Christina Aguilera |
---|
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7e/ChristinaAguileraWordmark2006.png/274px-ChristinaAguileraWordmark2006.png) |
Քրիստինա Ագիլերայի ստուդիական ալբոմ |
---|
Թողարկված | 1999 թվականի օգոստոսի 24 |
---|
Ձայնագրված | 1998 թվականի մայիս-1999 թվականի մարտ |
---|
Ժանր | դանս-պոպ, տին-պոպ |
---|
Տևողություն | 46:27 |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Լեյբլ | RCA |
---|
Պրոդյուսեր | Յոհան Աբերգ, Ռոն Ֆեյր, Դեյվիդ Ֆրենկ, Ռոն Հարրիս, Ռոբերտ Հոֆֆման, Կրիս Կոլլոու, Ստիվ Կիպներ, Տրևոն Պոտտս, Պոլ Ռեյն, Գայ Ռոշե,ԷվանՌոջերս, Կարլ Ստարկեն, Ռոբին Տիկ, Դայան Ուորրեն, Մետյու Ուայլդեր, Ահարոն Զագման |
---|
Christina Aguilera, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի դեբյուտային ստուդիական ալբոմը՝ անվանված իր իսկ անունով։ Թողարկվել է 1999 թվականի օգոստոսի 24-ին։ Խտասկավառակում ընդգրկված են № 1 հիթ Genie in a Bottle-ը, ավելի ուշ հիթ դարձած What A Girl Wants, I Turn To You և Come On Over (All I Want Is You) սինգլերը, այնուհետև Մուլան մուլտֆիլմի սաունդթրեքը։ Ալբոմն օգնեց Քրիստինային ստանալ 3 Գրեմմի մրցանակ, որոնցից 2-ը «Լավագույն կանացի վոկալ աշխատանք» և «Լավագույն նոր արտիստ» անվանակարգերում։ Վաճառվեց ավելի քան 17 000 000 խտասկավառակ։
Տեղեկություններ ալբոմի մասին
Obvious-ի վերջին տրեկը եղել է Ռոն Ֆեյրի իրավասության տակ, մինչև Քրիստինայի RCA Records պայմանագի ստորագրելը։
Ալբոմը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Արդեն ռելիզից հետո ալբոմը Billboard Top 200 չարտում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, այդ նույն ժամանակահատվածում Genie in a Bottle-ը Billboard Hot 100-ում շուրջ 5 շաբաթ պահպանում էր առաջին հորիզոնականը։ Առաջին շաբաթում վաճառվեց ալբոմի 250 000 օրինակ։
Նախատոնական շրջանում Christina Aguilera ալբոմը առաջին հորիզոնականում էր, իսկ վաճառքը կազմում էր արդեն 4 000 000 օրինակ։ Քրիստինա Ագիլերան դարձավ Ամերիկայի և ամբողջ աշխարհի ամենապահանջված և հայտնի աստղերից մեկը։
2000 թվականին Ագիլերան շարունակում էր իր ալբոմի գովազդը։ Ձայնագրող ընկերությունը հայտարարեց, որ Քրիստինայի համերգային շրջագայությունը կսկսվի հուլիս ամսից։ Այդ ժամանակ ալբոմը վեց անգամ դարձավ պլատինե։ Իսկ What A Girl Wants սինգլի հաջողությունները նպաստեցին ալբոմի վաճառքին։
Գրեմմի մրցանակ ստանալուց հետո Ագիլերան ցանկացավ թեթև փոփ-երաժշտությունից անցում կատարել ավելի լուրջ՝ R&B և հիփ-հոփ կատարումներին։ 2000 թվականի գարնանաը լույս տեսավ Ագիլերայի երրորդ սինգլը՝ I Turn To You-ն, որը ենթադրում էր ավելի լուրջ լսարան, սակայն երգը չարդարացրեց այդ սպասումները։ Չնայած դրան, Քրիստինա Ագիլերայի անունը անընդհատ հայտնվում էր թերթերում՝ Էմինեմի հետ ունեցած սկանդալի պատճառով։
2000 թվականի ամռանը լույս տեսավ Christina Aguilera ալբոմի չորրորդ և վերջին սինգլը՝ Come On Over֊ը (All I Want Is You)։ Տեսահոլովակում Քրիստինան համեստ կերպարից վերածվում է ավելի ազատամիտ կերպարի, նա իր մազերի փունջը ներկում է կարմիր գույնով։ Հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես Քրիստինան մեծացավ մեկ տարում։ Երգը ԱՄՆ-ում արդեն երրորդ անգամ զբաղեցրեց առաջին հորիզոնականը և նպաստեց ալոբմի 8-րդ պլատինե մրցանակի ձեռքբերմանը։
Ստեղծագործությունների ցանկ
Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) |
1. |
«Genie in a Bottle]» | Steve Kipner, David Frank, Pamela Sheyne | Frank, Kipner |
3:36 |
2. |
«What a Girl Wants» | Shelly Peiken, Guy Roche | Roche |
3:52 |
3. |
«I Turn to You» | Diane Warren | Roche |
4:33 |
4. |
«So Emotional» | Franne Golde, Tom Snow | Ron Harris |
4:00 |
5. |
«Come on Over Baby (All I Want Is You)» | Paul Rein, Johan Aberg | Aaron Zigman, Rein, Aberg |
3:09 |
6. |
«Reflection» | Matthew Wilder, David Zippel | Wilder |
3:33 |
7. |
«Love for All Seasons» | Carl Sturken, Evan Rogers | Rogers, Sturken |
3:59 |
8. |
«Somebody's Somebody» | Warren | Khris Kellow |
5:03 |
9. |
«When You Put Your Hands on Me» | Robin Thicke, James Gass | Thicke, Pro J. |
3:35 |
10. |
«Blessed» | Travon Potts, Brock Walsh | Potts |
3:05 |
11. |
«Love Will Find a Way» | Sturken, Rogers | Rogers, Sturken |
3:56 |
12. |
«Obvious» | Heather Holley | Robert Hoffman |
4:00 |
1. |
«Genie in a Bottle» (Flavio vs. Mad Boris Remix) |
6:31 |
2. |
«What a Girl Wants» (Eddie Arroyo Dance Radio Edit) |
4:05 |
3. |
«I Turn to You» (Thunderpuss Remix) |
4:21 |
4. |
«Genio Atrapado» (Remix) |
4:38 |
5. |
«Don't Make Me Love You» |
3:39 |
6. |
«Come on Over Baby (All I Want Is You)» (Radio Version) |
3:23 |
Սինգլեր
Չարտեր
Շաբաթական չարտեր
Ռելիզի պատմություն
Երկիր
|
Ամսաթիվ
|
Ձևաչափ
|
ԱՄՆ
|
1999 թվականի օգոստոսի 24
|
CD
|
Մեծ Բրիտանիա
|
1999 թվականի նոյեմբերի 6
|
Ծանոթագրություններ
|
---|
| Սկավառակագրություն | | Ստուդիական ալբոմներ | |
---|
| Կոմպիլյացիոն ալբոմներ | |
---|
| Սաունդթրեք ալբոմներ | «Burlesque: Original Motion Picture Soundtrack» |
---|
| Վիդեոալբոմներ | «Genie Gets Her Wish» • «My Reflection» • «Stripped Live in UK» • «Back to Basics: Live and Down Under» |
---|
| Ֆիլմեր | |
---|
| Հեռուստատեսություն | |
---|
| Համերգային շրջագայություններ | |
---|
| Առնչվող հոդվածներ | |
---|
|