Ֆրեդերիկ Բյուլո
Ֆրեդերիկ Բյուլո ֆր.՝ Frédéric Bulot | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 27, 1990[1][2] (34 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Լիբրևիլ, Գաբոն | ||||||||||||||||||||
Հասակ | 179 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 76 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 39 | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆրեդերիկ Բյուլո (ֆր.՝ Frédéric Bulot, սեպտեմբերի 27, 1990[1][2], Լիբրևիլ, Գաբոն), գաբոնցի ֆուտբոլիստ, «Տուր» ֆուտբոլային ակումբի և Գաբոնի ազգային հավաքականի կիսապաշտպանն է։
Ակումբային կարիերա
Բյուլոն Մոնակոյի սանն է։ Ֆրանսիայի առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է 2010 թ․ օգոստոսի 7-ին, երբ թիմը մրցում էր Լիոնի հետ[3]։
2011 թ․ ամռանը Բյուլոն վարձավճարով տեղափոխվում է «Կան»։ Նոր թիմի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 6-ին, երբ թիմը մրցում էր «Վալենսյեն» ակումբի հետ[4]։ Ֆրանսիայի առաջնությունում իր առաջին գնդակը խփել է օգոստոսի 28-ին, երբ թիմը մրցում էր «Ռեն» ակումբի հետ[5]։ Բյուլոն դարձել էր ակումբի առաջատարներից մեկը, գրեթե բոլոր հանդիպումներն անցկացնում էր առանց փոխարինման։
2012 թ․ ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվում է բելգիական «Ստանդարտ»։ Տրանսֆերի արժեքը կազմում էր 1.7 միլիոն եվրո։ Բելգիայի առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է հուլիսի 29-ին, երբ թիմը մրցում էր «Զյուլտե Վարեգեմ» ակումբի հետ[6]։ Նոր ակումբի կազմում իր առաջին գոլերը խփել է հոկտեմբերի 7-ին, երբ թիմը մրցում էր «Անդերլեխտ» ակումբի հետ[7]։
2014 թ․ ամռանը Բյուլոն վարձավճարով տեղափոխվում է անգլիական «Չարլթոն Ատլետիկ»։ Չեմպիոնշիփում իր առաջին խաղն անցկացրել է սեպտեմբերի 16-ին, երբ թիմը մրցում էր «Վուլվերհեմպտոն» ակումբի հետ[8]։ Չարլթոնի կազմում իր առաջին գոլը խփել է 2015 թ․ փետրվարի 14-ին, երբ թիմը մրցում էր «Բրենթֆորդ» ակումբի հետ[9]։
2015 թ․ ամռանը ֆուտբոլիստը վերադառնում է Ֆրանսիա կնքելով պայմանագիր «Ռեյմս» ակումբի հետ։ Նոր ակումբի կազմում իր առաջին խաղն անցկացրել է օգոստոսի 9-ին, երբ թիմը մրցում էր «Բորդո» ակումբի հետ[10]։ Բորդոյի կազմում իր առաջին գոլը խփել է «Թուլուզ» ակումբի դեմ անցկացված խաղում։ 2016/17 մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը դադարեցնում է պայմանագիրը Ռեյմսի հետ։
Ազգային հավաքականի կազմում
2014 թ․ փետրվարին Բյուլոն հրավեր է ստանում և Գաբոնի ազգային հավաքականից, որի կազմում իր առաջին խաղն անցկացրել է մարտի 5-ին, երբ թիմն ընկերական հանդիպում էր անկացնում Մարոկկոյի ազգային հավաքականի հետ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Лион VS. Монако 0:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 7.
- ↑ «Кан VS. Валансьен 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 6.
- ↑ «Ренн VS. Кан 3:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 28.
- ↑ «Стандард VS. Зюльте-Варегем 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 29.
- ↑ «Стандард VS. Андерлехт 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 7.
- ↑ «Чарльтон Атлетик VS. Вулверхэмптон Уондерерс 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 16.
- ↑ «Чарльтон Атлетик VS. Брентфорд 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 14.
- ↑ «Бордо VS. Реймс 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 9.
Արտաքին հղումներ
- Բյուլոն soccerway.com կայքում
- Բյուլոն sports.ru կայքում
- Բյուլոն soccerbase.com կայքում
- Բյուլոն transfermarkt.com կայքում
- Բյուլոն national-football-teams.com կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Բյուլո» հոդվածին։ |
|