Contra

Contra
ՄշակողKonami
ՀրատարակիչKonami
Սերիայի մասContra?
ՎայրՆոր Զելանդիա
Թողարկման թվականփետրվարի 20, 1987
ՊլատֆորմներZX Spectrum, NES, Commodore 64, MSX, Amstrad CPC, Hitachi 6309?, արկադային խաղ, BlackBerry OS, J2ME, IBM Personal Computer? և MS-DOS
Ժանրերկչափ երրորդ դեմքի հրաձիգ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Կառավարումջոյսթիկ

Contra (Եվրոպայում Probotector նախատեսված NES-ի համար և Gryzor-ը նախատեսված տնային խաղային մեքենաների համար), նույնանուն խաղաշարքի առաջին խաղն է, որը թողարկվել է 1987 թվականին։

1990 թվականին դուրս եկավ խաղի շարունակությունը Super Contra անվանմամբ։

Սյուժե

Սյուժեն հիմնվել է Nintendo Entertainment System-ի հիման վրա։

2631 թվականի սեպտեմբերի 12[1], Նոր Զելանդիայից ոչ հեռու ընկնում է երկնաքար։ Երկու տարի անց հայտնվում է ահաբեկչական կազմակերպություն «Կարմիր հեթանոս» անվանմամբ, որոնք իրենց դիմաց նպատակ էին դրել վերացնել ողջ մարդկությունը։ «Կարմիր հեթանոս»-ների բազան գտնվում է մի կղզում։ Խաղը սկսում է այն տեսարանից, երբ մինչ այս պահը Կոնտրա դարձած մարտիկներ՝ Բիլլ Ռայզերը և Լէնս Բինը, ներթափանցում են կղզի, որպեսզի վերացնեն բազան և փրկեն աշխարհը։

Հասնելով թշնամական տարածք մարտիկները պարզում են, որ բազան պատկանում է այլմոլորակայինների։ Գլխավոր հերոսների նպատակը հետևյալներ՝ պայքարել այլմոլորակայինների դեմ և վերացնել նրանց սիրտը։

Կատարելով բոլոր առաջադրանքները, մարտիկները ուղղաթիռիով փախչում են պայթող կղզուց։

Խաղի ընթացք

Խաղի օրիգինալ տաբերակը, որը նախատված է խաղային համակարգերի համար կազմված է 5 փուլից, որոնք իրարից տարբերվում են իրենց տեսքերով և տարատեսակ հաղթահարման եղանականերով։ Առաջին և հինգերորդ փուլերը սկսում են աջից ձախ, երրորդը ներքևից վերև, իսկ երկրորդը և չորրորդ փուլերը իրենցից ներկայացնում են խորհանարդ հերոսի մեջքից, բացի դա այս երկու փուլերը պետք է անցնել ժամանակի ընթացքում։

Գեմփլեյը խաղում հագեցված է ՝ տարբեր ուղղություններից հարձակվող թշնամիներով, թնդանոթներով, պտուտահաստոցներով, տանկերով, անկում կատարող նռնակներով։ Հերոսների և թշնամիների սպրայտները ունեն մեծ չափերը և լավ անիմացիա։ Ամեն փուլի վերջում տեղակայված է օրիգինալ բոսսը։

Խաղը կարելի է խաղալ մեկ կամ երկու հոգով, օգտագործելով զինամթերքի 5 տեսակները։ Հասանելի հերոսներն են Բիլլ Ռայզերը և Լէնս Բինը։

