«Off the Wall», ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի երգերից։ Համանուն ալբոմի երրորդ սինգլն է։ կոմպոզիցիայի հեղինակը Ռոդ Թեմփերթոնն է, իսկ պրոդյուսերը՝ Քուինսի Ջոնսը։ Թողարկումը տեղի է ունեցել 1980 թվականի փետրվարին Epic Recordsլեյբլում։
Ստեղծման պատմություն և կոմպոզիցիայի առանձնահատկություններ
Կոմպոզիցիան Ռոդ Թեմփերթոնի երեք երգերից մեկն էր, որը վերջինս առաջարկել էր Մայքլ Ջեքսոնին հերթական ալբոմի համար։ «Off the Wall» երգը հատուկ գրվել է երգչի համար։ Այն տեղ գտավ Ջեքսոնի «Off the Wall» ալբոմում[1]։
«Off the Wall» կոմպոզիցիան մի-բեմոլ մինոր տոնայնությամբ է՝ գրված ֆանկ ժանրում[2][3]։ Երգը սկսվում է սարսափազդու ձայներով և քրքջոցով։ Ըստ քննադատների, սա Ջեքսոնի առաջին փորձերից է աշխատել մռայլ, գոթական hնչողության հետ[2]։
«Off the Wall»-ը թողարկվել է որպես համանուն ալբոմի երրորդ սինգլ՝ 1982 թվականի փետրվարի 2-ի Epic Records լեյբլում։ Վաճառքում է հայտնվել 7 դյույմանոցձայնապնակով[6]։ Երգը Billboard Hot 100-ում զբաղեցրել է տասներորդ, իսկ Hot Soul Singles-ում՝ հինգերորդ հորիզոնականը[7]։ «Off the Wall»-ը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը Նորվեգիայում, իններորդը՝ Շվեդիայում, բրիտանական հիթ շքերթում երգը դարձել է յոթերորդը[8][9]։
Pitchfork ամսագրի վերլուծաբանը նշել է, որ «Off the Wall»-ը փորձարարական երգ է, որը հանդիսանում է Ջեքսոնի մեկ այլ՝ «Thriller» սինգլի նախակարապետը[10]։
Կոմպոզիցիաների ցանկ
ԱՄՆ7" (Epic Records — 9-50838 կատալոգում համարը)[11]
A կողմ
#
Անվանում
Տևողություն
1.
«Off the Wall»
3:47
B կողմ
#
Անվանում
Տևողություն
2.
«Get on the Floor»
4:37
7" ( Epic Records — EPC 8045 կատալոգում համարը)[11]
↑«Search The Charts» (անգլերեն). IRMA — Необходимо задать параметр «Search by Artist» как «Michael Jackson», а параметр «Search by Song Title» — как «Off the Wall». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.