Ֆրեդերիկ Սքոթ Արչեր
Ֆրեդերիկ Սքոթ Արչեր անգլ.՝ Frederick Scott Archer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1813[1][2][3][…] |
Ծննդավայր | Բիշոպս Սթորտֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | 1857[1][3][4][…] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Կենսալ Գրին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ, քանդակագործ և գյուտարար |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ֆրեդերիկ Սքոթ Արչեր (անգլ.՝ Frederick Scott Archer, 1813[1][2][3][…], Բիշոպս Սթորտֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1857[1][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի լուսանկարիչ և քանդակագործ, որն առավել հայտնի է որպես ժամանակաից լուսանկարչական ժապավենին նախորդած կոլոդիոն գործընթացի գյուտարար։
Կենսագրություն
Սքոթ Արչերը մսագործի որդի էր, նա մեկնել է Լոնդոն աշխատանք գտնելու համար։ Ավելի ուշ դարձել է քանդակագործ և գտել է կալիոտիպային լուսանկարչությունը, որը իր քանդակների պատկերները գրավելու լավ միջոց էր։
1851 թվականի մարտին Արչերն առաջինն է հրապարակել այն գործընթացի մանրամասն նկարագրությունը, որը հայտնի է որպես «թաց կոլոդիոն»։ Գյուտն արտոնագրված չի եղել և նրա կողմից ներկայացվել է որպես «բաց նվեր ամբողջ աշխարհին»։ Այս գործընթացը դուրս է մղել ինչպես դագերոտիպիան, այնպես էլ կալոտիպիան և 30 տարի մնացել է լուսանկարչական գործընթացում[6]։
1852 թվականին հրատարակել է «Manual of the Collodion Photographic Process»[7][6] վերնագրով առաջին ձեռնարկը թաց կոլոդի մասին։
Ավելի ուշ առաջարկել է ապակե հիմքով շերտի վրա կոլոդիոնը սոսնձելու գաղափարը, որը լայնորեն օգտագործվել է տպագրական աշխատանքներում[6]:.
Նա մահացել է աղքատ։ Ընտանիքը մահվանից հետո պետությունից ստացել է 747 ֆունտ ստեռլինգ և փոքրիկ կենսաթոշակ երեք երեխաներին աջակցելու համար։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Union List of Artist Names
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Artnet — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 Photographers’ Identities Catalog
- ↑ http://iphf.org/inductees/frederick-scott-archer/
- ↑ 6,0 6,1 6,2 Peres, 2007
- ↑ Purves, 1962
Գրականություն
- Archer, Frederick Scott : article // The Focal encyclopedia of photography :
[անգլ.] / editor Purves F.. — Desk edition. — London, New York : Focal Press, 1962. — С. 44.
- Archer, Frederick Scott : article // The Focal encyclopedia of photography :
[անգլ.] / editor-in-chief Peres M. R.. — 4th edition. — Oxford : Elsevier / Focal Press, 2007. — History and evolution of photography. — С. 124. — ISBN 978-0-240-80740-9.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Սքոթ Արչեր» հոդվածին։ |
|