Զինամթերք

Խաղացողը իսկզբանե սկսում է հասարակ և թույլ հրացանով, որի գնդակները տեխնիկապես նման են հակառակորդների զենքերին, փամփուշտները էկրանին պատկերվում են սպիտակ կետերով, որոնք շարժվում են ոչ մեծ արագությամբ, եթե խաղացողը մահանում է նա կորցնում է տվյալ պահին ունեցած զենքը և սկսում այս զենքով։ Հրացանից կրակելու համար անհրաժեշտ է անընդհատ սեղմել կրակի համար նախատեսված կոճակը։ Մյուս զենքերը ստանալու կամ հզորացնելու համար անհրաժեշտ է բռնել վերևից իջնող զենք տեսակին համապատասխանող տառերը։ Խաղացողի հայացքից դրանք կարող են գտնվել հատուկ արկղերի մեջ կամ էկրանի վրա թռչող մինի-արկղերից, որոնց վրա անհրաժեշտ է կրակել զենքերը ստանալու համար։ Կրակելով արկղերին հերոսը ստանում է տառին համապատասխան զենքի տեսակը, կորցնելո հին տեսակը անվերադարձ։ Անկախ զենքի տեսակից, նրա արտաքին տեսքը մնում է նույնը։

  • (M) (Machinegun, գնդացիր), կրակելու հնարավորությամբ նման է ավտոմատի, սակայն կրակը կատարվում է անդադար և փամփուշտները պատկերվում են կարմիր կետերով։
  • (S) (Spreadgun), մեկ կրակոցով դուրս է թողնում 5 մեծ կարմիր գնդակներ, որոնք ընթանում է միջին արագությամբ։ Սրանով դիպուկ կրակել դժվար է, սակայն մեկ կրակոցով այն կարող է սպանել մի անգամից մի քանի թշնամու։ Կրակելու կոճակին հաճախ սեղմելը կարող է հանգեցել հրավառության, որը ունակ է սպանել ցանկացած թշնամու վայրկյաների ընթացքում։ Կրակելու այսպիսի տեսակը հաճախ հանդիպում է այն գեյմփադներում, որոնք ունեն Turbo կոճակը։
  • (F) (Fire կամ Fougasse), դանդաղ կրակող զենք, որը պատկերվում է սպիտակ գույնի կրակով և լայն մասշտաբով շարժվում է կրակի ուղղությամբ, զբաղեցնելով մեծ տարածք։ Հետին կողմից այս զենքը քիչ արդյունավետ է, սակայն բոսսերի հետ մարտերում այն շատ արդյունավետ է գործում, քանի-որ ունի ազդեցության մեծ շրջան։

(L) (Laser), կրակում է ճառագայթ, որը դուրս գալով հրացանից շարջվում է դեպի թիրախը միջին արագությամբ։ Լիցքավորվում է ակնընթարթորեն։ Եթե կրակել այն ժամանակ, երբ ընթացքում կա շարժվող ճառագայթ, այն անհետանում է, և թշնամին ողջ է մնում, ինչն էլ դառձնում է այս զենքին քիչ արդյունավետ։ Բոսսերի հետ մարտերում անարդյունավետ է քանի-որ լազերը զբաղեցնում է ոչ մեծ տարածք։

  • (B) (Barrier), ժամանակավոր անխոցելիություն։ Բոնուսը ստանալու պահից անմիջապես հետո 1 րոպեի ընթացքում հակառակորդը ինքնին կմահանա դիպչելով հերոսին։ Ողջ ընթացքում հերոսը թարթում է՝ իր տաբատը դառնում է մեկ կարմիր, մեկ կապույտ։
  • Արծվի նշան-ը սպանում է էկրանին այդ պահին հայտնված բոլոր հակառակորդներին։ Ողջ խաղի ընթացքում այն հանդիպում է միայն մեկ անգամ, այն էլ հինգերորդ փուլում։
  • (R) (Rapid), առավելագույնս հզորացնում է միաժամանակ նետվող գնդակների քանակը և արագությունը։

Մշակման պատմություն

Առաջին անգամ խաղյին համակարգերի համար խաղը թողարկվեց 1987 թվականին Եվրպայում։ Խաղը ուներ 5 փուլ` «Ջունգլի», «Բազա 1», «Ջրվեժ», «Բազա 2» և «Այլմորոկայինների ճամբար»։

