Boeing Model 40
Model 40 | |
---|---|
Տեսակ | փոստատար ինքնաթիռ |
Ենթատեսակ | transport aircraft with 1 piston-propeller engine? և mail plane? |
Աերոդինամիկ ուրվագիծ | բիպլան |
Արտադրող | Boeing |
Առաջին թռիչք | 20 հուլիսի, 1925 թ. |
Շահագործման սկիզբ | 1 հուլիսի, 1927 թ. |
Շահագործողներ | Boeing Air Transport?, Pacific Air Transport?, National Parks Airways?, Varney Air Lines?, Western Airlines? և Universal Air Lines? |
Միավոր արտադրված | 82 |
Boeing 40 Վիքիպահեստում |
Boeing Model 40, ինքնաթիռը Միացյալ Նահանգների 1920-ական թվականների փոստատար ինքնաթիռ էր։ Այն իրենից ներկայացնում էր միաշարժիչ բիպլան, որը լայնորեն օգտագործվում էր ԱՄՆ-ում փոստային ծառայությունում 1920-ական և 1930-ական թվականներին, հատկապես այն օդային փոստային ծառայությունների կողմից, որոնք հետագայում դարձան United Airlines կազմակերպության մասեր։ Այս ինքնաթիռը Boeing ընկերության առաջին ինքնաթիռն էր, որը ուղևորներ կարող էր կրել։
Ստեղծում
1925 թվականին ԱՄՆ Փոստային Ծառայությունը հրապարակեց փոստային ինքնաթիռի տեխնիկական պահանջներ, որը պետք է փոխարիներ նախկինում օգտագործվող ռազմական DH-4 ինքնաթիռները։ Նոր ինքնաթիռը պետք է ունենար նույն, DH-4-ում օգտագործված, ջրով սառեցվող Liberty 12 շարժիչը, այն պատճառով, որ այս տեսակի շարժիչների մեծ քանակություն արդեն արտադրված էին պատերազմի ժամանակ[1]։ Ընտրված ինքնաթիռն էր Boeing Model 40, որը լինելով ավանդական բիպլան, և կրում էր պահանջված Liberty շարժիչը շրջահոսող կափույրի տակ ցածր տեղակայման հովացուցիչով։ Ինքնաթիռի ֆյուզելաժը կառուցված էր ալյումինից և լաքապատ փայտից։ Այն կարող էր տեղափոխել մինչև 1000 կգ փոստ իր երկու բեռնախցիկներում, որոնք տեղադրված էին ֆյուզելաժի առաջնային մասում, իսկ օդաչուի նստատեղը տեղակայված էր դրանից ետ և չուներ ծածկ։ Պոչը և թևերը իրենցից ներկայացնում էին փայտյա կառուցվածքներ, իսկ անիվների համակարգը անշարժ էր[1][2]։
Model 40 ինքնաթիռը իր առաջին թռիչքը կատարել է 1925 թվականի հուլիսի 7-ն, սակայն չնայած այն հանգամանքին, որ ինքնաթիռի առաջին տարբերակը գնվել էր ԱՄՆ Փոստային Ծառայության կողմից, արտադրության պատվերը տրվեց Douglas M-2 ինքնաթիռներին[1][3]։
Փոստային Ծառայությունը 1926 թվականի վերջում հայտարարեց մրցույթներ, որոնցում բաժանել էր փոստի տեղափոխումը մի քանի ուղղություններով, որոնք բաժանվում էին արևելյան և արևմտյան մասերի։ Boeing ընկերությունը դիմեց արևմտյան մասի մրցույթին։ Ընկերությունը մրցույթին ներկայացրեց Model 40A ինքնաթիռը, որը Liberty շարժիչի փոխարեն կրում էր օդով սառեցվող Pratt & Whitney Wasp ռադիալ շարժիչը, որը ավելի հզոր էր նախորդից (425 կիլովատ) և 200 կիլոգրամով թեթև էր։ Ֆյուզելաժը ամրացված էր պողպատով և երկու բեռնախցիկների միջև տեղադրված էին ուղևորների համար նստատեղեր։ Ինքնաթիռը երկու ուղևորներից բացի կարող էր կրել նաև 1200 կգ փոստ։ Boeing-ի կողմից առաջարկված 3 դոլարը մեկ ֆունտ բեռի դիմաց մի քանի անգամ պակաս էր մրցակիցների առաջարկածից, և 1927 թվականի հունվարին ընկերությանը տրվեց Սան Ֆրանցիսկոից Չիկագո փոստ տեղափոխման պայմանագիրը։ Boeing-ը այս երթուղու համար կառուցեց 24 Model 40As ինքնաթիռներ[3][4][5]։
