Idol (երգ, BTS)
«Idol» | ||||
---|---|---|---|---|
BTS-ի երգը «Love Yourself: Answer» ալբոմից | ||||
Թողարկված | 2018 թվականի օգոստոսի 24 | |||
Ֆորմատ | թվային ներբեռնում, CD-սինգլ, սթրիմինգ | |||
Ժանր | K-pop[1], EDM[2], սամուլորրի[3], թրեփ[4], gqom[5] | |||
Տևողություն | 3:43 4:20 (տարբերակ Նիքի Մինաժի հետ) | |||
Լեյբլ | Big Hit Entertainment, IRIVER | |||
Հեղինակ | «hitman» bang, Ali Tamposi, Rap Monster, Roman Campolo, Supreme Boi | |||
Պրոդյուսեր | Pdogg | |||
Love Yourself: Answer ալբոմի երգացանկ | ||||
|
Idol - BTS հարավկորեական փոփ խմբի երգ, որը դարձավ նրանց երրորդ կոմպիլացված ալբոմը՝ Love Yourself: Answer-ի գլխավոր սինգլը։ Սինգլը թողարկվեց 2018 թվականի օգոստոսի 24-ին, ինչպես նաև ձայնագրվեց երգի ալտերնատիվ տարբերակը ամերիկացի երգչուհի Նիքի Մինաժի մասնակցությամբ[6][7]։
Երգի մասին
Billboard ամսագրում ասվում է, որ Idol -ը ավանդույթներով ոգեշնչված երգ է, որը ներկայացնում է դասական կորեական տարբեր գործիքներ[8]։ Երգը և տեսահոլովակը ստեղծվել են պխանսորի երաժշտության և 1997 թվականի Ջոն Վուի կողմից նկարահանված «Առանց դեմքի» ֆիլմի ազդեցության տակ[9]։ Yonhap և Rolling Stone India հրատարակությունները հայտնում են, որ երգը իրենից ներկայացնում է EDM-սինգլ, որն իր մեջ ընդհանրացնում է Հարավային Աֆրիկայի պարային երաժշտությունը, ավանդական կորեական ռիթմեր[5][10]։
Տեղեկությունն այն մասին, որ խումբը միասնական երգ է թողարկելու Նիքի Մինաժի հետ հայտնվել է մեկ օր առաջ սինգլի թողարկումից[7][11][12].։
Թողարկումից հետո, երգը համացանցի օգտատերերին ստիպեց մասնակցել պարային մարտահրավերի, որը հայտնի էր «Idol Challenge» անունով, որտեղ մարդիկ տեսահոլովակներ էին տեղադրում՝ սինգլի կրկներգի պարային հատվածը փորձելով նույնությամբ կրկնել[13][14]։ «Idol Challenge»-ում մասնակցեցին նաև հարավկորեական B.A.P խմբի մասնակից՝ Zelo-ն և ամերիկացի պարող Սթիվեն Բոսսը՝ էլեն Դեջեներեսի շոուի թողարկման ժամանակ[15]։
Տեսահոլովակ
2018 թվականի օգոստոսի 2-ին խումբը թողարկեց ապագա տեսահոլովակի թիզեռը[15], իսկ տեսահոլովակը թողարկվեց 2 օր անց[16]։ Տեսահոլովակը YouTube-ում ռեկորդ սահմանեց 24 ժամվա ընթացքում ամենաշատ դիտումներ հավաքած տեսահոլովակների մեջ՝ հավաքելով 45 միլիոն դիտում առաջ անցնելով նախորդ ռեկորդ սահմանած K-pop տեսահոլակը՝ Blackpink խմբի «Ddu-Du Ddu-Du» երգի տեսահոլովակը, ինչպես նաև բոլոր տեսահոլովակների մեջ նախորդ ռեկորդակիր՝ Թեյլոր Սվիվթի «Look What You Made Me Do» երգը[17][18][19]։ Օգոստոսի 29-ին տեսահոլովակը սահմանեց 2018 թվականի ռեկորդը՝ հավաքելով 100 միլիոն դիտում ամենակարճ ժամանակահատվածում[20]։
Քննադատների արձագանք
Time հրատարակության գրախոսության մեջ «Idol»֊ը բնութագրվում է, որպես ակումբային երգ՝ ծանր բիթով՝ բաբախող էներգիայի և սաքսաֆոնի մեղեդու ուղեկցությամբ, իսկ Նիքի Մինաժի հետ համագործակցությունը քննադատները գնահատում են, որպես ամերիկյան բեմում BTS-ի հայտվելու սկիզբ[21]։
Երգացանկ
# | Անվանում | Պրոդյուսերներ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Idol» | Pdogg | 3:43 |
Digital bonus track | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսերներ | Տևողություն | ||||||
1. | «Idol» (Նիքի Մինաժի մասնակցությամբ) | Pdogg | 4:20 |
Դիրքը չարտերում
Չարտ (2018) | Բարձրագույն դիրքը |
---|---|
Ավստրալիա ARIA Charts[22] | 35 |
Իռլանդիա Irish Recorded Music Association[23] | 33 |
Նոր Զելանդիա New Zealand Hot Singles (Recorded Music NZ)[24] | 2 |
Scottish Singles Top 40[25] | 10 |
Հարավային Կորեա Gaon Digital Chart[26] | 12 |
Շվեդիա Sverigetopplistan[27] | 60 |
UK Singles Chart[28] | 21 |
Նիքի Մինաժի հետ տարբերակ
Չարտ (2018) | Բարձրագույն դիրք |
---|---|
Ultratip Flanders[29] | 38 |
Media Control AG[30] | 43 |
Իտալիա Federazione Industria Musicale Italiana[31] | 88 |
Mega Single Top 100[32] | 96 |
Հարավային Կորեա Gaon Chart[26] | 86 |
Մրցանակներ և անվանակարգեր
Երաժշտական ծրագրերի մրցանակներ
Ծրագիր | Ամսաթիվ | Հղում |
---|---|---|
Music Bank (KBS) | 2018 թվականի օգոստոսի 31 | [33] |
Melon Popularity Award
Մրցանակ | Ամսաթիվ | Հղում |
---|---|---|
Weekly Popularity Award | 2018 թվականի օգոստոսի 27 | [34] |
Հրատարակության ժամանակագրություն
Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ | Հղում |
---|---|---|---|---|
Աշխարհ | 2018 թվականի օգոստոսի 24 | թվային բաշխում | Big Hit Entertainment, IRIVER | [35] |
Ծանոթագրություններ
