France 4՝ Ֆրանսիական ազգային հեռուստաալիք, Ազգային հեռուստատեսության կազմում։ Հիմնվել է 1996 թվականի հունիսի 24-ին, և մինչև 2005 թվականը կրում էր «Ֆեստիվալ» անվանումը։ Հեռուստաալիքը նախատեսված է 20-40 տարեկան դիտորդների համար, ցուցադրում է հիմնականում թատրոնի, օպերայի և արվեստի բնույթի հաղորդումներ, մարզական հանդիպումներ, սերիալներ, ֆիլմեր և երաժշտական համերգներ։ 2009 թ. հուլիսից հեռուստաալիքը սկսել է հեռարձակվել 16:9 ֆորմատով։ 2011 թ. հոկտեմբերի 6-ից սկսել է նաև հեռարձակվել բարձր պարզության (HD) ֆորմատով։