- 1970 : La crève (Ֆեմինա մրցանակ)
- 1973 : Allemande
- 1981 : L'Empire des nuages
- 1985 : La Fête des pères
- 1992 : Le Gardien des ruines
- 1997 : Le Bar de l'escadrille
- 2001 : À défaut de génie
- 2003 : Le prince des berlingots
- 2008 : Eau-de-feu
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.artistikrezo.com/actualites/livres/francois-nourissier-est-mort.html
- ↑ http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
- ↑ Académie française (ֆր.)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Goncourt : François Nourissier quitte l'académie pour raisons de santé». France Info (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-20-ին. Վերցված է 2020-08-08-ին.
- ↑ 9,0 9,1 «François Nourissier». Dictionnaire mondial des littératures (ֆրանսերեն). Larousse.
- ↑ 10,0 10,1 Adrien Gaboulaud (2011). «François Nourissier, une vie à écrire». Paris Match (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին. Վերցված է 2020-08-08-ին.
- ↑ Балашова Т. В. Литература 70-х—80-х годов. Введение // Французская литература 1945—1990 / Н. И. Балашов. — М.: Наследие, 1995. — С. 606.
- ↑ C.J. (2008). «François Nourissier quitte l'Académie Goncourt». Le Figaro (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2020-08-08-ին.
- ↑ «François Nourissier (1927-2011)». BNF Data (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-13-ին. Վերցված է 2020-08-08-ին.
- ↑ «François Nourissier est mort». Վերցված է 16 February 2010-ին.
- ↑ The writer Francois Nourissier died
Գրականություն
- Patrick Kéchichian: François Nourissier. Le Monde, 18. Februar 2011, S. 24.
- Denise Bourdet, François Nourissier, dans: Visages d'aujourd'hui, Paris, Plon, 1960.
- Hubert Nyssen, François Nourissier, Les voies de l'écriture : entretiens avec François Nourissier [et al.] et commentaires, Mercure de France, 1969
- Pol Vandromme, François Nourissier : portrait-vérité, La Table Ronde, 1993, 242 p. 2710305631
- . էջ 112-117. ISBN 978-2-370890-01-6.
{cite book}
: External link in
(օգնություն); Missing or empty|présentation en ligne=
|title=
(օգնություն); Unknown parameter|année première édition=
ignored (օգնություն); Unknown parameter|et al.=
ignored (օգնություն); Unknown parameter|nom1=
ignored (|last1=
suggested) (օգնություն); Unknown parameter|réimpression=
ignored (օգնություն); Unknown parameter|sous-titre=
ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
- Bibliographie
- WESTFÄLISCHE NACHRICHTEN: Schriftsteller François Nourissier gestorben (16. Februar 2011)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Նուրիսիե» հոդվածին։ |
|