DAY6 (խումբ)
DAY6 | |
---|---|
![]() | |
Ժանրեր | Korean rock? |
Գործունեություն | 2015 |
Լեյբլ | JYP Entertainment և Studio J? |
Կայք | day6.jype.com |
![]() |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
DAY6 (հանգըլ՝ 데이식스), տղամարդկանց հարավկորեական երաժշտական-գործիքային ռոք-խումբ, ստեղծված JYP Entertainment լեյբլի կողմից։ Այսօրվա դրությամբ խմբի կազմի մեջ մտնում են 5 անդամ՝ Ջեյ, Սոնջին, Յոնքեյ, Վոնպիլ և Դոուն[1]։ Խմբի դեբյուտը կայացել է 2015 թվականի սեպտեմբերի 7-ին։
Պատմություն
2010 թվականին Յոնքեյը հայտնի էր «Brian Kang» անվամբ` 3 անդամ ունեցող երաժշտական խմբի կազմում, որը ձևավորվել էր Տորոնտոյում։ Թերի Հիի և Լի Դոնի հետ նա ելույթ է ունեցել մի քանի տեղական բեմերում։ Լի Դոնի հետ Յոնքեյը կապ է հաստատում JYP-ի հետ, անցնում լսումների փուլը և դառնում է ստաժոր։ Ավելի ուշ, Լի Դոնը թողել է կազմակերպությունը ՝ բժշկական հետազոտությունները շարունակելու համար։
2012 թվականի Ջեյը մասնակցել է «K-pop Star»-ի առաջին եթերաշրջանին, որը հեռարձակվում էր SBS-ով։ Չնայած նրան, որ նա գրավել է 6-րդ հորիզոնականը, Ջեյը կնքել է աննախադապ պայմանագիր JYP Entertainment-ի և առաջին եթերաշրջանի հաղթողներ Փաք Չիմինի և Բեքհյոնի հետ, որոնք զբաղեցրել էին 3-րդ հորիզոնականը[2]։
JYP Entertainment ի սկզբանե հայտարարել էր, որ 5 անդամ ունեցող խումբը 5Live անվամբ խմբի կազմում է հանդես գալու, որի կազմի մեջ մտնում էին Սոնջինը, Ջեյը, Յոնքեյ, Ջունհյոկը և Վոնպիլը։
2015 թվականի կեսերին խմբին միացել է թմբկահար Դոունը[3]։
2015 թվականի սեպտեմբերի 7-ին DAY6-ը թողարկել է իր առաջին EP-ին` «The Day»-ը, «Congratulations» առաջատար սիգլով[4][5]։
Փետրվարի 27-ին JYP Entertainment-ը հայտնեց, որ Ջունհյոկը լքել է խումբը անձնական պատճառով՝ այդպիսով դադարեցնելով գործակալության հետ պայմանագիրը։ Մարտի 30-ին DAY6-ը շարունակեց որպես 5 անդամից բաղկացած խումբ, թողարկելով իր առաջին մինի-ալբոմը՝ «Daydream» անվամբ[6]։
Մասնակիցներ
Ներկա Անդամներ
- Ջեյ (հանգըլ՝ 제이), իրական անունը՝ Փաք Ջեհյոն (հանգըլ՝ 박제형), ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 15-ին - վոկալիստ, ռեփեր, կիթառահար
- Սոնջին (հանգըլ՝ 성진), իրական անունը՝ Փաք Սոն Ջին (հանգըլ՝ 박성진), ծնվել է 1993 թվականի հունվարի 16-ին - լիդեր, գլխավոր վոկալիստ, կիթառահար
- Յոնքեյ (հանգըլ՝ 영케이), իրական անունը՝ Քան Յոն Քեյ (հանգըլ՝ 강영현), ծնվել 1993 թվականի դեկտեմբերի 19-ին - ռեփեր, վոկալիստ, բասիստ
- Վոնպիլ (հանգըլ՝ 원필), իրական անունը՝ Քիմ Վոն Պիլ (հանգըլ՝ 김원필), ծնվել է 1994 թվականի ապրիլի 28-ին - վոկալիստ, նվագում է սինթեզատոր
- Դոուն (հանգըլ՝ 도운), իրական անունը՝ Յուն Դոուն (հանգըլ՝ 윤도운), ծնվել է 1995 թվականի օգոստոսի 25-ին - թմբկահար
Նախկին անդամներ
Ջունհյոկ (հանգըլ՝ 준혁), իրական անունը՝ Իմ Ջուն Հյոկ (հանգըլ՝ 임준혁) - վոկալիստ, ստեղնաշարային գործիքներ
Սկավառակագրություն
Մինի-ալբոմներ
- The Day (2015)
- Daydream (2016)
Ֆիլմագրություն
Հեռուստատեսություն
Տարի | Անվանում | Մասնակից | Նշումներ |
---|---|---|---|
2011-2012 | K-pop Star 1 | Ջեյ | Թոփ 6 |
2012 | Strong Heart | Ջեյ | K-Pop Star-ի 1 մասնակցի հետ |
2013 | Mnet Who Is Next (WIN) | Բոլորը բացի Դոունից | Դրվագ № 4 YG vs. JYP |
2013 | Hidden Singer 2 | Սոնջին | Փաք Ջիյոնի հետ |
2016 | After School Club | Ջեյ | Դրվագ № 214 (հյուր)
Դրվագ № 218 - շարունակվում է (համահիմնադիր) |
Բոլորը | Դրվագ № 221 (հյուր)
Դրվագ № 244 (հյուր) | ||
2017 | Duet Song Festival | ՍոնՋին | Դրվագ № 38-39 (Դուետ Շին Հյոբոմի հետ |
Մրցանակներ և անվանակոչություններ
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Թեկնածու աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2016 | Best Band Performance | «Letting Go» | Թեկնածու | |
HotelsCombined Song of the Year | Թեկնածու |
Ծանոթագրություններ
- ↑ Yoon, Sung-yul. «[단독] JYP, 역대급미모 新걸그룹 출격..'내년 상반기·6인조'». StarNews. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «[인티포털] JYP밴드 데이식스 멤버 준혁 공식 탈퇴». 인스티즈(instiz, 音思提资).
- ↑ Kim, Eun-ae. «JYP "6인조 보이밴드 데이식스 준비 중…데뷔시기 미정"». Sports Today. stoo.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Jang, So-jin. «JYP, 첫 밴드 출격…데이식스(DAY6) 오는 6일 데뷔». Sports Kyunghyang. The Kyunghyang Shinmun. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Lee, Jae-hyun. «JYP, 첫 남성 밴드 '데이식스'…데뷔 앨범 '더 데이'». NEWSIS. NEWSIS. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «DAY6 Is "Letting Go" and Rocking Out in Comeback MV - Soompi». www.soompi.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «DAY6 (խումբ)» հոդվածին։ |
|