ARD (գերմ.՝ Arbeitsgemeinschaft der öffentlich-rechtlichen Rundfunkanstalten der Bundesrepublik Deutschland, «Գերմանիայի հասարակական-իրավական հեռարձակող կայանների աշխատանքային համագործակցություն»), Գերմանիայի խոշորագույն հեռուստառադիոընկերություն։ Հիմնվել է 1950 թվականին մի շարք նահանգային հեռուստառադիոընկերությունների միաձուլմամբ։ Ընկերության տարեկան բյուջեն կազմում է 6.3 միլիարդ €, և ունի 23,000 աշխատակից[1]։