Notepad++

Notepad++
Изображение логотипа
Տեսակտեքստային խմբագրիչ
ՀեղինակDon Ho?
Նախագծումը՝Don Ho?[1]
Գրված է՝C++[2] և Սի (ծրագրավորման լեզու)
ՕՀWindows
Առկա էԲազմալեզու աջակցում (64 լեզուների փաթեթ)
Լույս տեսավ՝նոյեմբերի 24, 2003
ՊլատֆորմX86, x86_64 և Windows
Կարդագող ֆայլերի ֆորմատNotepad++ session?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատNotepad++ session?
ԱրտոնագիրGPL 3.0+?[3][4]
Հիմք են ծառայելScintilla?
Կայքnotepad-plus-plus.org(անգլ.)
Ելակոդgithub.com/notepad-plus-plus/notepad-plus-plus
 Notepad++ Վիքիպահեստում

Notepad++, բաց, ազատ կոդով տեքստային խմբագրիչ Windows օպերացիոն համակարգի համար, որն ունի մեծ քանակությամբ լեզուների կոդի լուսավորում և նշագծում։ Աջակցում է ավելի քանի 100 ֆորմատների[5]։ Հիմնված է Scintilla բաղադրիչների վրա, որը գրված է C++ լեզվով և տարածվում է GNU General Public License արտոնագրով։ Ծրագրի հիմնական ֆունկցիոնալությունը կարող է ավելանալ լրացուցիչ հավելվածների և մոդուլների շնորհիվ։

Պատմություն

Նախագիծը գտնվել է SourceForge.net-ի վրա, որտեղից 2015 թվականի հուլիսի 23-ի դրությամբ ներբեռնվել է ավելի քան 29 մլն անգամ։

Հնարավորություններ

Հիմնական հնարավորություններ

Նախագծի պաշտոնական կայքում ներկայացված են ծրագրի հիմնական հնարավորություններ․

  • Կոդի լուսավորում,
  • Կոդի առանձին հատվածների ծալում,
  • Կոդի ավտոլրացում և թեգերի փակագծերի ավտոմատ փակում (եթե ակտիվ է)
  • Վերնագրեր,
  • Փնտրում և փախարինում,
  • Նիշքերի համեմատում,
  • Նախագծերի կառավարում,
  • Փաստաթղթի քարտեզ,
  • Ցանկացած տաք ստեղնի կարգավորում,
  • ANSI, UTF-8 և UCS-2 կոդավորումների աջակցում և վերափոխում,
  • Կոդի միանգամից մի քանի հատվածների ընտրում և փոփոխում (Ctrl ստեղնի միջոցով),

Լրացուցիչ հնարավորություններ

  • Տեքստերի կաղապարներ (SnippetPlus հավելվածով),
  • FTP կառավարիչ (NppFTP հավելվածով)
  • Hex-խմբագրիչ
  • Փոփոխությունների ավտոմատ պահպանում,
  • Ուղղագրության ստուգում (GNU Aspell-ի կիրառմամբ),
  • Տեքստերի սիմետրիկ և ասիմետրիկ կոդավորում (NppDarkCrypt հավելվածի տեղադրմամբ),
  • Zen Coding-ի աջակցում,
  • Python, JScript, Lua, և այլ լեզուների ավտամատացման աջակցում,
  • OneDrive և Dropbox միջավայրերում ֆայլերի պահպանման հնարավորություն։

Շարահյուսության լուսավորում

ActionScript, ASP, ASCII, Ասեմբլեր, AutoIt, BAT, C, C#, C++, Caml, CSS, CoffeeScript (6.5-ից սկսած), doxygen, Ֆորտրան, HTML, INNO, Haskell, Java, JavaScript, KiXtart, Լիսպ, Lua, Make, MATLAB, NSIS, Objective-C, Pascal, Perl, PHP, PostScript, Python, Ruby, Scheme, UNIX Shell Script, Smalltalk, SQL, Tcl, TeX, Verilog, VHDL, Visual Basic, VBS, XML։

Բացի այդ, օգտագործողները կարող են տալ կոդերի լուսավորման սեփական հրամաններն այլ լեզուների համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Notepad++» հոդվածին։