Mama (ալբոմ)
Mama | ||||
---|---|---|---|---|
EXO-ի Մինի ալբոմ | ||||
Թողարկված | 9 ապրիլի 2012 թվական | |||
Ձայնագրված | 2011 թվական | |||
Ժանր | Քեյ փոփ Էլեկտրոնիկ R&B Սոուլ | |||
Տևողություն | 21:55 | |||
Լեզու | Կորեերեն Չինարեն | |||
Լեյբլ | S.M. Entertainment | |||
Պրոդյուսեր | Լի Սու Ման (գլխավոր) Յուն Յանգ Ջին Հյուկ Շին Լի Յուն Ջե Misfit Ալբի Ալբերթսոն Յիմ Կվանգ Ուկ | |||
EXO-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Mama, կորեա-չինական բոյ բենդի առաջնաելույթային ստուդիական մինի ալբոմը, որը արտադրվել և թողարկվել է S.M. Entertainment-ի կողմից 2012 թվականի ապրիլի 9-ին, երկու տարբերակով՝ Exo-K ենթախումբը՝ կորեերենով իսկ Exo-M ենթախումբը չինարենով։
Նախապատմություն
Ալբոմի պրոդյուսերն է հանդիսանում Լի Սու Մանը, ով նաև համարվում է EXO խմբի հիմնական պրոդյուսերը։ Ալբոմի վերնագիրը կորեական տերմին է, որի միջոցով դիմում են թագավորական ընտանիքի անդամներին, որը նման է "ձերդ գերազանցություն" կամ "ձերդ վեհություն" ատրիբուտներին հայերենում։ Գլխավոր սինգլի՝ "Mama"-ի հեղինակն է Յու Յանգ Ջինը, ով նաև գրել է երկու այլ երգեր ալբոմի համար. "What Is Love" և "History":
Առաջխաղացում
2011 թվականի դեկտեմբերից մինչ 2012 թվականի փետրվարը S.M. Entertainment-ը թողարկել է 23 թիզեր թրիլերներ խմբի անդամների մասնակցությամբ, որոնք իրենց մեջ ընդգրկում են ալբոմի երգերից հատվածներ։ "Angel" երգը օգտագործվել է որպես ֆոնային երաժշտություն չորս թիզերներում։ "Two Moons" երգը լսվում է #12 թիզերում, որում նկարահանվել են Exo-K ենթախմբի անդամ Քայիը և Exo-M ենթախմբի անդամ Լեյը։ "Machine" երգը լսվում է #5 թիզերում, որում նկարահանվել է Քայը.
Exo-K ենթախումբը գովազդել է "Mama" երգը երաժշտական ծրագրերի ժամանակ, "History" երգի հետ միասին։ Նրանք առաջնաելույթ են կատարել SBS հեռուստաալիքի Inkigayo, Mnet հեռուստաալիքի M! Countdown, KBS հեռուստաալիքի Երաժշտական բանկ և MBC հեռուստաալիքի Show! Music Core հեռուստածրագրերի ժամանակ ապրիլի 8-ից մինչ ապրիլի 15-ը, իսկ Exo-M-ը ելույթ է ունեցել նույն օրը China's 12th Yinyue Fengyun Bang Awards մրցանակաբաշխության ժամանակ[1][2]։ Exo-K ենթախումբը գովազդել է "Mama" ալբոմը, երույթ ունենալով կորեական երաժշտական շոուներում ամեն շաբաթ։ EXO-M աջակցել է ալբոմին, լինելով որպես կատարողներ Super Junior խմբի Super Show 4 concert tour շրջագայության ժամանակ, և հետևողականորեն ելույթ է ունեցել չինական երաժշտական և էստրադային ծրագրերում, այդ թվում հայտնվել է որպես հյուր Happy Camp հեռուստահաղորդումի էպիզոդներից մեկում[3]։
Թողարկում և ընդունում
Խմբի նախաբան "What Is Love" սինգլը թողարկվել է 2012 թվականի հունվարի 30-ին. մարտի 9-ին թողարկվել է երկրորդ նախաբանը "History" սինգլը.
