F-16
F-16 Fighting Falcon | |
---|---|
![]() | |
Տեսակ | կործանիչ |
Ենթատեսակ | չորրորդ սերնդի ռեակտիվ կործանիչ, land-based fighter monoplane? և single-jet aircraft? |
Շարժիչ | Pratt & Whitney F100 |
Թռիչքի երկարություն | կմ |
Ստեղծող | ![]() |
Արտադրող | General Dynamics |
Առաջին թռիչք | 1975 |
Շահագործման սկիզբ | 1979[1] |
Շահագործողներ | Բելգիա[2][3] և Բահրեյն[2][3] |
Արտադրման թվականներ | 1978-մինչ օրս |
Միավոր արտադրված | 4573[4][5][6][…] |
ԱՄՆ ՊՆ կոդ | F-16 |
![]() |
F-16 Fighting Falcon ամերիկյան արտադրության չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ։
Ընդհանուր բնութագիր
F–16-ը ամերիկյան արտադրության բազմաֆունկցիոնալ թեթև կործանիչ է։ F–16 կործանիչը ստեղծվել է General Dynamics ընկերության կողմից։ F–16 կործանիչը համարվում է չորրորդ սերնդի ամենամասսայական և ամենապատերազմած կործանիչը։ Շնորհիվ իր բազմակողմանի հատկանիշների և ոչ բարձր գնի` F–16 կործանիչը մեծ հաջողություններ է գրանցում միջազգային շուկայում։ Այն գտնվում է շուրջ 24 երկրների սպառազինությունում։
Արտադրություն

Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներն ընթացել են 1960-ական թվականների վերջերից մինչև 1975 թվականը։ F–16 կործանիչն իր հատկանիշներով սիրվեց և, տարածվելով աշխարհում, գերազանցեց Mirage 2000, Viggen կործանիչներին։ Մինչ 2009 թվականը ստեղծվել է շուրջ 5000 F–16 կործանիչներ։
Մարտավարատեխնիկական տվյալներ
Չնայած իրենց թեթև քաշին` այս կործանիչներն ունեն բավական բարձր քարշազինվածություն։ Այս կործանիչների մարտական քաշը կազմում է 6600 կգ (6.6 տ), իսկ մարտական բեռնվածքով մարտական քաշը 15000 կգ (15 տ)։ F-16 կործանիչների երկարությունը կազմում է 15 մ, թևերի բացվածքը շուրջ 10 մ, իսկ բարձրությունը ավելի քան 5 մ։ F-16 կործանիչներն իրենց մեջ ներառում են ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներ։ Օդաչուի խցիկի յուրահատուկ կառուցվածքն օդաչուի տեսադաշտի համար շատ կարևոր է։
մարտական գործողություններ
F–16 կործանիչը բարձր արդյունավետությամբ է գործում թեʹ խմբային, թեʹ անհատական գործողությունների ժամանակ։ Հաջողությունները փայլուն են ինչպես օդային մարտերում, այնպես էլ ցամաքային գործողությունների ժամանակ։ Այս փաստը բազմիցս ապացուցվել է հատկապես իրաքյան 1991 և 2003 թվականներին (ինչպես նաև այլ մարտական գործողությունների ժամանակ)։
Առանձնահատկություններ
Օդային մարտերում F–16 կործանիչը, շնորհիվ իր լավ հատկանիշների, ինչպես նաև լավ նշանոցային սարքավորումների և սպառազինության, արձանագրել է յուրահատուկ ցուցանիշներ։ Ամերիկյան ՌՕՈւ-երի և աշխարհի ամենամասսայական կործանիչը լինելու հանգամանքը մեծ հեղինակություն է տալիս F–16 կործանիչին։ Ներկայումս այդ կործանիչի կատարելագործումները նրան կարծես նոր կյանք են խոստանում։
Սպառազինություն

ԱՄՆ 1241 հատ
Վենեսուելա 17 հատ
Չիլի 31 հատ
Նորվեգիա 47 հատ
Բելգիա 50 հատ
Նիդերլանդներ 79 հատ
Դանիա 43 հատ
Պորտուգալիա 28 հատ
Լեհաստան 48 հատ
Ռումինիա որոշ քանակություն
Հունաստան 115 հատ
Թուրքիա 195 հատ
Իսրայել 78 հատ
Հորդանան 3 հատ
Իրաք 36 հատ
Բահրեյն 16 հատ
ԱՄԷ 53 հատ
Օման 8 հատ
Պակիստան 24 հատ
Ինդոնեզիա 7 հատ
Սինգապուր 32 հատ
Թաիլանդ 43 հատ
Թայվան (Թայվան) 117 հատ
Հարավային Կորեա 118 հատ
Եգիպտոս 156 հատ
Մարոկկո 18 հատ

Նախկին Օպերատորներ
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ http://f-16.net/aircraft-database/F-16/airframe-profile/11/
- ↑ 2,0 2,1 World Air Forces 2014 — 2014.
- ↑ 3,0 3,1 World Air Forces 2008 — 2008.
- ↑ http://www.defensenews.com/story/defense/show-daily/farnborough/2016/07/13/lockheed-martin-looks-upgrade-500--service-f-16s/87021372/
- ↑ http://www.lockheedmartin.com/us/news/press-releases/2014/june/140605ae_iraq-accepts-first-f-16.html
- ↑ http://www.lockheedmartin.com/us/products/f16.html
Աղբյուրներ
- F-16 Fighting Falcon Multi-role fighter Արխիվացված 2016-06-08 Wayback Machine(անգլ.)
- F-16 Fighting Falcon