«Beware», ամերիկացի ռեփեր Բիգ Շոնի երգը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփեր Լիլ Ուեյնը և երգչուհի Ջենեյ Այկոն։ Այն թողարկվել է 2013 թվականի հունիսի 25` որպես Բիգ Շոնի «Hall of Fame» անվանումը կրող երկրորդ ալբոմի երրորդ սինգլ[1]։ Երգը գրվել է Բիգ Շոնի, Լիլ Ուեյնի, Քեյ Ուեյնի, Ալեքսանդր Իսկերդոյի, Ջենեյ Այկոյի, Մայք Դինի, Դենիս Լամբերտի և Բրայան Փոթերի կողմից։
Տեսահոլովակ
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մեթյու Վիլյամսը, ներկայացվել է 2013 թվականի օգոստոսի 16-ին Բիգ Շոնի VEVO ալիքում[2]։