M6 (Metropole television), Ֆրանսիական խոշոր հեռուստաընկերություն։ Հիմնվել է 1987 թվականի Groupe M6 հոլդինգի կազմում, որը պատկանում է RTL Group մեդիաընկերությանը։ Ֆրանսիայի ամենապահանջված հեռուստաալիքներից է, ցուցանիշներով զբաղեցնում է երրորդ տեղը՝ TF1 և France 2 հեռուստաալիքներից հետո[1][2]։ Հեռուստաընկերության կենտրոնը գտնվում է Փարիզի ագլոմերացիայի Նյոյի-սյուր-Սեն քաղաքում։