IVE
IVE | |
---|---|
![]() | |
Ժանրեր | քեյ փոփ |
Գործունեություն | դեկտեմբերի 1, 2021 |
Լեյբլ | Starship Entertainment և Columbia Records |
Կայք | ive-official.com ive-official.jp |
![]() |
Ive (կորեերեն՝ 아이브, ոճակերպվում է որպես IVE, կարդացվում է որպես Այվ), հարավկորեական գըրլ-բենդ՝ կազմավորված 2021 թվականին «Starship Entertainment» ընկերության կողմից։ Խումբը կազմավորված է 6 հոգուց՝ Գաըլ, Յուջին, Ռեյ, Վոնյոն, Լիզ և Լիսո։ Խմբի դեբյուտը կայացել է 2021 դեկտեմբերի 1-ին երաժշտական «Eleven» ալբոմով։
Անվանում
Անունը նշանակում է «I Have» (ես ունեմ), որը խորհրդանշում է իրենց ամեն ինչը ցուցադրելու ձգտումը։ Նրանք նախատեսում են K-pop ժանր նոր ուղղություն բերել, որտեղ կկիսվեն այն ամեն ինչով, ինչ նրանք արդեն ունեն[1]։
Կարիերա
Նախադեբյուտ
Ան Յուջինը և Չան Վոն Յոնը մասնակցել են 2018 թվականին «Produce 48»-ի շոուին, որտեղ նրանք զբաղեցրել են 1-ին և 5-րդ տեղերը՝ ժամանակավորապես հայտնվելով IZ*ONE խմբում[2]։ Նրանք խմբում հանդես են եկել մինչ նրա կազմալուծումը, որը տեղի ունեցել 2021 թվականի ապրիլի 29-ին[3]։
Մեր ժամանակներ։ ԴԵբյուտ «Eleven»-ի հետ
Նոյեմբերի 2-ին «Starship Entertainment»-ը հայտարարեց, որ նրանք 2016 թվականի «WJSN»-ի դեբյուտից հետո առաջին անգամ կներկայացվի աղջիկների նոր խումբ[4]։ Մասնակիցները ներկայացվել են նոյեմբերի 3-8-ը։ Նոյեմբերի 8-ին «Starship»-ը հայտարարեց, որ խմբի դեբյուտը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։ Երկու օր անց հայտարարվեց, որ խմբի դեբյուտը կկայանա երաժշտական «Eleven» ալբոմով[5]։ Դեկտեմբերի 3-ին «KBS2 Music Bank»-ի եթերում տեղի ունեցավ խմբի դեբյուտը, որտեղ նրանք կատարեցին ալբոմի առաջատար սինգլը։
«Eleven»-ը համաշխարհային թվային երգերի վաճառքի չարթերում բարձրացավ մինչև 9-րդ համար և պաշտոնապես հայտնվեց «Billboard Global 200»-ում և «Billboard Global»-ում։ Երգը նաև գլխավորել է «Hot Trending Songs» հիթ-շքերթը[6]։ Բացի այդ, սինգլը դեբյուտ է ունեցել «Billboard Japan Hot 100»-ում։ Խումբը նաև մտել է «Spotify»-ի համաշխարհային թոփ 200, Չինաստանի «QQ» երաժշտական չարթ, ճապոնական «Line Music» և բոլոր հիմնական տեղական երաժշտական կայքերի լավագույն տասյակ[7]։
Դեկտեմբերի 8-ին, իրենց դեբյուտից ուղիղ մեկ շաբաթ անց, Ive-ը տարավ իր առաջին հաղթանակը «Show Champion» երաժշտական շոուում՝ դառնալով աղջիկների խումբը, որը ամենաարագն է զբաղեցրել առաջին հորիզոնականը իրենց դեբյուտից ի վեր։ Բացի այդ, «Eleven»-ը ալբոմի թողարկման առաջին շաբաթվա ընթացքում գրանցեց նախնական ընդհանուր ամենաբարձր վաճառքը, որն ամենաբարձրն էր աղջիկների խմբի դեբյուտային ալբոմներից[8][9]։ Դեկտեմբերի 27-ին «Eleven» սինգլը զբաղեցրեց 4-րդ տեղը «Spotify»-ի համաշխարհային ռեյթինգի «Վիրուսային թոփ-50» հիթ-շքերթում, ինչպես նաև զբաղեցրեց 95-րդ տեղը «Global Top 200» չարթերում։ Տարածաշրջանային հիթ-շքերթում երգը գլխավորել է Հարավային Կորեայի 50 և 200 լավագույն չարթերը։ Երգը երկու շաբաթ անընդմեջ Յություբում ամենաշատ հեռարձակվող երգն էր Հարավային Կորեայում, և խումբը ընտրվեց որպես լավագույն կատարող «Tidal» համաշխարհային բարձրորակ երաժշտական հոսքային հարթակի K-pop հիթերի երգացանկում[10]։
2022 թվականի հունվարին տարբեր ժամանցային ընկերությունների երաժշտական գործակալությունների 31 ամենահայտնի փորձագետների կողմից «Ive»-ը ընտրվեց որպես 2022 թվականի բոլոր K-pop արտիստներից ամենասպասվածը[11]։
Մասնակիցներ
Բեմական կեղծանունը | Իրական անունը | Ծննդյան ամսաթիվը | Դերեր | Պաշտոնական գույն | ||
---|---|---|---|---|---|---|
Հիմնական | Ուրիշ | Հայերեն | Հանգըլ/Կանձի | |||
