.au
.au | |
---|---|
Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
Երկիր | Ավստրալիա |
Ներածում | 1986 |
TLD տիպ | Վերին մակարդակի ազգային դոմեն |
Կարգավիճակ | գործող |
Մատենավար | բազում |
Կազմակերպիչ | .au Domain Administration |
Նշանակում | Ավստրալիայի հետ կապված օբյեկտների համար |
Օգտագործում | Հաճախ է օգտագործվում Ավստրալիայում |
Գրանցման սահմանափակումներ | Գրանցումը հասանելի է միայն կազմակերպություններին և անհատներին, ովքեր գտնվում են Ավստրալիայում։ Ենթադոմենների համար լրացուցիչ պահանջներ կան։ |
Կառուցվածք | Երկրորդ մակարդակի դոմենների շարքում հնարավոր է գրանցել 3-րդ մակարդակի դոմեններ |
Փաստաթղթեր | IANA զեկույցը; ICANN գրանցման համաձայնագիրը |
Վեճերի լուծում | .au Վեճերի լուծման քաղաքականություն (auDRP), Բողոքների քաղաքականություն |
Կայք | auDA; AusRegistry |
.au, Ավստրալիայի վերին մակարդակի ազգային դոմեն։
Գրանցում
Ներկայումս արգելված են անմիջապես .au դոմենի տակ գրանցումները։ .au դոմենի ներկայիս կանոնները պահանջում են գրանցվել երկրորդ մակարդակի դոմեններում, որոնք բաժանված են ըստ կատեգորիաների և բնութագրում են կայքի տեսակը։ Այդպիսի կանոններ կան նաև այլ երկրներում, դրանցից են՝ Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան և այլ երկրներ[1]։
2-րդ կարգի դոմեններ
- .com.au - առևտրային հաստատություններ
- .net.au - առևտրային հաստատություններ (սկզբնապես միայն պրովայդերներին էր հասանելի, այնուհետև ցանկն ընդլայնվեց)
- .org.au - ասոցիացիաներ և ոչ առևտրային կազմակերպություններ (սկզբնապես այն կազմակերպություններին էր հասանելի, որոնք այլ կատեգորիաների մեջ չէին մտնում)
- .edu.au - կրթական հաստատություններ (նաև երրորդ մակարդակի դոմեններ)
- .gov.au - կառավարություն և հարակից կառավարման մարմիններ (երրորդ մակարդակի դոմեններ)
- .csiro.au - Համագործակցության երկրների գիտաարդյունաբերական հետազոտական կազմակերպություն
- .asn.au - ասոցիացիաներ և ոչ առևտրային կազմակերպություններ
- .id.au - անհատների համար
Ծանոթագրություններ
- ↑ «AusRegistry - .au Registry Provider -». www.ausregistry.com.au. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