DJ Khaled
Dj Khaled | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Khaled Mohamed Khaled և արաբ․՝ خالد محمد خالد |
Նաև հայտնի է որպես | DJ Khaled |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1975[1] (49 տարեկան) Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | դիջեյ, երաժշտական մենեջեր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, hype man և media personality |
Լեյբլ | Entertainment One Music և We the Best Music Group? |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ և Dr. Phillips High School? |
Ամուսին | Nicole Tuck? |
Կայք | djkhaledofficial.com |
![]() |
Dj Khaled (իրական անուն Քալեդ բեն Աբդուլ Քալիդ, նոյեմբերի 26, 1975[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), հիփ հոփ կատարող, բիթմեյքեր, երաժշտական պրոդյուսեր։ Իր առաջին ալբոմը թողարկել է 2006 թվականին՝ «Listennn... the Album» անունով։ 2007 թվականին We the Best ալբոմը, 2008 թվականին՝ We Global և 2010-ին՝ Victory։ Դավանում է իսլամ։
Կենսագրություն
Dj Khaled-ը ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։ Նա ունի պաղեստինյան արմատներ և ապրում է Փեմբրուկ Փայնսում։ 2004 թվականից մինչև 2006 թվականն օգնել է այնպիսի կատարողներին, ինչպիսիք են Fabolous, Fat Joe։
2006 թվականի հունիսին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ «Listennn... the Album» անունի տակ 12-րդ հորիզոնականով Billboard 200-ում։
We the Best ալբոմը լույս է տեսել 2007 թվականին «I’m So Hood» սինգլով։ «We Takin 'Over» սինգլը Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը։ Նույն թվականին Dj Khaled ստացել է երկու մրցանակ՝ «ամենալավ տեսահոլովակ» («We Takin Over»), իսկ մյուսը՝ «ամենալավ ռադիո DJ»:
2008 թվականին իր երրորդ՝ We Global ալոբմը թողարկվել է Akon-ի, Rick Ross-ի, Trick Daddy-ի, Ace Hood-ի հետ "Out Here Grindin" և Kanye West-ի ու T-Pain-ի հետ "Go Hard" սինգլներով։
2009 թվականին նա նշանակվել է Def Jam South-ի նախագահ։
Իր չորրորդ ստուդիական ալբոմը Victory անունի տակ թողարկվել է 2010 թվականին։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են Drake, Lil Wayne, Rick Ross, Nas, Snoop Dogg, Ludacris, Nelly և շատ ուրիշները։ «All I Do Is Win» սինգլը սերտիֆիկացվել է, որպես ոսկե սինգլ։ Ալբոմը քիչ է վաճառվել և Billboard 200-ում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
DJ Khaled-ը Twitter-ում հայտարարել է հաջորդ ալբոմի անվանումը՝ We the Best Forever։ Քալեդն օգոստոսի 19-ին ստորագրել է Cash Money Records-ի և Universal Motown-ի հետ պայմանագիր։ Առաջին սինգլը՝ «Welcome to My Hood» անունի տակ թողարկվել է 2011 թվականի հունվարին։ Երգը թողարկվել է Cash Money Records և Universal Motown-ում։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Մայամիում։
I’m the One սինգլը 2017 թվականի գլխավորել է Ավստրալիայի, ԱՄՆ-ի (Billboard Hot 100)[2] և ՄԵծ Բրիտանիայի (UK Singles Chart)[3] հիթ-շքերթները։
Հունիսի 16-ին թողարկել է երգչուհի Ռիհաննայի հետ «Wild Thoughts» երգի տեսահոլովակը։
2018 թվականի հուլիսի 27-ին թողարկվել է «No Brainer» երգը Ջասթին Բիբերի մասնակցությամբ։
Սկավառակագրություն
Ալբոմներ
- Listennn... the Album (2006)
- We the Best (2007)
- We Global (2008)
- Victory (2010)
- We the Best Forever (2011)
- Kiss the Ring (2012)
- Suffering from Success (2013)
- I Changed A Lot (2015)
- Major Key (2016)
- Grateful (2017)
Մրցանակներ և անվանակարգեր
- BET Awards
- 2008, Ամենալավ համատեղ աշխատանք («I’m So Hood (Remix)») Young Jeezy-ի, Ludacris-ի, Busta Rhymes-ի, Big Boi-ի, Lil Wayne-ի, Fat Joe-ի, Birdman-ի և Rick Ross-ի հետ (Անվանակարգվել է)[4]
- BET Hip Hop Awards
- 2009, Տարվա DJ (Անվանակարգվել է)
- 2008, Տարվա DJ (Հաղթել է)[5]
- 2008, Տարվա MVP (Անվանակարգվել է)[6]
- 2008, Ամենալավ համատեղ աշխատանք («I’m So Hood (Remix)») Young Jeezy-ի, Ludacris-ի, Busta Rhymes-ի, Big Boi-ի, Lil Wayne-ի, Fat Joe-ի, Birdman-ի և Rick Ross-ի հետ (Հաղթել է)[7]
- 2007, People’s Champ Award («We Takin' Over») Akon, T.I., Rick Ross, Fat Joe, Birdman և Lil Wayne հետ (Անվանակարգվել է)[8]
- 2007, Ամենալավ համատեղ հիփ հոփ աշխատանք («We Takin' Over») Akon, T.I., Rick Ross, Fat Joe, Birdman, & Lil Wayne (Անվանակարգվել է)[9]
- Ozone Awards
- 2008, Տարվա DJ (Հաղթել է)[10]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Trust, Gary (2017 թ․ մայիսի 8). «DJ Khaled's All-Star 'I'm the One' Debuts at No. 1 on Billboard Hot 100». Billboard. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «DJ Khaled secures his first Official UK Number 1 single with I'm The One». OfficialCharts. 2017 թ․ մայիսի 5. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Best Collaboration Արխիվացված 2009-06-27 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ). BET Awards 2008.
- ↑ DJ of the Year Արխիվացված 2009-04-29 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ). BET Hip Hop Awards, 2008.
- ↑ MVP of the Year Արխիվացված 2009-04-29 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ). BET Hip Hop Awards, 2008.
- ↑ Best Collabo Արխիվացված 2009-04-29 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ). BET Hip Hop Awards 2008.
- ↑ Alltel People’s Champ Award. BET Hip Hop Awards, 2007.
- ↑ Best Hip-Hop Collabo. BET Hip Hop Awards, 2007.
- ↑ Reid, Shaheem (2008 թ․ օգոստոսի 12). «Rick Ross, T-Pain, Big Boi, David Banner Rock Ozone Awards In Houston Despite Pre-Show Scuffle». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2008-08-28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «DJ Khaled» հոդվածին։ |
|