«Fairly Local», երգ, որը գրել և ձայնագրել է ամերիկյան Twenty One Pilots երաժշտական դուետն իր Blurryface չորրորդ ստուդիական ալբոմի համար։ «Fairly Local»-ը Յություբ է վերբեռնվել 2015 թվականի մարտի 16-ին և թողարկվել որպես սինգլ հաջորդ օրը[2]։ Սա խմբի առաջին երգն է, որը հայտնվել է Billboard Hot 100 հիթ-շքերթում, հասել 84-րդ հորիզոնական ու դրանից հետո հավաստագրվել որպես պլատինե Միացիալ Նահանգներում։
Երաժշտական տեսահոլովակ
«Fairly Local» երգի տեսահոլովակը Յություբում վերբեռնվել է առանց որևէ նախազգուշացման։ Տեահոլովակն ամբողջովին նկարահանված է մութ և ձյունապատ, ենթադրաբար՝ լքված տան մեջ։ Տեսահոլավակի ամբողջ ընթացքում Դանը հարվածային գործիքներ է նվագում մի մեծ սենյակում, իսկ Ջոզեֆը երգում է տարբեր սենյակներում։