Բոբի Ռեյ Սիմոնս, կրտսեր (անգլ.՝ Bobby Ray Simmons, Jr., նոյեմբերի 15, 1988(1988-11-15)[1][2], Ունիստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես B.o.B, ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր։ Իր կարիերայի սկզբում մի քանի միքսթեյպ և մինի ալբոմներ թողարկելուց հետո, նա 2010 թվականի ապրիլին թողարկում է իր «B.o.B Presents: The Adventures of Bobby Ray» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը, որը Billboard-ի մի քանի հիթ շքերթներում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, այդ թվում նաև Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։ 2012 թվականի մայիսին թողարկվում է նրա «Strange Clouds» կոչվող երկրորդ ալբոմը, որին հաջորդում է «Underground Luxury» անվանումով երրորդ ստուդիական ալբոմը 2013 թվականի դեկտեմբերին։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
«B.o.B Presents: The Adventures of Bobby Ray» (2010)