2012 թվականի մարտի 31-ին S.M. Entertainment-ը ներկայացրել է «Mama» մինի ալբոմի թիզեր թրիլերը, EXO-յի համերգային ցուցահանդեսի ժամանակ Սեուլում, Հարավային Կորեա[4][5]։ Ապրիլի 6-ին գործակալությունը թողարկել է Exo-K և Exo-M ենթախմբերի ալբոմների շապիկները։ Մինի ալբոմը թողարկվել է 2012 թվականի ապրիլի 9-ին միանգամից Չինաստանում, Հարավային Կորեայում և iTunes Store միջազգային խանութում։
Ալբոմի երկու տարբերակներն էլ ունեցել են առևտրային հաջողություններ. Exo-K ենթախմբի տարբերակը հասել է առաջին հորիզոնականի հարավկորեական Gaon ալբոմների հիթ-շարքում, չորրորդ հորիզոնականը չինական Sina ալբոմների հիթ-շարքում, և առաջնաելույթ է կատարել ութերորդ հորիզոնականով Billboard համաշխարհային ալբոմների հիթ-շարքում[6]։ Exo-M ենթախմբի տարբերակը առաջին հորիզոնական է զբաղեցրել չինական Sina ալբոմների հիթ-շարքում, չորրորդն է եղել հարավկորեական Gaon ալբոմների հիթ-շարքում[7], և տասներկուերորդը Billboard համաշխարհային ալբոմների հիթ-շարքում[6] Exo-M ենթախմբի բոլոր երեք սինգլները տարածվել են չինական տարբեր երաժշտական և տեսահոլովակների հիթ-շարքերում, իսկ ալբոմի գլխավոր սինգլներից մեկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, թողարկումից ընդամենը մեկ օր անց։ Բոլոր երեք սինգլների տեսահոլովակները զբաղեցրել են առաջին հորիզոնականները չինական հոսքային կայքերում, այն ժամանակ, երբ Exo-K ենթախմբի "Mama" սինգլի երաժշտական տեսահոլովակը զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը ՅուԹյուբի համաշխարհային հիթ-շարքում[8]։
Սինգլներ
"What is Love"
"What is Love" սինգլը թողարկվել է iTunes Store-ից և կորեական ու չինական այլ համացանցային խանութներից թվային ներբեռնելու համար 2012 թվականի հունվարի 30-ին[9]։ Կորեական տարբերակը կատարում են Exo-K ենթախմբի անդամներ D.O.-ն և Բեքհյոնը, իսկ չինական տարբերակը՝ Exo-M ենթախմբի անդամներ Չենը և Լու Հանը[10]։ Երգի երկու տեսահոլովակներնել թողարկվել են ՅուԹյուբում նույն օրը, երբ երգը արդեն հասանելի է ներբեռնման համար։ Յուրաքանչյուրի երաժշտական տեսահոլովակում, որոնք ձայնագրված են երկու տարբեր տարբերակներով, մասնակցել են EXO խմբի բոլոր տասներկու անդամները։ Երաժշտական տեսահոլովակը կազմված է համակցված թիզեր տեսանյութներից, որոնք ավելի վաղ թողարկվել են գործակալության կողմից։
"History"
"History" սինգլը թողարկվել է 2012 թվականի մարտի 9-ին՝ կորեական և չինական տարբերակներով[11]։ Կորեական տարբերակը կատարում են Exo-K ենթախմբի անդամները, իսկ չինական տարբերակը՝ Exo-M ենթախմբի անդամները[10]։ Երաժշտական տեսահոլովակները ՅուԹյուբում թողարկվել են 2012 թվականի մարտի 8-ին, երգերը iTunes-ում և այլ կորեական և չինական առցանց խանութներում ներբեռնման համար հասանելի դառնալուց մեկ օր առաջ։ Երկու տեսահոլովակները իրենց մեջ ընդգրկել են EXO խմբի տասներկու մասնակիցներին, ովքեր պարում են քամու ժամանակ, քարքարոտ տեղանքում և բաց կապույտ գույներ ունեցող ստուդիայում։
"History" սինգլը առաջնաելույթ է կատարել 27-րդ հորիզոնականում՝ չինական Sina New Singles Chart հիթ-շարքում և արդյունքում հասել է 6-րդ հորիզոնականին։ Sina Hot Singles Chart հիթ-շարքում, երգը առաջնաելույթ է կատարել 64-րդ հորիզոնականում[12] և հասել է 14-րդ հորիզոնականին։ Հարավային Կորեայում "History" սինգլը հասել է 86-րդ հորիզոնականին։
Երգացանկ
Կորեական տարբերակ (Exo-K) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Թարգմանություն | Տևողություն | |||||
1. | «MAMA (마마)» | Յու Յանգ Ջին | 4:31 | ||||||
2. | «What Is Love (사랑은 무엇인가)» (երգում են՝ Բեքհյոնը և D.O-ն) | Յու Յանգ Ջին | 4:22 | ||||||
3. | «History (역사)» | Յու Յանգ Ջին | 3:32 | ||||||
4. | «Angel» (너의 세상으로; Neoui Sesang-euro) (երգում են՝ Բեքհյոնը, D.O-ն, Սուհոն) | Ջո Յուն Գյոնգ | "Into Your World" | 3:01 | |||||
5. | «Two Moons» (두 개의 달이 뜨는 밤; Du Gaeui Dari Tteuneun Bam) երգում են՝ Քաիը, Չանյոլը, Քեյը SHINee խմբից) | Misfit | "Two Moons Floating Tonight" | 3:03 | |||||
