Ֆրիդրիխ Շլոսսեր
Ֆրիդրիխ Շլոսսեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1776[1][2] Եվեր, Ֆրիսլանդիա[3] |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1861[1][2] (84 տարեկան) Հայդելբերգ[3] |
Գերեզման | Բերգֆրայդհոֆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրադարանավար, պատմաբան և գրող |
Հաստատություն(ներ) | Հայդելբերգի համալսարան |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան և Գիսենի համալսարան[5] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Եղել է գիտական ղեկավար | Ludwig Häusser?[5] |
Հայտնի աշակերտներ | Georg Gottfried Gervinus? |
Պարգևներ | |
Հայր | Carl Wilhelm Schlosser? |
![]() |
Ֆրիդրիխ Քրիստոֆ Շլոսեր(գերմ.՝ Friedrich Christoph Schlosser, նոյեմբերի 17, 1776[1][2], Եվեր, Ֆրիսլանդիա[3] - սեպտեմբերի 23, 1861[1][2], Հայդելբերգ[3]), գերմանացի պատմաբան, Հայդելբերգի համալսարանի պրոֆեսոր (1817)։
Շլոսերի աշխարհայացքը ձևավորվել է Լուսավորականության և գերմանական դասական փիլիսոփայության գաղափարների ազդեցությամբ։ «18-րդ դարի պատմություն․․․» (1823), «համաշխարհային պատմություն․․․» (1844-1857) աշխատություններում Շլոսերը հանդես է եկել ընդդեմ միջնադարի հետադիմական-ռոմանտիկ ջատագովության, ավատատիրական համակարգի, պաշտպանել է Լուսավորականության դարաշրջանի և XVI — XVIII դդ․ բուրժուական հեղափոխությունների իդեալները։ Շլոսերը ձգտել է ստեղծել համայն մարդկության, որպես մի միաձույլ ամբողջության պատմությունը՝ առավել կարևորելով ժողովրդական զանգվածների կյանքն ու դրությունը։ Եվ այդուհանդերձ, դեմ դուրս գալով ամեն կարգի հետադիմության, Շլոսերը Գերմանիայի 1848-1849 թվականների հեղափոխությունից հետո նույնպես մնաց «լուսավորյալ միապետության» կողմնակից։ Շլոսերի «համաշխարհային պատմություն․․․»-ը Կարլ Մարքսը օգտագործել է իր «ժամանակագրական քաղվածքների» համար։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118795155 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 Mathematics Genealogy Project — 1997.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Շլոսսեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 522)։ ![]() |