Bugbear Entertainment
Bugbear Entertainment | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | մարտ 2000 |
Վայր | Հելսինկի |
Երկիր | Ֆինլանդիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | THQ Nordic |
Կայք | bugbear.fi |
Bugbear Entertainment, դուստր ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։
Պատմություն
Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին Հելսինկիում (Ֆինլադիայում)։ 2007 թվականի տվայլներով ընկերությունը ուներ 40 աշխատակից[1]։
Ընկերության կողմից մշակված բոլոր խաղերը նվիրված են մեքենաներին։ Հայտնի խաղերից է FlatOut խաղաշարքը, որի առաջին տարբերակը թողարկվել է 2004 թվականին անհատական համակարգիչների և PlayStation 2 և Xbox խաղային համակարգերի համար։ Շարքի խաղերը ընդհանուր առմամբ ստացել են դրական արձագանքներ ԶԼՄ-ի, քննադատների և խաղացողների կողմից։ Օրինակ՝ FlatOut 2 խաղը IGN հարթակում համարվել է լավագույն ավտոմրցավշարային խաղը[2][3], իսկ Metacritic կայքում հավաքել է 76/100 ձայն[4]։ Բացի FlatOut շարքից ընկերությունը մշակել է նաև այլ խաղային նախագծեր, ինչպես օրինակ՝ Rally Trophy խաղն է։
Bugbear Entertainment-ը նաև թողարկեց նոր խաղ Ridge Racer շարքից՝ Unbounded, որի թողարկումը կայացավ 2012 թվականին[5][6][7], մեկ տարի անց թողարկվեց առնցանց խաղ՝ Driftopia, սակայն այս խաղը չկարողացավ հասնել վերջնական արդյունքի[8]։
2018 թվականի հուլիսի 14-ին թողարկվեց Wreckfest խաղը, որը նախկինում հայտնի էր Next Car Game անունով[9]։
Իր բոլոր խաղերի մշակման համար Bugbear Entertainment-ը օգտագործում է սեփական խաղային շարժիչը՝ ROMU (հայտնի է նաև՝ Bugbear Game Engine)[10]։
Խաղերի ցանկ
Թվական | Անվանում | Պլատֆորմ | Հրատարակչություն |
---|---|---|---|
2001 | Rally Trophy | Windows | JoWooD Productions |
2003 | Tough Trucks | Windows | Activision |
2004 | FlatOut | Windows, Linux, PlayStation 2, Xbox | Empire Interactive |
2005 | Glimmerati | Symbian OS | Nokia |
2006 | FlatOut 2 | Windows, Linux, macOS, PlayStation 2, PlayStation Portable, Xbox, Xbox 360 | Empire Interactive |
2007 | FlatOut: Ultimate Carnage | Windows, Xbox 360 | |
Sega Rally Revo | PlayStation Portable | SEGA | |
2012 | Ridge Racer Unbounded | Windows, PlayStation 3, Xbox 360 | Namco Bandai Games |
2018 | Wreckfest | Windows, PlayStation 4, Xbox One, PlayStation 5, Xbox Series X/S | THQ Nordic |
Ծանոթագրություններ
- ↑ «Bugbear Entertainment» (անգլերեն). LinkedIn — профиль компании в социальной сети «LinkedIn». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Flatout 2 Sells Past 500K, Wins Best Racing Game of the Year Awards». Gamershell. 2007 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
- ↑ Олег Ставицкий, Степан Чечулин, Игорь Варнавский, Александр Кузьменко (2007 թ․ մարտի 1). «Итоги 2006 года». Игромания. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
{cite web}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «FlatOut 2» (անգլերեն). Metacritic — оценки игры FlatOut 2 на Metacritic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Nomad (2011 թ․ փետրվարի 4). «Тоже новости» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Дмитрий Сироватко (2011 թ․ փետրվարի 5). «Ridge Racer Unbounded — официально» (ռուսերեն). GameGuru.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ David Hinkle (2011 թ․ փետրվարի 4). «Ridge Racer Unbounded colliding with Xbox 360, PS3 and PC in 2012» (անգլերեն). Joystiq. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Free-to-play racer Ridge Racer Driftopia to be shut down at end of beta» (անգլերեն). PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Новое название игры» (անգլերեն). твиттер Bugbear Entertainment. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ We’re using ROMU, our in-house engine that we’ve been building since 2000. «Frequently Asked Questions» (անգլերեն). Bugbear Entertainment — ответы разработчиков на официальном форуме. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.