Common Desktop Environment (CDE), աշխատանքային սեղանի միջավայր, հիմնված է Motif-ի վրա, հիմնականում կիրառվում է Յունիքս, OpenVMS օպերացիոն համակարգերում։
CDE -ն աշխատում է The Open Group, Hewlett-Packard, IBM, Novell և Sun Microsystems ընկերությունների հետ համատեղ և հիմնված է VUE (Visual User Environment)-ի վրա։
Մինչև 2000 թ. CDE-ն համարվում էր UNIX համակարգի կառուցողական ստանդարտ, սակայն աշխատանքային սեղանի ինտերֆեյսի համար ավելի հարմար և հեշտ միջոց հանդիսացան KDE և GNOME ազատ ծրագրավորյին ապահովման համակարգերը, որոնք ունեցան շատ մեծ կիրառություններ ծրագրավորողների շրջանում, քան UNIX- համակարգն ուներ։ 2001 թ UNIX վաճառողներն, օրինակ՝ Hewlett-Packard (HP-UX) և Sun Microsystems (Solaris) ընկերությունները, հայտարարեցին, որ ժամանակի ընթացքում նրանք իրենց ծրագրերում CDE-ն կփոխարինեն GNOME-ով։
Solaris 10 օպերացիոն համակարգը Sun Microsystems-ից միացնում է ինչպես CDE, այնպես էլ GNOME Java Desktop System: Սակայն Sun-ը չէր պլանավորել CDE-ն միացնել OpenSolaris-ին։ 2012 թ. օգոստոսի 6-ին CDE աղբյուրի կոդը հրատարակվել է SourceForge.net՝ GNU LGPL արտոնագրով։