2Cellos, խորվաթական[1]թավջութակային դուետ` Լուկա Շուլիչի(Luka Šulić) և Ստեփան Հաուսերի (Stjepan Hauser) մասնակցությամբ։ Sony Masterworks-ում 2011 թվականին գրանցվելուց հետո նրանք թողարկել են երեք ալբոմ և հիմնականում կատարում են հայտնի փոփ և ռոք երգերի գործիքային տարբերակներ[2]։ Դուետը ելույթներ է ունենում բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև ամերիկյան հեռուստաշոուներում, ներառյալ Glee-ն և The Bachelor-ը[3]։
Դուետի ստեղծումը
Շուլիչը ծնվել է Մարիբորում, Սլովենիայում[4]։ Հայրը խորվաթ է, մայրը` սլովենացի։ Հաուսերը ծնվել է Փուլայում` Խորվաթիայում։ Դասական կրթություն ունեցող երկու երաժիշտները հանդիպել են Խորվաթիայում մի վարպետության դասի ժամանակ, երբ դեռ դեռահասներ էին։ Շուլիչը` երկուսից ավելի երիտասարդը, սովորել է Զագրեբի Երաժշտական ակադեմիայում, ապա` Վիեննայում։ Շուլիչն ավելի ուշ ընդունվել է Լոնդոնի երաժշտական արքայական ակադեմիան։ Հաուսերը սովորել է Մանչեսթերի Հյուսիսային արքայական երաժշտական քոլեջում` Լոնդոնի Trinity Laban-ում ուսումնառությունից հետո։
[5]
Դուետը ստեղծվեց այն բանից հետո, երբ երկու երաժիշտների կողմից ձայնագրված Smooth Criminal-ը հիթ դարձավ յութուբ կայքում` առաջին երկու շաբաթում գրանցելով ավելի քան երեք միլիոն դիտում և 2016 թվականի մայիսի դրությամբ մոտավորապես 18 միլիոն դիտում[6]։ receiving over three million views in the first two weeks[5] and over eighteen million views as of May 2016.[7] Տեսահոլովակի ստեղծման համար մեծ խոչընդոտ էին երաժիշտների ֆինանսական դժվարությունները` չնայած Մեծ Բրիտանիայում նրանց ունեցած հաջողությանը։ Դուետը հանդիպել է Փուլայում, որտեղ Հաուսերի ընկերներից մեկը առաջարկեց նրանց փոփ երաժշտության մարկետ ստեղծել Smooth Criminal-ի հիման վրա նկարահանած հոլովակով։ Տեսահոլովակը տեղադրվեց 2011 թվականի հունվարի 20-ին.[8] պատկերում է Շուլիչին ու Հաուսերին միայնակ սպիտակ սենյակում` Ջեքսոնի մեղեդին նվագելիս։ Փաստորեն, նրանք սրանով գործընկեր դարձան[5]։ In fact, before they became partners, the two cellists were sometimes considered rivals, competing against each other in music contests.[8]
Ծանոթագրություններ
↑«2Cellos Bio». 2cellos.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
↑«Biografija Luke Šulića». matica.hr (Croatian). Matica hrvatska. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.{cite news}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑ 8,08,1Cervera, Marty (2011 թ․ հունիսի 7). «Los chelos del pop». El Periódico de Catalunya (Spanish). Grupo Zeta. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.{cite news}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)