Blackfield (խումբ)
Blackfield | |
---|---|
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, արտ ռոք և պրոգրեսիվ ռոք |
Գործունեություն | 2001 |
Լեյբլ | Atlantic Records |
Կայք | blackfield.org |
Blackfield (band) Վիքիպահեստում |
Blackfield, երաժշտական նախագիծ, որը ստեղծվել է Porcupine Tree-ի վոկալիստ Սթիվեն Ուիլսոնի և իսրայելցի ռոք երգիչ Ավիվ Գեֆֆենի կողմից։
Պատմությունը
2000 թվականին Ավիվ Գեֆֆենը, ով Porcupine Tree-ի մեծ երկրպագու էր, հրավիրում է խմբին Իսրայելում համերգով հանդես գալու։ Ավիվ Գեֆֆենի ու Porcupine Tree-ի առաջատար Սթիվեն Ուիլսոնի միջը հաստատվում են ընկերական հարաբերություններ և երաժիշտները որոշում են միասին աշխատել (Ավիվ Գեֆֆենը մասամբ մասնակցություն է ունեցել In Absentia ալբոմի ձայնագրման մեջ, որպես բեք-վոկալիստ)։
Չնայած նախապես երաժիշտները պլանավորել էին ձայնագրել մինի-ալբոմ 2001 թվականին, նրանց 1-ին միասնական գործը եղավ Blackfield անունով մեծ ալբոմը, որը հրապարակվեց 2004 թվականին Իսրայելում և Եվրոպայում, իսկ 2005 թվականին՝ նաև ԱՄՆ-ում։ 2004 թվականի սկզբներին խումբը հեռուստատեսային պրոմո ակցիաների շրջանակում 1-ին անգամ Իսրայելում հանդես եկավ համերգով։ Այդ ընթացքում խմբին միացավ նաև հարվածային գործիքներ նվագող Քրիս Մեյթլենդը, ով 1993-2002 թվականներին նվագել է Porcupine Tree-ի հետ։ Այնուհետև 2004 թվականի աշնան տուրի համար նրան փոխարինեց Թոմեր Զիդկյահուն՝ Նիրա Զիդկյահուի եղբայրը, ով 1997-1998 թվականներին հրավիրված երաժիշտ էր Genesis-ում։
Բացի 7 օրիգինալ ստեղծագործություններից խումբը ձայնագրել է նաև «Scars», «Cloudy Now» և «Glow» գործերը, որոնք գրվել են Ավիվ Գեֆֆենի կողմից, սակայն որպես սոլո գործեր հրապարակված չէին։ Նշված գործերը անգլերեն են թարգմանվել Սթիվեն Ուիլսոնի կողմից։ Հրապարակել են նաև Porcupine Tree-ի «Feel So Low» գործը Ավիվ Գեֆֆենի վոկալով։
Հաջորդ ալբոմը Blackfield II-ն էր, որը հրապարակվել է 2007 թվականի փետրվարին Եվրոպայում, իսկ մարտին՝ նաև ԱՄՆ-ում։
2007 թվականին խմբից հեռանում է ստեղնաշարայյին գործիքներ նվագող Դենիել Սալոմանը։ Նրան փխարինեց իսրայելական հայտնի HaYehudim հարդ ռոք խմբի երաժիշտ Էրան Միտելմանը (Eran Mitelman):
2008 թվականի հարցազրույցի ժամանակ Սթիվեն Ուիլսոնը խմբի հետագա ճակատագրի մասին ասել է[1]՝
«Ինչ վերաբերվում է խմբի աշխատանքներին՝ ես կարծում եմ մենք կսկսենք աշխատել նոր նյութի վրա։ Ես համարյա կասկածներ չունեմ, որ կլինեն նոր ձայնագրություններ։ Դա վերաբերում է և No-Man-ին և իմ մյուս նախագծերին։ Չկա ոչ մի պատճառ դադարեցնելու համար, քանի դեռ կա ինչ-որ բան, որի մասին կարելի է երգել»:
«I think we’re going to tentatively start working on some new songs and that’s as far as we’ve got regarding planning. I think there almost certainly will be another record. As with No-Man and my other projects, there’s no reason to stop doing them as long as the music keeps flowing».
2010 թվականի ապրիլին Ավիվ Գեֆֆենն ու Սթիվեն Ուիլսոնը նոր ալբոմի ձայնագրությունները սկսելու համար հավաքվում են ստուդիայում։ Ալբոմը հրապարակվում է 2011 թվականին Welcome to my DNA անունով։
Սկավառակագրություն
Ալբոմներ
2004 թվական, հունվար | Blackfield |
2007 թվական, փետրվար | Blackfield II |
2011 թվական, մարտ | Welcome to my DNA |
2013 թվական, օգոստոս | Blackfield IV |
2017 թվական | Blackfield V |
2020 թվական | For the Music |
DVD
2007 թվական, հոկտեմբեր | Live in New York City |
Սինգլներ
2003 թվական, նոյեմբեր | «Hello» |
2003 թվական, դեկտեմբեր | «Pain» |
2004 թվական, մարտ | «Blackfield» |
2004 թվական, մայիս | «Cloudy Now» |
2007 թվական, հունվար | «Once» |
2007 թվական, մարտ | «Miss U» |
2007 թվական,մարտ | «My Gift of Silence» |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Blackfield — official website
- Blackfield at last.fm
- Blackfield at MySpace Music
- The Seaweed Farm Արխիվացված 2011-01-30 Wayback Machine — Blackfield / Steven Wilson related news
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Blackfield (խումբ)» հոդվածին։ |
|