Google Photos

Google Photos
Изображение логотипа
Տեսակcloud storage?
ՀեղինակԼարի Փեյջ
Նախագծումը՝Գուգլ
Լույս տեսավ՝մայիսի 28, 2016
Կայքphotos.google.com(անգլ.)
 Google Photos Վիքիպահեստում

«Google Photos», Google I/O 2015 ամենամյա կոնֆերանսում ներկայացված ծառայություն, որը նախատեսված է լուսանկարների և տեսանյութերի պահեստավորման, խմբագրման և փոխանակման համար[1]։

Պատմություն

«Google Photos» ծառայությունը հայտնվել է Google+ սոցիալական ցանցից առանձնանալու արդյունքում։ Ծառայությունը ներկայացվել է 2015 թվականին Google I/O համաժողովի ժամանակ։ Նույն օրը գործարկվել է վեբ տարբերակը, ինչպես նաև հավելվածներ iOS և Android օպերացիոն համակարգերի համար[2]։

Պահեստային տարածք

«Google Photos» ծրագիրը ապահովում է անսահամափակ տարածք մինչև 16 մեգափիքսել լուսանկարների և մինչև 1080p թույլտվությամբ տեսանյութերի համար։ Ներբռնված լուսանկարները սեղմվում են, որպեսզի ավելի քիչ տարածք զբաղեցեն Google-ի սերվերներում, սակայն գործնականում չեն կորցնում որակը[3]։ Հնարավոր է նաև բովանդակությունը պահպանել ավելի բարձր որակով, բայց սահմանափակ պահեստային տարածքով։ Անհատական համակարգիչների և «Mac Os» օգտվողների համար նախատեսված է ուտիլիտաների ինքնաբեռնում, բայց լուսանկարների դիտումը կատարվում է բրաուզերի միջոցով[4]։

Որոնում

«Google Photos» ծառայությունը մեծ հնարավորություններ է ապահովում ցանկալի լուսանկարների և տեսանյութերի որոնման և տեսակավորման համար։ Ծառայության մեջ ներբեռնված բովանդակությունը դասավորվում է տարբեր չափանիշներով՝ նկարահանման վայր, դեմքեր և օբյեկտներ, լուսանկարների և տեսանյութերի պատկերներ։ Հնարավոր է նաև ձեռքով ըստ ալբոմների տեսակավորել լուսանկարները և տեսանյութերը[5]։

2016 թվականի ապրիլին ծառայության թարմացումը բարելավել է լուսանկարների որոնման որակը[6]։

Ինքնաստեղծարարություն

«Google Photos» ծառայությունը հնարավորություն է տալիս ինքնուրույն ստեղծել կոլաժներ, տեսանյութեր, մուլտիպլիկացիաներ, համայնապատկերներ և պատմություններ։ Այն կարող է ավտոմատ կերպով ստեղծվել բեռնված լուսանկարներից կամ տեսանյութից կամ օգտատիրոջ միջոցով[7]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Google Photos» հոդվածին։