39-րդ հյուսիսային զուգահեռական
39-րդ հյուսիսային զուգահեռականը այն կետերից կազմված շրջանագիծն է, որոնք որպես գագաթ հանդիսացող Երկրի կենտրոնով և հասարակածի վրայի համապատասխան կետերի հետ կազմում են 39°-ի անկյուն։ Անցնում է Եվրոպայով, Միջերկրական ծովով, Ասիայով, Խաղաղ օվկիանոսով, Հյուսիսային Ամերիկայով և Ատլանտյան օվկիանոսով։
- Այս զուգահեռականի բոլոր կետերն ունեն հյուսիսային լայնության 39° (հս.լ. 39°) կոորդինատը։
Ցերեկվա տևողությունը
Երկրի վրա գտնվող այս լայնության կետերից նայելիս արևը հորիզոնից վերև է գտնվում՝
- ամառվա արևադարձի ժամանակ՝ 14 ժամ 54 րոպե
- ձմեռվա արևադարձի ժամանակ՝ 9 ժամ 26 րոպե[1]
Հայաստան
39-րդ հյուսիսային զուգահեռականը Հայաստանի տարածքով անցնող երեք զուգահեռականներից ամենահարավայինն է։ Անցնում է Սյունիքի մարզով և Արցախով, ինչպես նաև՝ Նախիջևանի տարածաշրջանով։
Քաղաքներ
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.