«Back for Good», բրիտանական Take That խմբի երգն իր «Nobody Else» (1995) երրորդ ստուդիական ալբոմից[1]։
Երգի հեղինակը Գերի Բառլոուն է, որը հանդես է եկել որպես ձայնագրության պրոդյուսեր (Քրիս Փորթերի մասնակցությամբ) և կատարել է հիմնական վոկալ մասը։
Երգը հասել է առաջին հորիզոնականին UK Singles Chart-ում և դարձել է միջազգային հիթ. մասնավորապես այն հասել է 7-րդ հորիզոնականին ամերիկյան Billboard Hot 100-ում։ Մեծ Բրիտանիայում երգը դարձել է խմբի վեցերորդ հիթը, որն զբաղեցրել է առաջին հորիզոնականը, մինչդեռ ԱՄՆ-ում այն դարձել է խմբի միակ հիթը ոչ միայն առաջին տասնյակում, այլև թոփ-40-ում[1]։
Երգի պրեմիերան կայացել է 1995 թվականի BRIT Awards մրցանակաբաշխության ժամանակ։ Երգը այնպիսի ոգևորությամբ է ընդունվել, որ սինգլի թողարկումը տեղի է ունեցել ավելի վաղ, և թողարկումից 6 շաբաթ առաջ երգն արդեն հնչել է ռադիոյում (այդ ժամանակ աննախադեպ դեպք)[1][2]։
Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում սինգլը Մեծ Բրիտանիայում վաճառվել է 350000 տպաքանակով (սինգլի շաբաթական վաճառքը ռեկորդային է 10 տարվա ընթացքում)։ Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայում վաճառվել է 959 582 օրինակ, ինչը խմբի ամենամեծ կոմերցիոն հաջողությունն է[1]։
1996 թվականին BRIT Award մրցանակաբաշխության ժամանակ երգը ստացել Է մրցանակ «Լավագույն սինգլ» անվանակարգում։ Երգը նաև ստացել է Այվոր Նովելոյի երկու մրցանակ[1]։
Ստեղծման պատմություն
Ինչպես գրում է Songfacts կայքը, «Գերի Բառլոուն այս երգը գրել է մայրիկների և հայրիկների, ինչպես նաև խմբի դեռահաս երկրպագուների համար»[1]։
Լուրեր են շրջանառվել, որ «Back For Good» երգը գրելուն գաղտնի օգնել է Bee Gees խմբի Բարրի Գիբը։ 2013 թվականին այս թեմային անդրադարձ է կատարվել The Guardian թերթին տված հարցազրույցի ժամանակ, և նա ասել է, որ դա այդպես չէ, և որ ինքը նույնիսկ «երբեք չի լսել» այդ երգը[1][3]։
Track listings
UK 7-inch vinyl (74321 27146 7)
"Back for Good" (Radio Mix) – 3:59
"Sure" (Live) – 3:16
"Back for Good" (TV Mix) – 4:03
UK cassette single (74321 27148 2)
"Back for Good" (Radio Mix) – 3:59
"Sure" (Live) – 3:16
"Back for Good" (TV Mix) – 4:03
UK CD single 1 (74321 27146 2)
"Back for Good" (Radio Mix) – 3:59
"Sure" (Live) – 3:16
"Beatles Tribute" (Live at Wembley Arena) – 11:40
UK CD single 2 (74321 27147 2)
"Back for Good" (Radio Mix) – 3:59
"Pray" (Radio Edit) – 3:43
"Why Can't I Wake Up with You" (Radio Edit) – 3:37
"A Million Love Songs" (7" Edit) – 3:53
European CD single 1 (74321 27963 2)
"Back for Good" (Radio Mix) – 3:59
"Sure" (Live) – 3:16
European CD single 2 (74321 27964 2)
"Back for Good" (Radio Mix) – 3:59
"Sure" (Live) – 3:16
"Beatles Tribute" (Live at Wembley Arena) – 11:40
Japanese CD single (BVCP-9852)
"Back for Good" (Radio Mix) – 3:59
"Sure" (Live) – 3:16
"Pray" (Radio Edit) – 3:43
"Why Can't I Wake Up with You" (Radio Edit) – 3:37
"A Million Love Songs" (7" Edit) – 3:53
US CD single 1 (07822-12880-5)
"Back for Good" – 4:03
"Love Ain't Here Anymore" – 3:57
"Back for Good" (Live From MTV's Most Wanted) – 4:10
US CD single 2 (07822-12880-2)
"Back for Good" – 4:03
"Love Ain't Here Anymore" – 3:57
"Back for Good" (Radio Mix) – 3:59
"Back for Good" (Urban Mix) – 4:02
"Back for Good" (Live from MTV's Most Wanted) – 4:10
US cassette single (07822-12880-7)
"Back for Good" – 4:03
"Love Ain't Here Anymore" – 3:57
US 7-inch vinyl (07822-12880-5)
"Back for Good" – 4:03
"Love Ain't Here Anymore" – 3:57
US 12-inch vinyl – Jukebox release only (TAKEBFG1)
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։