Ֆրեդերիկ Բազիլ

Ֆրեդերիկ Բազիլ
ֆր.՝ Frédéric Bazille
Ի ծնեֆր.՝ Jean Frédéric Bazille
Ծնվել էդեկտեմբերի 6, 1841(1841-12-06)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնպելիե[4][5]
Վախճանվել էնոյեմբերի 28, 1870(1870-11-28)[1][2][6][…] (28 տարեկան)
Մահվան վայրBeaune-la-Rolande[4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ[7], Բարբիզոնի դպրոց[7][5] և ռեալիզմ[7]
Ժանրդիմապատկեր[4][5], բնանկար[4][5], մարդու ձևի գեղանկարչություն[4][5], նատյուրմորտ[4][5] և ժանրային նկարչություն[4][5]
Ուշագրավ աշխատանքներԳյուղի բնատեսարան, Studio in the Rue de Furstemberg? և Réunion de famille?
ՈւսուցիչՇարլ Գլեյր
ՀայրGaston Bazille?
 Frédéric Bazille Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Բազիլ (ֆր.՝ Jean Frédéric Bazille, դեկտեմբերի 6, 1841(1841-12-06)[1][2][3][…], Մոնպելիե[4][5] - նոյեմբերի 28, 1870(1870-11-28)[1][2][6][…], Beaune-la-Rolande[4][5]), ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

Ֆրեդերիկ Բազիլը ծնվել է 1841 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում (Էրո դեպարտամենտ) բողոքական բուրժուական ընտանիքում։ Նրա հայրը եղել է բարեկեցիկ գինեգործ։ Բազիլը ստացել է լավ կրթություն, լիցեյում սովորելու տարիներին այցելել է Ֆաբրի թանգարան։

Էժեն Դելակրուայի և Գյուստավ Կուրբեի ազդեցությամբ հրապուրվել է գեղանկարչությամբ։

1859 թվականին սկսել է ուսումնասիրել բժշկություն։ 1862 թվականին տեղափոխվել է Փարիզ, որպեսզի շարունակի ուսումը։ Սովորել է Շարլ Գլեյրի արվեստանոցում (1862-1864), որտեղ ծանոթացել է Կլոդ Մոնեի հետ։ Մայրաքաղաքում ծանոթացել է Օգյուստ Ռենուարի հետ և սկսել լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ։ 1862-1864 թվականներին Շառլ Գլեյրի արվեստանոցում ծանոթացել է Պոլ Սեզանի, Արման Գիյոմենի, Ալֆրեդ Սիսլեյի հետ։ Բարեկամական կապեր է ունեցել Օգյուստ Ռենուարի և Կլոդ Մոնեի հետ։

Բազիլի նկարներ է ստեղծել Սալոնի և Մոնպելիեի շրջակայքում գտնվող իր առանձնատան համար («Վարդագույն զգեստ», «Նկարչի ընտանիքը Մոնպելիեի շքապատշգամբում», «Գյուղական տեսարան»)։

Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ (1870-1871) Բազիլը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1870 թվականի նոյեմբերի 28-ին նկարիչը սպանվել է Բուրգունդյան անտառի մերձակա տարածքում[8]։

Ստեղծագործություններ

  • «Վարդագույն զգեստ» (La Robe rose), 1864, Օրսե թանգարան, Փարիզ
  • «Օգյուստ Ռենուարի դիմանկարը» (Portrait d'Auguste Renoir), 1867, Գեղարվեստի թանգարան, Ալժիր
  • «Ընտանիքի շրջապատում» (Réunion de Famille), 1867, Օրսե թանգարան, Փարիզ
  • «Արվեստանոց Լա Կոնդամին փողոցում» (L'Atelier de la rue La Condamine), 1870, Օրսե թանգարան, Փարիզ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Pascal Bonafoux: Bazille, les plaisirs et les jours, (1994)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Բազիլ» հոդվածին։