NBA 2K13
NBA 2K13 | |
---|---|
![]() | |
Մշակող | Visual Concepts |
Հրատարակիչ | 2K Sports |
Դիստրիբյուտոր | Take-Two Interactive, Steam[1], Nintendo eShop, Google Play և App Store |
Պրոդյոսեր | Ջեյ Զի |
Սերիայի մաս | NBA 2K |
Վայր | ԱՄՆ |
Սպորտի տեսակ | բասկետբոլ |
Թողարկման թվական | Հոկտեմբերի 2, 2012 (Հյուսիսային Ամերիկա) |
Պլատֆորմներ | Wii, Անդրոիդ, Xbox 360, PlayStation 3, Windows, PlayStation Portable, Playstation 2, PlayStation Vita, iOS և Wii U |
Ժանր | բասկետբոլային վիդեոխաղ |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ |
PEGI | PEGI 3 |
ESRB | բոլորի համար |
Կրիչ | Blu-ray Disc, թվային բաշխում և թվային ներբեռնում |
Կառավարում | ստեղնաշար, գեյմփադ և թաչսքրին |
«NBA 2K13», «NBA 2K» խաղաշարերի թվով 14-րդ բասկետբոլային վիդեոխաղն է՝ մշակված Visual Concepts ստուդիայի և թողարկված 2K Games ստուդիայի 2K Sports ենթաբաժնի կողմից։ Խաղը Հյուսիսային Ամերիկայի գնորդների համար լույս է տեսել 2012 թ.-ի հոկտեմբերի 2-ին՝ Xbox 360, PlayStation 2, PlayStation 3, PlayStation Portable, Microsoft Windows, Wii խաղային համակարգերի համար։ Շուտով լույս կտեսնի նաև խաղի Wii U կոչվող պլատֆորմայի համար նախատեսված տարբերակը։
Խաղի կազմի վրա տեղ են գտել բասկետբոլիստներ Բլեյք Գրիֆինը՝ «Լոս Անջելես Կլիպերսից», Քևին Դյուրանտը՝ «Օկլահոմա Սիթի Թանդերից» և Դերիք Ռոուզը՝ «Չիկագո Բուլսից»[2]։
«NBA 2K13»-ը 2K խաղաշարերի մեջ հաջորդում է «NBA 2K12»-ին և նախորդում «NBA 2K14»-ին։
Գեյմփլեյը
Ինչպես նախորդ տարբերակներում, այնպես էլ NBA 2K13-ում, կարելի է բաց թողնել հանդիպումներ՝ դրանց տալով ավտոմատ լուծումներ։ Այս խաղում նույնպես կա «Իմ խաղացողը» (My Player) ռեժիմը, սակայն անվանափոխվել է «Իմ կարիերան» (My Career)։ Այս ռեժիմում, սովորաբար, օգտագործողն հնարավորություն է ունենում ստեղծել իր բասկետբոլիստին և կառավարել նրա խաղը։ Այս տարբերակում ավելացվել են գեղարվեստական խաղացողի գործունեությունները բասկետբոլային դաշտից դուրս։ Մասնավորապես՝ բասկետբոլիստն անձամբ կարող է մասնակցել պայմանագրերի կնքմանը, մտնել ակումբի մենեջերի աշխատասենյակ և վերջինիս հետ հարցեր քննարկել, ինչպես նաև առաջին անգամ խաղաշարերի մեջ որևէ հանդիպումից առաջ խաղացողը կարող է ինքն ընտրել, թե ինչ աքսեսուարներ պիտի կրի կամ ինչ-կերպ պիտի մտնի մարզապալատ։ Խաղում հասանելի են նաև բազմաթիվ նախորդ սերունդների բասկետբոլիստներ, օրինակ 1992 թվականի տղամարդկանց օլիմպիական հավաքականը («Դրիմ թիմ»), սակայն ի տարբերություն NBA 2K12-ի՝ այս տարբերակում չկան առանձին պատմական ռեժիմներ, որի ժամանակ օգտագործողը հնարավորություն էր ստանում խաղալ տարբեր նշանակալի պատմական հանդիպումներ[3]
Խաղի սաունդթրեը
2012 թվականի օգոստոսի 1-ին, ներքոնշյալ կատարումները պաշտոնապես հայտարարվեցին որպես «NBA 2K13»-ի սաունթրեք-կատարումներ[4]։
|
|
Ծանոթագրություններ
- ↑ Steam — 2003.
- ↑ Քելլի Դուայեր (2012-06-26). NBA 2K13-ի շապիկի մարզիկներն են Բլեյք Գրիֆինը, Քևին Դյուրանտը և Դերիք Ռոուզը «Յահու Սպորտս»
- ↑ Բերց, Մեթ (2012 թ․ հոկտեմբերի 3). «Նետում առանց առցանց անկման». «Գեյմ Ինֆորմեր». Արխիվացված է օրիգինալից 2012-10-22-ին. Վերցված է 2012 թ․ Հոկտեմբերի 10-ին.
- ↑ Դեյվիդ Գրինվալդ (2012-07-31) Ջեյ Զին, U2-ն, Քենյի Ուեսթը և մի շարք այլ կատարողներ «NBA 2K13»-ի երաժշտական մասում «Բիլբորդ»