Գաըլ | Gaeul | Քիմ Գա Ըլ | կորեերեն՝ 김가을 | 24.09.2002 | Գլխավոր պարուհի, առաջատար ռեփեր, վոկալիստ | Մուգ կապույտ |
Յուջին | Yujin | Ան Յու Ջին | կորեերեն՝ 안유진 | 01.09.2003 | Առաջնորդ, առաջատար վոկալիստ, պարուհի | Կանաչ |
Ռեյ | Rei | Նաոյ Ռեյ | 直井 怜 | 03.02.2004 | Ռեպեր, վոկալիստ | Մանուշակագույն |
Վոնյոն | Wonyoung | Չան Վոն Յոն | կորեերեն՝ 장원영 | 31.08.2004 | Վոկալիստ | Կարմիր |
Լիզ | Liz | Քիմ Ջի Վոն | կորեերեն՝ 김지원 | 21.11.2004 | Վոկալիստ | Նարնջագույն |
Լիսո | Leeseo | Լի Հյոն Սո | կորեերեն՝ 이현서 | 21.02.2007 | Վոկալիստ, մակնե | Կապույտ |
Ֆիլմագրություն
Վեբ-հաղորդում
- 1,2,3 IVE (2021, YouTube)
- IVE ON (2021, YouTube)
Ծանոթագրություններ
- ↑ Lee, Min-ji (2021 թ․ նոյեմբերի 2). «스타쉽, 5년만 신인 6인조 걸그룹 아이브(IVE) 론칭(공식)» [Starship launches new 6-member girl group IVE for the first time in 5 years (official)]. Newsen (կորեերեն). Naver. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Seon, Mi-kyoung (2018 թ․ օգոստոսի 31). «'프로듀스 48', 오늘(31일) 파이널 생방송..제2의 I.O.I 나온다» ['Produce 48', final live broadcast today (31st)..2nd IOI coming out.] (կորեերեն). OSEN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին – via Naver.
- ↑ Lee, Da-gyeom (2021 թ․ ապրիլի 29). «아이즈원, 오늘(29일) 해체...2년 6개월 활동 마침표 [MK이슈]» [IZ*ONE disbanded today (29th)...2 years and 6 months of activity period. [MK issue]] (կորեերեն). Maeil Economic Daily. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին – via Naver.
- ↑ Chu, Seung-hyun (2021 թ․ նոյեմբերի 2). «스타쉽 6인조 新 걸그룹 팀명은 '아이브'···우주소녀 이후 5년만» [Starship's new 6-member girl group team name is 'Ive'...the first time in 5 years since Cosmic Girls] (կորեերեն). Seoul Economy Daily. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին – via Naver.
- ↑ Seon, Mi-kyoung (2021 թ․ նոյեմբերի 12). «'장원영⋅안유진 소속' 아이브, 완성형 걸그룹 HOT 데뷔 예고» [Ive of 'Jang Won-young and Ahn Yu-jin' announces HOT debut in complete girl group] (կորեերեն). Osen. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին – via Naver.
- ↑ Kyung, Ji-min (2021 թ․ դեկտեմբերի 17). «아이브, 美 빌보드-포브스서 'ELEVEN' 성과 집중 조명..글로벌 호성적». Naver (կորեերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Park, Se-yeon (2021 թ․ դեկտեմբերի 14). «아이브, 빌보드 재팬 '핫100'·'아티스트100' 첫 진입» [Ive enters Billboard Japan's 'Hot 100' and 'Artist 100' for the first time]. Naver (կորեերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Son, Bong-seok (2021 թ․ դեկտեմբերի 8). «아이브 '쇼챔' 음방 첫 1위» [Ive's first music show win in the 'Show Champion'.]. Sports Kyunghyang (կորեերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Cho, Yong-jun (2021 թ․ դեկտեմբերի 13). «신예 걸그룹 '아이브(IVE)', 데뷔 7일만에 음악방송 1위...데뷔앨범도 초동 판매량 15만장 역대 1위» [Rookie girl group 'IVE' topped music shows in 7 days after debut... Debut album also ranked first in Initial Chodong sales of 150,000 copies]. Newspim (կորեերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Dew (2021 թ․ դեկտեմբերի 30). «아이브, 스포티파이·유튜브 뮤직·타이달 韓 차트 1위 [공식입장]» [Ive, Spotify, YouTube Music, Tidal 1st in Korea Chart [Official Position]]. Xsport News (կորեերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին – via Naver.
- ↑ Kim, Minji (2022 թ․ հունվարի 3). «전문가들이 꼽은 2022년 가장 기대되는 가수 톱3는 [신년특집]» [The top 3 most anticipated singers in 2022 selected by experts are [New Year's Special]]. News1 (կորեերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին – via Naver.