Ինքնաթիռի հաջորդ մոդելն էր Model 40C, որը կարող էր տեղափոխել արդեն չորս ուղևոր։ Սկզբում կառուցված Model 40A ինքնաթիռների մոտ փոխեցին շարժիչները, տեղադրելով 525 կիլովատանոց Pratt & Whitney Hornet շարժիչներ, իսկ ինքնաթիռները ստացան Model 40B-2 անվանումը[6]։
Տարբերակներ
- Model 40
- Առաջին տարբերակ Liberty շարժիչով 1925 թվական։
- Model 40A
- 1927 թվականի փոփոխված կառուցվածքով և Pratt & Whitney Wasp շարժիչով, երկու ուղևորների համար նստատեղերով, կառուցվել է 25 ինքնաթիռ[7]։
- Model 40B
- Model 40A-ի տարբերակը Pratt & Whitney Hornet շարժիչով։ 19 Model 40A ինքնաթիռների շարժիչը ևս փոխվել է, դրանք ստացել են Model 40B-2 անվանումը։
- Model 40B-4
- Փոփոխված Model 40B չորս ուղևորների տեղափոխելու հնարավորությամբ։ Պատուհանները բացվում էին։ Կառուցվել է 38 ինքնաթիռ։
- Model 40B-4A
- Մեկ Model 40B օգտագործվել է Pratt & Whitney ընկերության կողմից որպես շարժիչների փորձարկող ինքնաթիռ։
- Model 40H-4
- Չորս Model 40B-4 ինքնաթիռներ կառուցվել են Boeing Canada-ի կողմից, դրանցից երկուսը արտահանվել են Նոր Զելանդիա
- Model 40C
- Նույնը ինչպես և Model 40B-4 սակայն Pratt & Whitney Wasp շարժիչով (կառուցվել են 10 ինքնաթիռներ, որոնք հետագայում վերակառուցվել են դառնալով Model 40B-4)[8][9]։
- Model 40X
- Մեկ հատուկ պատվիրված ինքնաթիռ, նույնը ինչպես և Model 40C, սակայն երկու ուղևորատեղով և մեկ հավելյալ բաց նստատեղով օդաչուի նստատեղի դիմաց։
- Model 40Y
- Մեկ հատուկ պատվիրված ինքնաթիռ, նույնը ինչպես և Model 40X, սակայն Pratt & Whitney Hornet շարժիչով։
Տեխնիկական բնութագիր (Model 40A)
Ընդհանուր բնութագիր[10]
- Անձնակազմ - մեկ օդաչու
- Տարողունակություն - երկու ուղևոր և 1 200 կգ փոստ
- Երկարություն - 10,12 մ
- Թևերի բացվածք - 13,47 մ
- Բարձրություն - 3,74 մ
- Թևերի մակերես - 50,82 մ²
- Դատարկ քաշ - 1 605 կգ
- Առավելագույն քաշ - 2 727 կգ
- Շարժիչ - 1 x Pratt & Whitney Wasp (313 կՎտ)
- Առավելագույն արագություն - 206 կմ/ժ
- Հիմնական արագություն - 169 կմ/ժ
- Թռիչքի հեռավորություն - 1 046 կմ
- Թռիչքի բարձրություն - 4 420 մ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Davies Air Enthusiast January/February 2007, p. 65.
- ↑ Bowers 1989, pp. 124–125.
- ↑ 3,0 3,1 Taylor Air Enthusiast August–November 1983, p. 67.
- ↑ Bowers 1989, pp. 116–117.
- ↑ Davies Air Enthusiast January/February 2007, pp. 66–67.
- ↑ Taylor Air Enthusiast August–November 1983, p. 69.
- ↑ Gann (April 1973). «The Golden Age of Air Transport». Flying Magazine: 34.
- ↑ Boeing 40C Flies For the First Time in 80 Years VintageAircraft, 2008 - 02/21
- ↑ Lee Bottom Flying Field Արխիվացված Մայիս 9, 2008 Wayback Machine This Just In
- ↑ Bowers 1989, p. 127.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Boeing Model 40 կատեգորիայում։ |
- Boeing History – Boeing Model 40A Commercial Transport Retrieved June 17, 2006.
- Prelude to AirVenture appearance, 7 minute video, accessed 8 August 2008
- Pemberton-Tobin-Scott transcontinental air mail re-enactment
- Pemberton and Sons Aviation Website
|