«Oh Mother» (հայերեն՝ Օ, մայր), ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի ստուդիական 5-րդ ալբոմից՝ «Back to Basics»-ից (2006) 5-րդ և վերջին սինգլը, որը թողարկվել է 2007 թվականի հոկտեմբերի 8-ին։ Երգը գրել են Ագիլերան, Դերիք Թորնտոնը, Մարկ Ռանկինը, Լիզ Թորնտոնը և Կարա Դիոգուարդին։
Տեղեկություն երգի մասին
«Oh Mother»-ը թողարկվել է միայն Եվրոպայում, թեև Ասիայում և Ավստրալիայում թողարկվել է «Slow Down Baby»-ը։ «Oh Mother»-ը ցանկացել են թողարկել նաև Լատինական Ամերիկայում, բայց ավելի ուշ որոշել են, որ այնտեղ դուրս կգա «Slow Down Baby» ռադիոսինգլը։
2007 թվականի նոյեմբերի 23-ին «Oh Mother» սինգլը թողարկվել է Գերմանիայում և Ավստրիայում։ Գերմանիայում երգը հասել է 4-րդ հորիզոնական, Ավստրիայում՝ 11-րդ։
Որպես պաշտոնական տեսահոլովակ՝ օգտագործվել է «Oh Mother» երգի ելույթը «Back to Basics Tour»-ի շրջանակներում։
Երգը պատմում է Ագիլերայի հոր՝ Ֆաուստո Ագիլերայի և մոր անհաշտ հարաբերությունների մասին։ Սինգլը պարունակում է հայտնի ֆրանսիական «Vois sur ton chemin» երգից տարրեր։
Ստեղծագործությունների ցանկ
- «Oh Mother» (Album Version) — 3։45
- «Oh Mother» (Instrumental) — 3։45
Հիթ-շքերթներ
Ծանոթագրություններ
|
---|
| Սկավառակագրություն | | Ստուդիական ալբոմներ | |
---|
| Կոմպիլյացիոն ալբոմներ | |
---|
| Սաունդթրեք ալբոմներ | «Burlesque: Original Motion Picture Soundtrack» |
---|
| Վիդեոալբոմներ | «Genie Gets Her Wish» • «My Reflection» • «Stripped Live in UK» • «Back to Basics: Live and Down Under» |
---|
| Ֆիլմեր | |
---|
| Հեռուստատեսություն | |
---|
| Համերգային շրջագայություններ | |
---|
| Առնչվող հոդվածներ | |
---|
|