Miley Cyrus and Her Dead Petz
Miley Cyrus and Her Dead Petz | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Մայլի Սայրուսի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Օգոստոսի 30, 2015 | |||
Ձայնագրված | 2014-15 | |||
Ժանր | Էքսպերիմենտալ փոփ, փսիխոդելիկ | |||
Տևողություն | 92:06 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Smiley Miley Inc. | |||
Պրոդյուսեր | Մայլի Սայրուս, A+, Ջոն Բեյքեն, Դենիս Քոյն, The Flaming Lips, Mike Will Made It, Resource, Ռայդեր Ռիփս, Օրեն Ուոյել | |||
Մայլի Սայրուսի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
«Մայլի Սայրուսը և մահացած կենդանիները» (անգլ.՝ Miley Cyrus & Her Dead Petz), ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի թվով հինգերորդ ստուդիական ալբոմը։ Այն որպես անվճար ալբոմ թողարկվել է 2015 թվականի օգոստոսի 30-ին։ Այս ալբոմը շատ է տարբերվում երգչուհու նախորդ ձայնասկավառակից, որտեղ մեծ փոփոխություններ են կատարվել գործիքավորման վրա։ Սայրուսը սրա մասին պլանավորել էր դեռ 2013 թվականին՝ 4-րդ ալբոմի թողարկումից անմիջապես հետո։ Աշխատանքները շարունակվեցին 2014 և 2015 թվականներին։ Այդ ընթացքում Սայրուսը բաժանվեց իր նախկին ընկերներից և միացավ փսիխոդելիկ ռոք խմբի՝ The Flaming Lips-ի հետ։ Ալբոմի պրոդյուսերներն են Մայլի Սայրուսը, The Flaming Lips-ը, Mike Will Made It-ը և Օրեն Ուոյելը։ Վերջին երկուսն աշխատել են նաև երգչուհու նախորդ ալբոմի՝ «Bangerz» վրա։ Ալբոմի վոկալային հյուրերն են Բիգ Շոնը, ով նույնպես հայտնվել է «Bangerz» ալբոմում, Սառա Բարթելը Ֆանթոգրամ խմբից և Էրիել Փինկը[1]։
Իր «Dooo It!» երգի կատարումից հետո, 2015 թվականի MTV VMA մրցանակաբաշխության ժամանակ, Սայրուսը, առանց նախնական գովազդի և հաստատման, հայտարարեց, որ իր «Miley Cyrus & Her Dead Petz» ալբոմը հասանելի է օնլայն տիրույթում։ Հենց այդ պահին էլ երգի տեսահոլովակը հայտնվեց երգչուհու YouTube-յան պաշտոնական էջում[2]։
Հետարտադրություն և արտադրություն
«Իմ նախորդ ձայնասկավառակում այն ինչ արել ենք՝ կատարել ենք համակարգիչների միջոցով։ Բայց The Flaming Lips-ն իսկական երաժիշտներ են։ Նրանք կարողանում են փոփխել բանալիները ոտքի վրա։ Ես երբեք նման բան չեմ տեսել։ Ես նրանց հետ ճանապարհորդութոյւն եմ կատարել և դա ամենալավ բանն էր, որին երբևէ մասնակցել եմ։ Դա իրոք խորն է»։
2013 թվականի հոկտեմբերին, «Bangerz» ալբոմի պրեմիերայից կարճ ժամանակ անց, Սայրուսը հայտատարեց, որ աշխատում է իր հաջորդ սկավառակի վրա։ Նա ասաց, որ ալբոմի ավարտից հետո իր ժանրը լիովին փոխվեց և ըստ նրա՝ պետք էր աշխատել արդեն նոր մոտեցումով[4]։ Ավելի ուշ Սայրուսն ընկերացավ Ուեյն Քոյնի և իր խմբի՝ The Flaming Lips-ի հետ, ովքեր միացան նրա Bangerz World Tour-ին և խմբի տասնչորսերորդ ալբոմի՝ «With a Little Help from My Fwends»-ի համար ձայնագրեցին The Beatles խմբի «Lucy in the Sky with Diamonds» և «A Day in the Life» երգերի քովերները։ Հիանալով իրենց կենդանի գործիքավորման և իր «Bangerz»-ի համակարգչային տարբերությունով, Սայրուսը Flaming Lips-ի հետ համատեղ սկսեց աշխատել իր հետագա հինգերորդ ստուդիական, անանուն ալբոմի վրա։ Նա սպասում էր վերջացնել դրա աշխատանքները շրջագայության ավարտին, որը տևեց մինչև 2014 թվականի վերջ[5]։
