Milky Way

Milky Way
Տեսակապրանքային նշան
Ենթատեսակշոկոլադե սալիկ
Առաջացման երկիր ԱՄՆ
ԱրտադրողMars
Ստեղծման տարեթիվ1924
 Milky Way (chocolate bar) Վիքիպահեստում

Milky Way (անգլերենից՝ «ծիր կաթին»), շոկոլադե բատոն՝ ծածկված թեթև վանիլային նուգայով՝ կաթնային շոկոլադով, որն արտադրում է ամերիկյան ընկերություն՝ Mars Incorporated-ը։ Բատոնը պատրաստվեց 1923 թվականին ամերիկացի ձեռնարկատերի՝ բիզնես-մագնատի և հրուշակագործ Ֆրանկլին Մարսի կողմից[1]։

Ամերիկյան տարբերակ

Milky Way բատոնի ամերիկյան տարբերակը պատրաստվեց շոկոլադե նուգայով, վերևում պատված կաթնային շոկոլադով (մեջը - կարամել) և հանդիսանում է Mars շոկոլադե բատոնի համարժեքը։

Եվրոպական և ավստրալիական տարբերակ

Շոկոլադե բատոնի եվրոպական տարբերակը պատված չէ կարամելով և հանդիսանում է «3 հրացանակիներ» շոկոլադե բատոնի նմանօրինակը։ Այն կազմված է նուգայից, որն ավելի թեթև է, քան Mars շոկոլադե բատոնի նուգան։ Ցածր խտության պատճառով (0,88 գ/սմ³) Milky Way-ը լողում է կաթի վրա առանց խորտակելու։ Հնում բատոնի այդ հատկությունն օգտագործվեց գովազդային ընկերության համար Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Ռուսաստանում։ Շոկոլադե բատոնի եվրոպական տարբերակն ունի վանիլային համ, մինչև 1989 թվականը ուներ շոկոլադե համ։ Շոկոլադե տարբերակի ավստրալիական տարբերակը ունի շոկոլադե համ։

Բնութագիր

  • Պահպանման ժամկետը՝ շուրջ 8 ամիս արտադրման պահից։
  • Պահել +5 °C մինչև +22 °C շերմաստիճանում հարաբերակն խոնավությամբ 70 % ոչ ավել։

Բաղադրություն

  • Միջուկ՝ շաքար, գլյուկոզային մրգահյութ (եգիպտացորենի), բուսական արմավենու ռաֆինացրած դեզոդորացված յուղ, չոր յուղազուրկ կաթ, գարու ածիկային հյութահանուկ, աղ, չոր խնձորի սպիտակուց՝ բնական բուրահաղորդչի նման (վանիլին
  • Շոկոլադ՝ Կաթնային շոկոլադ (կակաո արտադրանքներ- 27 % ոչ ավել, չոր յուղազուրկ մնացորդ- 4,5 % ոչ ավել, չոր կաթնային արտադրանքներ- 20 % ոչ ավել, կաթնային յուղ- 4 % ոչ ավել), շաքար, կակաո-յուղ, ամբողջական չոր կաթ, սղկած կակաո, կաթնաշաքար, էմուլգատոր (սոյայի լեցիտին)՝ բնական բուրահաղորդչի նման (վանիլին), չոր յուղազուրկ կաթ, կարող է պարունակել աննշան քանակությամբ արախիս։

Milky Way Stars

Ինչպես նաև կա արտադրանք՝ Milky Way Stars անունով, որը կազմված է օդային շոկոլադից և ունի աստղերի տեսք։ Դրանք վաճառվում են 33 գրամանոց փաթեթներում և հանդիսանում են փոքրիկ երեխաների գլխավոր կերպար։

Հետաքրքիր փաստեր

  • Milki way — անգլերենից թարգմանվում է ինչպես կաթնային ճանապարհ։
  • բատոնի ամենահիշվող կարգախոսը - «Կաթը կրկնակի համով է, եթե դա Milky Way է»։
  • Գովազդային տեսահոլովակներում պնդում էին, որ այն չի խորտակվում կաթի մեջ, քանի որ այն գրեթե ամբեղջովին կազմված էր կաթից։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Sweet! Milky Way Bar Celebrates 85th Anniversary». Food Channel (անգլերեն). 2008 թ․ հուլիսի 18. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Milky Way» հոդվածին։