Gedit
gedit, Յունիկոդի աջակցմամբ GNOME, Mac OS X և Microsoft Windows աշխատանքային միջավայրում աշխատող ազատ տեքստային խմբագրիչ։ Տարածվում է GNU General Public License արտոնագրի ներքո։
Ծրագրի հնարավորությունները
- Ներդիրների օգտագործում
- Տարբեր կոդավորումների աջակցում
- Մի շարք ծրագրավորման և նշագրման լեզուների շարահյուսության ընդգծում
- Ուղղագրության ստուգում
- Տողերի համարակալում
- Ընթացիկ տողի ընդգծում
- Տեքստի որոնման և փոխարինման հնարավորություններ
- Անցում օգտագործողի կողմից նշված տողին
- Խմբագրիչում օգտագործվող գույների և տառատեսակների կարգավորում
- Տպում՝ նախադիտման հնարավորությամբ
- Նշված դիրքում ավտոման տողանցում
- Համապատասխան բացվող և փակվող փակագծերի ընդգծում
- Փոփոխելուց առաջ ֆայլերի կրկնօրինակների ավտոմատ պահպանում
- Հավելումների աջակցություն
Հնարավորություններ, որոնք ավելացվում են ստանդարտ հավելումների միջոցով
- Որպես IDE խմբագրիչի օգտագործում մի շարք լեզուների համար՝ C/C++/Python/…
- Փաստաթղթերի բազմախմբագրում
- Բազմաթիվ հնարավորություններ ծրագրավորողների համար
Ծանոթագրություններ
Հղումներ
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Gedit կատեգորիայում։
|