Պրոդյուսեր Mike Will Made It-ը, ով նախկինում աշխատել էր երգչուհու «Bangerz» ալբոմի վրա, ենթադրում էր, որ նրանք հուլիս ամսվանից կաշխատեն ընդհանուր նախագծի վրա[6]։ Դեկտեմբերին նա հաստատեց, որ նրանք միասին ստեղծել են վեց երգ[7]։ Նույն տարում Սայրուսը խզեց իր ստեղծագործական կապերը պրոդյուսեր Dr. Luke-ի հետ, տարբեր երաժշտական ուղղություններին պատկանելու պատճառով[8], այն ժամանակ, երբ փանկ ռոք երգչուհի Քեթլին Հաննան առաջարկեց երգչուհուն մի երգ, որն ըստ նրա, դա կարող էր կատարել միայն Սայրուսը[9]։
Կոմպոզիցիա
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6e/Pause_%282012-06-22_by_Ian_T._McFarland%29.jpg/220px-Pause_%282012-06-22_by_Ian_T._McFarland%29.jpg)
«Miley Cyrus & Her Dead Petz»-ը էքսպերիմենտալ ալբոմ է[10][11], որն իր վրա կրում է փսիխոդելիկ փոփ[12][13], փսիխոդելիկ ռոք[14], ալտերնատիվ փոփ[15], սինթփոփ[16], արտ փոփ[17], և սփեյս ռոք ժանրերի ազդեցությունները[17]։ Սայրուսն այս ալբոմը որակել էր «մի փոքր փսիխոդելիկ, բայց դեռ փոփ աշխարհի մեջ»[18]։ Mike Will Made It-ը ալբոմը նկարագրել էր որպես «քանթրի Լանա Դել Ռեյ»[7]։
Պրեմիերա
MTV VMA 2014-ի ժամանակ Սայրուսն ասաց, որ ալբոմի աշխատանքները կարող են տևել 5 տարի։ Նա նաև ավելացրեց, որ այն ամբողջությամբ երաժշտության մասին է, այլ ոչ թե թվերքինգի[18]։ 2015 թվականի հունվարին երգչուհին հայտարարեց, որ համարյա ամեն օր աշխատում է իր նախագծի վրա[19]։ Երգչուհու նախկին աշխատանք «Bangerz»-ը նրանից պահանջել է մի քանի միլիոն, որպեսզի ավարտին հասցվի, իսկ «Miley Cyrus & Her Dead Petz»-ն ընդամենը 50,000 դոլար[20]։
Քննադատական կարծիքներ
Մասնագիտական վարկանիշ | |
---|---|
Aggregate scores | |
Աղբյուր | Վարկանիշ |
Metacritic | 60/100[21] |
Վերլուծություններ | |
Աղբյուր | Վարկանիշ |
The A.V. Club | C[22] |
Billboard | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Consequence of Sound | C–[23] |
DIY | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Entertainment Weekly | A–[15] |
New York Daily News | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
NME | 8/10[12] |
Pitchfork | 3.0/10[24] |
Rolling Stone | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Spin | 5/10[26] |
«Miley Cyrus & Her Dead Petz»-ը ստացավ խառը կարծիքներ քննադատների կողմից։ Metacritic կայքում այն 100-ից ստացավ 60 միավոր՝ հիմնվելով 18 կարծիքի վրա[21]։ Քայլ Էնդերսոնը՝ «Entertainment Weekly»-ից, ալբոմին տվեց դրական կարծիք, այն գնահատելով A-[15]:
Ծանոթագրություններ
- ↑ Lauretta Charlton (2015 թ․ մարտի 24). «Miley Cyrus and Wayne Coyne: A Timeline». Grantland. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Garibaldi, Christina (2015 թ․ օգոստոսի 31). «Մայլի Սայրուսի նոր երաժշտությունը «Տարբեր է», բայց «Անվերջանալի»». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Miley Cyrus writing new album songs with The Flaming Lips». NME. 2014 թ․ մայիսի 13. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Harp, Justin (2013 թ․ հոկտեմբերի 5). «Մայլի Սայրուսն աշխատում է «Bangerz» շարունակության վրա». Digital Spy. Rovi Corporation. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Doyle, Patrick (2014 թ․ մայիսի 9). «Miley Meets the Flaming Lips: Inside Their Unlikely Collaboration». Rolling Stone. Wenner Media, LLC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Addams Rosa, Jelani (2014 թ․ հուլիսի 29). «Is Miley "Cooking" Up More Music with Rumored BF Mike Will Made-It?». Seventeen. Hearst Corporation. