NBC կամ National Broadcasting Company (անգլ.՝ Ազգային հեռարձակող ընկերություն), ամերիկյան հեռուստատեսային ցանց, կենտրոնը գտնվում է Նյու Յորքի «Ռոքվելլեր Սենթր» երկնաքերում, ունի գրասենյակներ Բերբանկում (Կալիֆոռնիա) և Չիկագոյում։ Հեռուստաալիքի բաժինը ամերիկյան հեռուստաշուկայում կազմում է 42,3 %[1]։