6. | «Machine (기계)» | Misfit | 3:26 | ||||||
21:55 |
Չինական տարբերակ (Exo-M) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Թարգմանություն | Տևողություն | |||||
1. | «MAMA» | Վանգ Յաջուն | 4:31 | ||||||
2. | «What Is Love (爱就是什么?)» ((երգում են՝ Չենը և Լուհանը)) | Հան Կիլին | 4:22 | ||||||
3. | «History (历史)» | Լիու Յուան | 3:32 | ||||||
4. | «Angel» (你的世界; Nǐ De Shìjiè) (երգում են՝ Չենը, Լուհանը, Լեյը, Սիումինը)) |
| "Your World" | 3:01 | |||||
5. | «Two Moons» (双月之夜; Shuāng Yuè Zhī Yè) (երգում են՝ Քրիսը, Թաոն, Լայը, Սիումինը)) | T-Crash | "Night of Two Moons" | 3:03 | |||||
6. | «Machine (机械)» | Ժոու Վեիջի | 3:26 | ||||||
21:55 |
Հիթ-շարքեր
Հիթ-շարք | Զբաղեցրած
հորիզոնական | |||
---|---|---|---|---|
MAMA (կոր տար.) |
MAMA (չին տար.) | |||
Հարավային Կորեա Gaon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շքերթ | 1 | 4 | ||
Հարավային Կորեա Gaon ամենամսյա ալբոմների հիթ-շքերթ | 1 | 6 | ||
Հարավային Կորեա Gaon 2012 ամենամյաալբոմների հիթ-շքերթ | 7 | 16 | ||
Հարավային Կորեա Gaon 2013 ամենամյաալբոմների հիթ-շքերթ | 32 | 39 | ||
Հարավային Կորեա Gaon 2014 ամենամյաալբոմների հիթ-շքերթ | 39 | 54 | ||
Հարավային Կորեա Gaon 2015 ամենամյաալբոմների հիթ-շքերթ | 95 | — | ||
Ճապոնիա Oricon ամենշաբաթյա ալբոմների հիթ-շքերթ | 33 | 63 | ||
ԱՄՆ (Billboard World Albums Chart) | 8 | 12 |
Վաճառք
Հիթ-շարք | Վաճառք |
---|---|
Ճապոնիա (Oricon) | 10,485+ (չինական տարբերակ) |
35,771+ (կորեական տարբերակ) | |
Հարավային Կորեա (Gaon) | 207,072+ (չինական տարբերակ) |
294,486+ (կորեական տարբերակ) |
Թողարկման պատմություն
Երկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|
Համաշխարհային | 9 ապրիլի 2012 |
|
S.M. Entertainment |
Հարավային Կորեա |
| ||
Չինաստան | 1 օգոստոսի 2012 | CD |
|
Թաիլանդ | 20 մայիսի 2013 | CD | S.M. True |
Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր
Թվական | Մրցանակաբաշխություն | Առաջադրված աշխատանք | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|---|
2012 | SBS PopAsia Awards | Տարվա տեսահոլովակ | Հաղթանակ | |
2013 | Golden Disk Awards | Disk Bonsang | Առաջադրված |
Ծանոթագրություններ
- ↑ «EXO to debut on April 8, 2012». facebook.com/smtown. 2012 թ․ ապրիլի 3. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ " «EXO-K debuts on Inkigayo with "MAMA"». allkpop.com. 2012 թ․ ապրիլի 8. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «EXO-M avoids discussion about future, Chinese member Zhang Yixing returns to his hometown». Sina (Chinese). 2012 թ․ ապրիլի 26. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
{cite news}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ EXO to officially debut on April 9th with “MAMA”
- ↑ «EXO's "MAMA" released». allkpop.com. 2012 թ․ ապրիլի 7. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 6,0 6,1 «World Albums». Billboard.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «[Gaon Album]» (Korean). Gaon. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
{cite news}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «EXO-K's Music Video Comes In Seventh on Youtube Chart». Mnet. 2012 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «EXO to release prologue single on January 30th». Allkpop. 2012 թ․ հունվարի 26. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 10,0 10,1 «Album Info Release». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «EXO-K and EXO-M to release second prologue single, "History"!». Allkpop. 2012 թ․ մարտի 6. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Sina Hot Singles Chart» (Chinese). Sina.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|
|
|