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 7,0 7,1 Benjamin, Jeff (2014 թ․ դեկտեմբերի 10). «Մայլի Սայրուսը լիովին ընկղմված է իր հաջորդ ալբոմի մեջ». Fuse. SiTV Media. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Halperin, Shirley; Gardner, Eriq (2014 թ․ հոկտեմբերի 16). «Inside Kesha & Dr. Luke's Dueling Lawsuits». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Lynch, Joe (2014 թ․ օգոստոսի 4). «Kathleen Hanna Pitches Album Idea to Miley Cyrus». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Wood, Mikael (2015 թ․ սեպտեմբերի 1). «'Miley Cyrus & Her Dead Petz': a wrecking ball in need of a target». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Sex, death and sadness: A look inside Miley's free 'Dead Petz' album». Mashable. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 12,0 12,1 Levine, Nick (2015 թ․ սեպտեմբերի 1). «NME Reviews - Miley Cyrus - 'Miley Cyrus And Her Dead Petz'». NME. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ 13,0 13,1 Farber, Jim (Օգոստիոս 31, 2015). «'Miley Cyrus & Her Dead Petz' : Ալբոմի կարծիքներ». New York Daily News. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 31-ին.
- ↑ 14,0 14,1 Lipshutz, Jason (2015 թ․ օգոստոսի 31). «Մայլի Սայրուսը լքում է փոփը իր 'Miley Cyrus & Her Dead Petz' ալբոմով։ Ալբոմի կարծիք». Billboard. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 Anderson, Kyle (2015 թ․ սեպտեմբերի 1). «'Miley Cyrus and Her Dead Petz' review». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Mokoena, Tshepo (2015 թ․ օգոստոսի 31). «Miley Cyrus & Her Dead Petz». The Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Macneill, Kyle. «Մայլի Սայրուս - Miley Cyrus & Her Dead Petz». DIY. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 18,0 18,1 Margaret, Mary (2014 թ․ օգոստոսի 24). «Մայլի Սայրուսը խոսել է իր նոր ալբոմի մասին. - Այն թվերքինգի մասին չէ». People. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Krause, Katie (2015 թ․ հունվարի 26). «Miley Cyrus Works on New Album 'Every Day,' Thought Grammy Nom Was a 'Joke'». Entertainment Tonight. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Coscarelli, Joe (2015 թ․ օգոստոսի 31). «Inside the Making of 'Dead Petz,' Miley Cyrus's Surprise Album». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 21,0 21,1 «Miley Cyrus & Her Dead Petz reviews». Metacritic. Օգոստոսի 31 2015. Վերցված է Սեպտեմբերի 1 2015-ին.
- ↑ Zaleski, Annie (2015 թ․ սեպտեմբերի 2). «Miley Cyrus & Her Dead Petz - Մայլի Սայրուս - Երաժշտական կարծիք». The A.V. Club. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Geffen, Sasha (2015 թ․ սեպտեմբերի 4). «Մայլի Սայրուս - Miley Cyrus and Her Dead Petz». Consequence of Sound. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Garvey, Meaghan (2015 թ․ սեպտեմբերի 4). «Մայլի Սայրուս։ Miley Cyrus and Her Dead Petz». Pitchfork Media. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Sheffield, Rob (2015 թ․ սեպտեմբերի 3). «Մայլի Սայրուսի նոր ալբոմը։ Miley Cyrus & Her Dead Petz». Rolling Stone. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Weiss, Dan (2015 թ․ սեպտեմբերի 4). «Կարծիք. Մայլի Սայրուս, 'Miley Cyrus and Her Dead Petz». Spin. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
|
|