5165 շարժում
5165 շարժում 5165 ազգային պահպանողական շարժում | |
---|---|
Տեսակ | շարժում / կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Կարին Տոնոյան |
Կարգախոս | Հանուն հայի և Հայաստանի |
Շտաբ | Երևան, Աբովյան 25 |
5165 ազգային պահպանողական շարժումը կուսակցություն Հայաստանում։ Ստեղծվել է 2021 թվականի ապրիլի 22-ին։
Կուսակցության հիմնադիր-առաջնորդը Կարին Տոնոյանն է։ Շարժման անդամներն են՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո), բժիշկ Գևորգ Թամամյանը, իրավաբան, տնտեսագետ Վարդան Քալանթարյանը, տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը և այլք[1]։
Շարժումը կուսակցության ձևաչափով մասնակցել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին[2]։
Ծանոթագրություններ
- ↑ «Կայացավ «5165» ազգային շարժման անդրանիկ համագումարը». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք». www.elections.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.