Elementary OS

Elementary OS
Изображение логотипа
ՏեսակGNU variant? և Լինուքսի տեղաբաշխում
ԸնտանիքԼինուքս
Հիմք են ծառայելՈւբունտու
Առաջին թողարկումմարտի 31, 2011
Առկա էբազմալեզու
ԻնտերֆեյսGTK
ԱրտոնագիրGNU GPL[1] և GNU Lesser General Public License
Կայքelementary.io
ելակոդgithub.com/elementary/
 Elementary OS Վիքիպահեստում

elementary OS (անգլ.՝ elementary, տարրական), Ubuntu-ի վրա հիմնված Լինուքս բաշխում։ Այս առաջատար բաշխումն օգտագործում է Pantheon գրաֆիկական վահանակը[2]։

Դիզայնի փիլիսոփայություն

elementary OS նախագծի մարդկային ինտերֆեյսի ձեռնարկներն ուղղված են ուսուցման կորի անմիջական կիրառմանը և ոչ թե ամբողջական կարգավորմանը[3]։ Մշակողները սահմանեցին երեք հիմնական կանոն․ «կարճություն», «կոնֆիգուրացիաներից խուսափում» և «նվազագույն փաստաթղթավորում»։

Ստեղծման պահից elementary OS օպերացիոն համակարգը ստացել է ինչպես դրական կարծիքներ, այնպես էլ քննադատություններ ուղղված նրա դիզայնին, որը շատ նման է macOS-ի արտաքին տեսքին[4]։

Pantheon գրաֆիկական վահանակն ամբողջությամբ ինտեգրված է elementary OS-ի մյուս ծրագրերին, ինչպիսիք են Plank-ը, GNOME Web (վեբ դիտարկիչ) և Scratch (տեքստային խմբագրիչ

Օպերացիոն համակարգի պատուհանային կառավարիչ Gala-ն հիմնված է Mutter-ի վրա[5]։

Pantheon

Pantheon գրաֆիկական միջավայրն ներառում է GTK+, GDK, Cairo, GLib (ներառյալ GObject և GIO), GVFS և Tracker։

Pantheon-ի ծրագրերը հանդիսանում են կամ GNOME-ի ներկա կամ հին ծրագրերի տարբերակներ, կամ գրված են զրոյից․

  • Pantheon Greeter՝ LightDM-ի վրա հիմնված սեանսների կառավարիչ[apps 1];
  • Gala՝ պատուհանի կառավարիչ[apps 2];
  • Wingpanel՝ վերևի վահանակ, որը GNOME Shell-ի անալոգային ֆունկցիան է[apps 3];
  • Slingshot՝ մեկնարկի ծրագիր, որը տեղակայված է WingPanel-ում[apps 4];
  • Plank՝ առաջադրանքների վահանակ (հիմնված Docky-ի վրա)[apps 5][apps 6];
  • Switchboard՝ կառավարման վահանակ[apps 7];
  • GNOME Web՝ վեբ դիտարկիչ, որը հիմնված է WebKitGTK+-ի վրա[apps 8];
  • Mail՝ էլեկտրոնային նամակների ծրագիր, գրված Vala-ով[apps 9];
  • Maya՝ օրացույց[apps 10];
  • Noise՝ աուդիոն նվագարկիչ ծրագիր[apps 11];
  • Scratch՝ տեքստային խմբագրիչ[apps 12];
  • Terminal՝ տերմինալի էմուլյատոր[apps 13];
  • Files (բախկինում՝ Merlin)՝ ֆայլերի կառավարիչ[apps 14][apps 15];
  • Fork Ubiquity։

Network World-ից Բրայան Լունդուկը գրել է, որ օպերացիոն համակարգի կենտրոնական մասը՝ աշխատանքային սեղանի Pantheon միջավայրը 2016 թվականին լավագույններից է եղել[6]։

Մշակում

Նախապես բաշխումը ստեղծվել է որպես Ուբունտուի համար նախատեսված թեմաների և ծրագրերի հավաքածու, որը հետագայում դարձավ Լինուքսի առանձին բաշխում[7]։

Հիմնվելով Ubuntu֊ի վրա, նա համատեղելի է իր պահոցների և փաթեթների հետ և օգտագործում է ծրագրերի տեղադրման և հեռացման սեփական ծրագրային կենտրոնը։ Օպերացիոն համակարգի ինտերֆեյսն ուղղված է նրան, որ այն ինտուիտիվ լինի նոր օգտագործողների համար և չպահանջվի չափից շատ ռեսուրսներ[8]։

Elementary OS-ը հիմնված է Ուբունտուի վրա և ունի երկարաժամկետ աջակցում։ Նրա մշակողներն երկար տարիներ ակտիվորեն աջակցում են սխալների և անվտանգության հարցերով, անգամ եթե մշակումը շարունակվում է հաջորդ թողարկման վրա[9][10]։

elementary OS-ի հիմնադիր Դենիլ Ֆորեն ասել է, որ նախագիծը ստեղծված է ոչ թե ազատ ծրագրային ապահովմամբ մյուս համակարգերի հետ մրցակցելու, այլ նրանց հնարավորություններն ընդլայնելու համար[11]։

Ծանոթագրություններ