Adidas Beau Jeu
Adidas Beau Jeu, ֆուտբոլի գնդակի մոդել, որը ստեղծվել է Ադիդաս ընկերության կողմից 2016 թ. Եվրոպայի առաջնության համար[1][2]։ Գնդակը ներկայացվել է 2015 թ. նոյեմբերի 12-ին Զինեդին Զիդանի կողմից իր ինստագրամի էջում[1][2][3]։
Նկարագրություն
Գնդակի «Beau Jeu» անվանումը ֆրանսերենից թարգմանվում է «Գեղեցիկ խաղ»[1]։ Գնդակը ստեղծվել է Ֆրանսիայի դրոշի գույներով. կապույտ, սպիտակ և կարմիր։ Գնդակի բլոկների վրա կան «E», «U», «R», «O» տառերը և «2», «0», «1», «6» թվերը։
Գնդակը ստեղծվել է Ադիդաս ընկերության կողմից 18 ամիսների ընթացքում։
Գնդակն իր կառուցվածքով նման է Adidas Brazuca գնդակին։ Գնդակը բաղկացած է 6 դետալներից, որից 3-ը միացվում են 8 կետերում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 «Зидан представил официальный мяч Евро-2016». Газета.ру. 2015 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 2,0 2,1 «Zidane reveals Beau Jeu as official match ball» (անգլերեն). УЕФА. 2015 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «I am proud to unveil 'Beau Jeu', the official match ball of Euro 2016 from» — Публикация Зинедина Зидана на своей странице в Instagram. 2015 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.