Nu (ծրագրավորման լեզու)
Տեսակ | ծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու և օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու |
---|---|
Սեմանտիկա | կառուցվածքային, իմպերատիվ, օբյեկտ կողմնորոշված |
Առաջացել է | 2007 |
Ստեղծող | Թիմ Բարկս |
Նախագծող | Թիմ Բարկս |
ՕՀ | մաքՕՍ |
Տիպիզացիա | դինամիկ |
Ընթացիկ տարբերակ | 2.1.0 2013-4-15 ) |
Ներշնչվել է | Lisp, Objective-C, Ruby |
Արտոնագիր | Apache License, v. 2.0 |
Կայք | programming.nu |
Nu, օբյեկտ կողմնորոշված, ինտերպրետացվող, Lisp–անման շարահյուսությամբ ծրագրավորման լեզու, որն ստեղծվել է Թիմ Բարկսի կողմից որպես այլընտրանքային կոդավորման լեզու Cocoa API–ով Mac OS X–ի համար ծրագրեր ստեղծելու համար։ Գոյություն ունեն նաև տարբերակներ Լինուքսի և iPhone–ի համար։
Լեզվի մասին առաջին անգամ հայտարարվել է 2007 թ․ օգոստոսին տեղի ունեցած C4 կոնֆերանսի ժամանակ[1]։
Կոդի օրինակ
Nu ծրագրավորման լեզվով գրված այս կոդը բաղադրյալ թվերի որոշման պարզ դաս է։
(class Complex is NSObject
(ivar (double) real
(double) imaginary)
(- initWithReal:(double) x imaginary:(double) y is
(super init)
(set @real x)
(set @imaginary y)
self))
Օրինակն իրենից ներկայացնում է բաղադրյալ թվերի որոշման պարզ ծրագիր։ Այն հայտարարում է մի քանի փոփոխականներ և մի մեթոդ՝ օբյեկտն ինիցիալիզացելու համար։ Այն ցույց է տալիս Nu կոդի պարզությունը Objective-C լեզվով գրված համարժեք կոդի նկատմամբ։ Այն նաև ցույց է տալիս պարզությունը Ruby–ի նկատմամբ։
(unless @prefix
(set @prefix
"#{((((NSProcessInfo processInfo) arguments) 0) dirName)}.."))
(unless @icon_files
(set @icon_files
(array "#{@prefix}/share/nu/resources/nu.icns")))
Այս կոդում, բացի Nu–ի հետ տարածվող nuke գործիքից, ցուցադրվում է նաև Objective-C–ի, Lisp–ի, և Ruby–ի ազդեցությունները լեզվի ընդհանուր տեսքի վրա։
Տես նաև
- F-Script (ծրագրավորման լեզու)
- MacRuby
- RubyCocoa
Ծանոթագրություններ
- ↑ «Burks: Bridges and Beyond». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին. (անգլ.)