1965 թվականի NBA դրաֆթի ժամանակ «Սան Ֆրանցիսկո Ուորիորս» ակումբի կողմից՝ առաջին համարի ներքո ընտրվել է կենտրոնական Ֆրեդ Հետցելը։ Դրաֆթի ժամանակ 2-րդ համարի ներքո ընտրվել է Ռիկ Բերին, 4-րդ համարի ներքո՝ Ջերի Սլոունը, իսկ 5-րդ համարի ներքո՝ Բիլի Կանինգեմը։ Տարածքային դրաֆթի ժամանակ ընտրվել են Բիլ Բրեդլին և Գեյլ Գուդրիչը։
Վերջին մրցաշրջանը, որի առաջնության փլեյ օֆֆին դուրս էին գալիս վեց ակումբ։ Հաջորդ տարվանից փլեյ օֆֆի մասնակիցների թիվը մեծացավ մինչև ութ ակումբ։ Հաջորդ մրցաշրջանից այլևս տարածքային դրաֆթ չի անցկացվել։