- ↑ Kim, Nemo. «BTS album Love Yourself: Answer review – Suga, J-Hope and Rap Monster solos, Korean drums, Nicky Minaj. BTS Army are gonna love this». South China Morning Post. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Kim, Eun Ae. «[퇴근길 신곡] 한복 입은 방탄소년단이 정의한 조선표 EDM 'IDOL', 얼쑤 좋다!». Osen (կորեերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Han, Kyung. «방탄소년단 'IDOL' 뮤직비디오 공개 반응 "상상초월 대박"» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Kun, Seung-ah. «[팝's신곡]"얼쑤, 지화자 좋다"…'아이돌' 방탄소년단의 진정한 나». Herald Pop (կորեերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 5,0 5,1 Chakraborty, Riddhi. «BTS Channel Bollywood Vibes on 'Idol'?». Rolling Stone India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Nicki Minaj Will Feature on BTS' Alternate Version of New Single 'Idol'». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 7,0 7,1 «BTS Recruit Nicki Minaj For Alternate Version Of 'IDOL'». Forbes. 2018 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Herman, Tamar (2018 թ․ օգոստոսի 22). «BTS Share Teaser Video For Upcoming Single 'Idol' Ahead Of 'Love Yourself: Answer'». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Watch Love Yourself: Answer's IDOL: BTS embraces the right blend of Korean tradition and modernism». Mumbai Mirror. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «New BTS album to hit world music scene with S. African dance-themed main track». Yonhap. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «BTS release new version of Idol featuring Nicki Minaj». Contactmusic.com. 2018 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «방탄소년단X니키미나즈, 월드와이드 컬래버레이션 전격 성사! 디지털 스페셜 트랙 'IDOL' 피처링» (կորեերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Gemmill, Allie (2018 թ․ օգոստոսի 30). «BTS Started a New Dance Challenge and the ARMY Is Living». Teen Vogue. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Omar, Aref (2018 թ․ օգոստոսի 31). «#Showbiz: BTS' #IdolChallenge catching on like wildfire on Twitter». The New Straights Times. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 15,0 15,1 Rincón, Alessandra (2018 թ․ օգոստոսի 30). «B.A.P's Zelo, tWitch and More Do the BTS' 'Idol' Dance Challenge: Watch». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Lee, Jan (2018 թ․ օգոստոսի 25). «South Korean top boyband BTS releases single with US rapper Nicki Minaj». The Straights Times. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Black Pink's Ddu-Du Ddu-Du music video scores 36.2million views in first 24 hours». Metro UK. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «BTS' 'Idol' Has Biggest YouTube 24-Hour Debut of All Time». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Taylor Swift Tops PSY's 24-Hour YouTube Record With 'Look What You Made Me Do'». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «BTS' 'Idol' Music Video is Fastest to Reach 100M Views In 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Bruner, Raisa (2016 թ․ օգոստոսի 24). «Nicki Minaj and K-Pop Superstars BTS Join Forces on a Hard-Charging New Song». Time. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2018 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Benny Blanco scores first Irish Number 1: "That's insane!"». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018-08-31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է September 1, 2018.
- ↑ 26,0 26,1 «Digital Chart – Week 34 of 2018» (կորեերեն). Gaon Music Chart. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է September 1, 2018.
- ↑ Ultratop.be — BTS feat. Nicki Minaj — Idol (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 31, 2018.
- ↑ BTS feat. Nicki Minaj - Idol (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է August 31, 2018.
- ↑ «Top Singoli – Classifica settimanale WK 35» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Dutchcharts.nl — BTS feat. Nicki Minaj — Idol (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 31, 2018.
- ↑ Kang, Min-kyung (2018 թ․ օգոստոսի 31). «방탄소년단 RM, 남다른 팬사랑 "첫 1위..아미의 업적"» [BTS RM, a special fan love "First Place...Army's Achievement"]. Star News (կորեերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Melon Weekly Award» (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Love Yourself 結 'Answer' by BTS on iTunes». iTunes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.