DoReDos, մոլդովական եռյակ Ռիբնիցա քաղաքից։ Խմբի անդամներն են Մարինա Ջունդիեթը, Եվգենի Անդրիանովը և Սերգեյ Միցաը։ Նրանք ներկայացրել են Մոլդովան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում իրենց «My Lucky Day» երգով, որտեղ եզրափակչում գրավել են 10-րդ հորիզոնականը։ Նախկինում խումբը փորձել էր ներկայացնել Մոլդովան Եվրատեսիլ 2015 և 2016 երգի մրցույթում։ 2017 թվականին նրանք ներկայացրել են ՄոլդովանՆոր Ալիք մրցույթում և գրավել առաջին հորիզոնականը[1]։ Խմբի պրոդյուսերը Վալերի Դժունդյետն է։
Պատմություն
DoReDos խումբը հիմնադրվել է 2011 թվականին Ռիբնիցա քաղաքում[2]։ 2017 թվականին Նոր Ալիք մրցույթում նրանց հաղթանակից հետո խմբի երեք անդամներն էլ ստացել են Մոլդովայի վաստակավոր արտիստի կոչում[3][4]։ 2018 թվականի մարտից խումբը սկսել է ելույթ ունենալ Bis Music երաժշտական լեյբլի ներքո։ Ֆիլիպ Կիրկորովը[5], որը նաև «My Lucky Day» երգի կոմպոզիտորն է[6], ակտիվ մասնակցություն է ունեցել Եվրատեսիլ 2018-ի նախապատրաստական աշխատանքների և խմբի շրջագայության մեջ[6][7]։ Մրցույթի եզրափակչում DoReDos-ը վաստակել է 209 միավոր և գրավել 10-րդ հորիզոնականը։