Microsoft OneDrive
Microsoft OneDrive (կրճատ— OneDrive; ավելի ուշ SkyDrive) —ֆայլերի ամպային պահոց՝ ստեղծված 2007 թվականի ապրիլին, որը ղեկավարվում է Microsoft[1][2][3] ընկերության կողմից։ Windows Live-ի առցանց ծառայությունների մաս է կազմում։
2014 թվականի հունվարին Մայքրոսոֆթ ընկերությունը հայտարարեց ամպային ծառայության SkyDrive անվան փոփոխությունը OneDrive-ի։ Ապրանքանիշի անվանափոխության անհրաժեշտությունը առաջացել է բրիտանական հեռարձակում իրականացնող British Sky Broadcas[4] ընկերության դատական հայցի պատճառով։ 2014 թվականի փետրվարի 20-ին պաշտոնապես գործարկվել է Microsoft OneDrive-ն, և այդ նույն ժամանակ դադարեց գոյություն ունենալ SkyDrive-ն[5]։
Գործառույթներ
- OneDrive ծառայությունը հնարավորություն է տալիս պահպանել մինչև 15 ԳԲ տեղեկույթ (կամ 25 ԳԲ այն օգտատերների համար, որոնք անվճար թարմացումների իրավունք ունեն[6]) կարգավորված ստանդարտ պանակների միջոցով[7]։
- Լուսանկարների համար նախատեսված է նախադիտում էսքիզների տեսքով, ինչպես նաև սլայդների տեսքով[7]։
- Ուինդոուզ 8-ի օգտատերերի համար հասանելի է 25 ԳԲ։
- Բոլոր ֆայլերի և պանակների համար կարելի է որոշել հասանելիության մակարդակը՝ բացառապես անձնականից մինչև հանրային[7]։
- Թողարկվել է հաճախորդային ծրագրեր Android, iOS, Windows Phone, Windows, Xbox[8][8][11] (այդ թյում նաև Windows 8) OS X, MeeGo 1.2 Harmattan, Symbian Belle օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար։
Առանձնահատկությունները
Գոյություն ունի Office Online-ի աջակցություն OneDrive-ում։ Սա թույլ է տալիս օգտատերերին բեռնել, ստեղծել, խմբագրել և փոխանակվել Microsoft Office-ի փաստաթղթերով անմիջապես վեբ-դիտարկիչից։ Օգտատերերը կարող են ստեղծել, դիտել և խմբագրել Word, Excel, PowerPoint и OneNote ծրագրերի փաստաթղթերը անմիջապես դիտարկիչում։
Ծառայության ակնհայտ առավելությունն է ֆայլերի զետեղումը հասարակ քաշել-բաց թողնելու եղանակով կամ վեբ ծրագրի կիրառմամբ։
Աջակցվող ձևաչափեր
OneDrive-ն աջակցում է PDF ձևաչափի դիտում, ինչպես նաև ODF ստանդարտը
Ծանոթագրություններ
- ↑ «Microsoft запустила бесплатный веб-офис». CNews. 2010 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Еще один подарок от Microsoft // Комсомольская правда.
- ↑ Бесплатное ТВ и другие полезные программы // Газета.
- ↑ «Microsoft переименует SkyDrive в OneDrive». Проект "РИА Новости". Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
{cite web}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Microsoft официально прекратила работу сервиса для облачного хранения данных SkyDrive». Google+.
{cite web}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Microsoft внесла ряд улучшений в сервис SkyDrive». ITC.ua. 24 апреля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Центр справки службы Windows Live SkyDrive
- ↑ Mike Torres.