Kodaline
Kodaline | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() Դուբլին |
Ժանրեր | Ինդի ռոք, Ալտերնատիվ ռոք, Ֆոլք ռոք |
Գործունեություն | 2005–11(21 Demands); 2011–ներկա (Kodaline) |
Լեյբլ | Unsigned (21 Demands), RCA/B-Unique (Kodaline) |
Կայք | kodaline.com |
Անդամներ | |
Սթիվ Գարրիգան Վինսենթ Մեյ Ջեյսոն Բոլենդ Մարկ Պրենդերգասթ | |
![]() |
Kodaline, իռլանդական ռոք խումբ։ Նախկինում հայտնի է եղել 21 Demands անվամբ։ Ստեղծվել է 2005 թվականին Դուբլինում, այնուհետև 2011 թվականին անվանափոխվել Kodaline։
Կարիերա
Սթիվ Գարրիգանն ու Մարկ Պրենդերգասթը ապրել են Սորդսում և ճանաչել են միմյանց դեռևս մանկուց։ Ընկերները սովորել են միևնույն դպրոցում և մասնակցել աշակերտական տարբեր մրցույթների։ 6 տարի անց նրանք ծանոթանում են Վինսենթի հետ, ով այդ ժամանակ նույնպես ապրում էր Սորդսում։ Հենց այդ ժամանակ էլ կազմավորվում է «21 Demands» խումբը։ Հետագայում խումբը համալրում է Ջեյսոն Բոլենդը։
2005 - 2011 թթ., «21 Demands»
Հենց այս կազմով էլ խումբը 2006 թվականին մասնակցել է RTÉ One հեռուստաալիքով հեռարձակվող You're a Star շոուին[1], որի շնորհիվ նրանք դարձան հայտնի[2]։ 2007 թվականի մարտի 3-ին խումբը հրապարակեց իր առաջին սինգլը՝ «Give Me a Minute» անվամբ, որը մարտ ամսին զբաղեցրեց իռլանդական չարթերի առաջին հորիզոնականը(IRMA)[3]։
2012 - 2014 թթ., «In a Perfect World»
2012 թվականի սեպտեմբերի 7-ին խումբը հրապարակել է իր դեբյուտային «The Kodaline EP» մինի ալբոմը[4]։ Նրանց «All I Want» երգը ընտրվել է BBC Radio 1-ի կողմից, որպես շաբաթվա լավագույն կատարում[5]։ 2012 թվականի դեկտեմբերի 9-ին BBC-ն տեղեկացրեց, որ խումբը հայտնվել է Sound of 2013 ցուցակի մեջ, որտեղ ամենահայտնի երաժշտական քննաատները ամեն տարի փնտրում են նոր տաղանդներ։ 2013 թվականի հունիսի 17-ին խումբը հրապարակեց իր առաջին ստուդիական «In a Perfect World» ալբոմը։
«In a Perfect World» ալբոմը ներառում է 11 երգ, այդ թվում, կրկին ներառված «High Hopes», «All I Want», «Love Like This» և «Pray» երգերով։ Ալբոմում կա նաև 7 նոր երգ՝ «One Day», «Brand New Day», «After The Fall», «Big Bad World», «All Comes Down», «Talk», «Way Back When». iTunes-ում ալբոմի կատարելագործված տարբերակը ներառում է «The Answer», «Perfect World», «Lose Your Mind» և «Latch» երգերը, «All I Want» և «High Hopes» երգերի տեսահոլովակներով։ Կատարելագործված CD տարբերակում ներառվել են «All I Want», «High Hopes», «Love Like This», «Pray», «All Comes Down» և «The Answer» երգերի կենդանի կատարումները Դուբլինի համերգից։ Նրանց«All I Want» երգը օգտագործվել է MTV հեռուստաալիքի Catfish շոուի շամանակ։ «All I Want» երգը կարելի է նաև լսել «The Vampire Diaries» ֆիլմի 5-րդ շրջանի 10 սերիաներում և «Grey's Anatomy» ֆիլմի 9-րդ շրջանի 2 սերիաներում։
2014 թվականի ապրիլին խումբը ներկայացնում է Փոլ Մաքքարթնիի «Coming Up» սինգլի քովեր տարբերակը։ «The Fault in Our Stars» ֆիլմի սաունդթրեք ընտրվել է «All I Want», իսկ նույն թվականի հուլիսին «Pray» և «High Hopes» երգերը հնչել են համապատասխանաբար «Horns» և «Love, Rosie» ֆիլմերի թրեյլերներում[6]։
2014 թվական, «Coming Up For Air»
2014 թվականի դեկտեմբերին հրապարակվել է խմբի նոր «Coming Up For Air» ստուդիական ալբոմը և«Honest» երգը հրապարակվել է YouTube-ում, իսկ մի քանի շաբաթ հետո՝ «Unclear» երգը։
Խմբի կազմը
- Սթիվ Գարրիգան (Steve Garrigan) - վոկալ, ռիթմ-կիթառ, մանդոլին, շրթնահարմոն, ստեղնաշարային
- Վինսենթ Մեյ (Vinny May) - հարվածային գործիքներ, բեք-վոկալ
- Ջեյսոն Բոլենդ (Jason Boland) - բաս կիթառ, բեք-վոկալ
- Մարկ Պրենդերգասթ (Mark Prendergast) - սոլո կիթառ, բեք-վոկալ, ստեղնաշարային
Մրցանակներ
Տարի | Կազմակերպություն | Մրցանակներ և անվանակարգեր | Արդյունք |
---|---|---|---|
2012 | MTV | Brand New for 2013[7] | Առաջադրված |
BBC | Sound of 2013[8] | Առաջադրված | |
2013 | EBBA | Public Choice Award | Հաղթանակ |
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
Մինի ալբոմներ
- The Kodaline – EP (2012)
- The High Hopes EP (2013)
- Love Like This EP (2013)
- Brand New Day EP (2013)
- One Day EP (2014)
Ծանոթագրություններ
- ↑ «Kodaline | The Kodaline story». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 21 Demands make Irish chart history - RTÉ Ten
- ↑ «GFK Chart-Track». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Kodaline - 'The Kodaline EP' - Digital Download». Amazon.
- ↑ «New Band of the Day: Kodaline». The Guardian. 2012 թ․ հոկտեմբերի 4.
- ↑ «Osheaga 2014: CBC's top picks for acts you don't want to miss». CBC. 2014 թ․ օգոստոսի 1.
- ↑ «MTV's Brande New For 2013 Nominees announced». MTV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ BBC - BBC Music Sound Of, 2013 - Kodaline
Արտաքին հղումներ
http://www.Kodaline.com/home/ Արխիվացված 2014-03-01 Wayback Machine
http://www.vk.com/kodaline_band
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Kodaline» հոդվածին։ |
|