Battlelore

Battlelore
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Ժանրերսիմֆոնիկ մետալ
Գործունեություն1999
ԼեյբլNapalm Records
Կայքbattlelore.net
 Battlelore Վիքիպահեստում

Battlelore (անգլ.՝ ասք ճակատամարտի մասին), ֆիննական անգլալեզու խումբ՝ ստեղծված 1999 թվականին Յուրի Վահվանենի և Միկա Քոկկոլայի կողմից։ Խմբի երգերի տեքստի թեման բրիտանացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի արվեստն է։

Ոճ

Battlelore-ի ոճը յուրահատուկ է և չի տեղավորվում մեկ ժանրի մեջ[1][2]։ Նրանք համատեղում են այնպիսի ժանրերի տարրեր, ինչպիսիք են գոթական մետալը[3][4][5], փաուեր մետալը[6], մելոդիկ-դեթ մետալը, ֆոլկ մետալը[7] և սիմֆոնիկ մետալը[8]։ Խումբը համադրում է տղամարդկային բրուտալ գրոուլը և կանացի վոկալը դուետը, որը քննադատնները «գեղեցկուհի և հրեշ» են անվանում։ Իրենք՝ կատարողները, իրենց ոճը բնութագրում են որպես true arctic fantasy metal։

Դադար

2011 թվականի հոկտեմբերի 23-ին խումբը հայտարարեց իր գործունեության ժամանակավոր դադարի մասին[9]։ Battlelore-ի պաշտոնական կայքում հումորային տեղեկություն տեղադրվեց այն մասին, որ խումբը «ուղևորվել է համերգային շրջագայության դեպի անդրաշխարհ»։ 2012 թվականի հունիսի 11-ին խումբը վերադարձավ արձակուրդից, իսկ օգոստոսի 9-ին Հելսինկի քաղաքի Nosturi ակումբում ակուստիկ համերգ ունեցավ[10][11]։ 2016 թվականի հունվարի 16-ին Battlelore-ը կրկին վերադարձավ բեմ[12]։

Կազմ

Ներկայիս անդամներ

  • Կաիսա Յոուկի (Kaisa Jouhki) — կանացի վոկալ
  • Թոմի Մյուքանեն (Tomi Mykkänen) — տղամարդու վոկալ
  • Յուսսի Ռաութիո (Jussi Rautio) — կիթառ
  • Յուրի Վահվանեն (Jyri Vahvanen) — կիթառ
  • Թիմո Հոնքանեն (Timo Honkanen) — բաս կիթառ
  • Մարիա Հոնքանեն (Maria Honkanen) — ստեղնաշարային գործիքներ, ֆլեյտա
  • Հենրի Վահվանեն (Henri Vahvanen) — հարվածային գործիքներ

Նախկին անդամներ

  • Միկա Քոկկոլա (Miika Kokkola) — բաս կիթառ (1996—2005)
  • Պատրիկ Մեննանդեռ (Patrik Mennander) — վոկալ(1999—2004)
  • Թոմմի Հավո (Tommi Havo) — վոկալ, կիթառ (1998—2002)
  • Gorthaur — հարվածային գործիքներ
Ձախից աջ՝ Թոմի Մյուքյանեն, Քայսա Յոուհքի, Յուրի Վահվանեն

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • 2001 — …Where the Shadows Lie
  • 2003 — Sword's Song
  • 2005 — Third Age of the Sun
  • 2007 — Evernight
  • 2008 — The Last Alliance
  • 2011 — Doombound

Պրոմո

  • 1999 — Warrior's Tale
  • 2000 — Dark Fantasy

Վիդեո

  • 2004 — The Journey (DVD)
  • 2002 — Journey to undying Lands
  • 2005 — Storm of the Blades
  • 2007 — House of Heroes
  • 2008 — Third Immortal

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