Տնային համակարգիչներ

1988 թվականին Ocean Software-ը լիցենզավորվեց Konami-ի կողմից և ստացավ հնարաորոթյուն թողարկել խաղը Amstrad CPC, Commodore 64 և ZX Spectrum համար։ Այս պլատֆորմների համար խաղը թողարկվեց 1988 թվականին Եվրոպայում Gryzor անունով[2]։ Խաղային պրոցեսսը ամբողջությամբ կրկնում էր հիմնական տարբերակը։ Նկարիչ Բոբ Ուէկլին խաղի պոստերի համար օգտագործել է Առնոլդ Շրացնեգգերի «Գիշատիչ»-ը ֆիլմի նկարը[3]։ Այս նկարազարդումը օգտագործվել են նաև NES և MSX2-ի համար։

Amstrad CPC-ի համար նախատեսված տարբերակում բացակայում էր ձայնային էֆֆեկնտերը։ Խաղի ավարտից հետո էկրանին էր հայտվում նկարը այն հաղորդում էր այն մասին, որ այլմոլորակայինների սիրտը վերացնելուց հետո ավտոմատ կերպով ակտիվացվել է մեխանիզմը, որը կոչնչացնի ողջ Երկիրը։

DOS-ի տարբերակը մշակել է Banana Development Inc ընկերությունը։ Հյուսիսյաին Ամերիկայում թողարկված տարբերակը կրում էր Contra անունը, Եվրոպայինը Gryzor[4]։

NES

Konami-ն խաղի երեք տարբերակները թողարկել է երեք տարբեր անուներով՝ Ամերիկա՝ Contra, Ճապոնիա՝ 魂斗羅, Եվրոպա՝ Probotector։ Այս ընթացքում խաղը կրել էր մասայական փոփոխություններ՝ երկարացվել էր փուլերը, փոփոխվել էին որոշ բոսսեր, երկրորդ և չորրորդ փուլերի դրված ժամանակը վերացվել էր և այլն։ Այսպիսով NES-ի տարբերակում խաղը ուներ արդեն 8 փուլ։ Իսկ վերջին հատվածում տեղի է ունենում հերոսների էվակուացիա ուղղաթիռով։

Ամենորակով և ամբողջական տարբերակը համարվում է ճապոնական տարբերակը, որում շնորհիվ իրենց կողմից ստեղծված հատուկ միկոսխեմաների, բարելավել էր հետին ֆոնի անիմացիան և այլն։ Ինչպես նաև ճապոնական տարբերակում գոյություն ունի ինտրո, որը պատմում է խաղի սյուժեն, իսկ ամեն փուլի սկզբում ցուցադրվում է կղզում քարտեզը[5]։

Ամերիկյան տարբերակում փոփոխվել է սյուժեն՝ դեպքերը տեղի են ունենում 1957 թվականին Հարավային Ամերիկայում, որտեղ վթարի է ենթարկվում մի անհայտ թռչող օբյեկտ, իսկ գլխավոր հերոսները ստացել էին «Մէդ Դոգ» և «Սկարպիոն» մականուները[6]։

Ակնարկներ

2005 թվականին խաղը NES-ի խաղերի պատմության մեջ հարյուրյակում զբաղեցնում էր 83-րդ տեղը, IGN կայքի գնահատմամբ[7]։ 2010 թվականի վերջին խաղի գլխավոր չարագործ «Red Falcon», նույն կայքի գնահատմամբ զբաղեցնում էր «Համակարգչային խաղերի 100 լավագույն չարագործերի» ցանկի 76-րդ հորիզոնականը[8]։

Նաև խաղը Nintendo համակարգի լավագույն 200 խաղերի ցանկում զբաղեցրել է 57-րդ տեղը[9]։

Ծանոթագրություններ

  1. «Contra». Killer List of Videogames. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  2. «Save the last Lance for me». No. 3. стр. 52: The Machine Games. 1988-02. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.{cite news}: CS1 սպաս․ location (link)
  3. «Bob Wakelin at Exotica».
  4. Gryzor review(գերմ.) // Power Play : magazin. — 1988.
  5. «Contra (Japan)». RetroGameAge. 2013 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019-05-19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  6. «Contra Manual» (PDF). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  7. «IGN's Top 100 Games». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 4-ին.
  8. «Red Falcon.Appears in: Contra». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  9. «Nintendo Power's top 200 games list». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.