Orbis pictus
Orbis pictus գերմ.՝ Orbis sensualium pictus | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Յան Ամոս Կոմենսկի |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | լատիներեն և գերմաներեն |
Հրատարակման տարեթիվ | 1658 |
![]() |
Orbis pictus կամ Orbis sensualium pictus (լատիներենից թարգմանած՝ նշանակում է «Աշխարհը նկարներում»), երեխաների համար Յան Ամոս Կոմենսկու պատրաստած պատկերազարդ դասագիրք, որն առաջին անգամ հրատարակվել է 1658 թվականին[1]։ Դա իր տեսակով բնագիտական ու հասարակգիտական գիտելիքների յուրօրինակ հանրագիտարան է և համարվում է մանուկների համար լույս ընծայված առաջին պատկերազարդ գրքը[2]։
Յան Ամոս Կոմենսկին Orbis sensualium pictus-ը պատրաստել է 1650 թվականին, երբ ապրում էր Տրանսիլվանիայում[2]։ Բազմափորձ մանկավարժն իր այս աշխատանքն առաջարկել է որպես պատկերազարդ մի հանրագիտարան, որը կարելի է արդյունավետորեն կիրառել լատիներենը պատկերների օգտագործմամբ դյուրամատչելի դասավանդելու և սովորելու համար[3]։ Գիրքը բաժանված է 150 գլուխների, պարունակում է ուսուցողական տեքստերին ուղեկցող փայտափորագրանկարներ[2]։ Առաջին հրատարակությունը, որն իրականացվել է Նյուրնբերգում 1658 թվականին, լատիներեն ու գերմաներեն է[4]։ Շուտով դրան հաջորդել են թարգմանությունները տարբեր լեզուներով[5]։ Իր կառուցվածքով հեղափոխիչ[6] այդ դասագիրքն արագորեն տարածվել է Եվրոպայում և մի քանի դար շարունակ ծառայել որպես երեխաների համար նախատեսված դասագրքերի նմուշօրինակ։ Դրա առաջին անգլերեն հրատարակությունը՝ Visible World («Տեսանելի աշխարհ») վերնագրով, լույս է տեսել 1659 թվականին, առաջին քառալեզու հրատարակությունը (լատիներեն, գերմաներեն, իտալերեն ու ֆրանսերեն)՝ 1666 թվականին[2][7]։ Բրայերի տպարանը, որ գործում էր Լևոչ քաղաքում, 1685 թվականին լույս է ընծայել չեխերեն թարգմանությունը՝ ներառելով նաև լատիներեն, գերմաներեն, հունգարերեն տեքստերը[2][8]։
Orbis sensualium pictus-ը համարվում է արևմտյան մանկական գրականության ամենաազդեցիկ ստեղծագործություններից մեկը և մինչև 18-րդ դարի վերջերը մեծ ժողովրդականություն է վայելել ու լայնորեն տարածվել Եվրոպայում[3][7]։ Մինչև 1777 թվականը հենց միայն անգլերեն վերահրատարակվել է տասներկու անգամ։ Եվրոպայում վերջին հրատարակությունն իրականացվել է 1845 թվականին Պրահայում[7]։ Վերջերս «Էլ Զորրո Ռոխո» հրատարակչությունը լույս է ընծայել այն՝ վերականգնված, հատուկ թողարկումով[9]։
Orbis Pictus-ը մեծ ազդեցություն է գործել երեխաների կրթության վրա՝ նախադրյալներ ստեղծելով այդ բնագավառում տեսա-լսողական տեխնիկայի կիրառման, լեզուների դասավանդման և յուրացման գործում նոր մոտեցումների գործադրման համար[10]։
1930 թվականին ավստրիացի անվանի փիլիսոփա Օտտո Նոյրատը կարծիք է հայտնել, օտար լեզուները պատկերների կիրառմամբ սովորեցնելու վիեննական մեթոդը՝ «Gesellschaft und Wirtschaft»-ը, շատ բանով է պարտական «Orbis Pictus»-ին[11]։
Ծանոթագրություններ
- ↑ Whalley (2004), p. 318
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Neagu (2015), p. 519
- ↑ 3,0 3,1 Immel (2013), p. 222
- ↑ Hüllen (1999), p. 392
- ↑ Epstein, Connie C. (1991). The Art of Writing for Children. Archon Books. էջ 2. ISBN 0-208-02297-X.
- ↑ «Orbis Sensualium Pictus Lecture». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Odložilík (1942), p. 54
- ↑ Pavlik (2013), p. 468
- ↑ Edición El Zorro Rojo, 2017
- ↑ «Learning from Comenius - the pedagogical underpinnings of the Orbis Pictus». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Neurath, Otto (1930). Gesellschaft und Wirtschaft. Vienna: Gesellschafts- und Wirtschaftsmuseum. էջ 101.
Գրականություն
- Hüllen, Werner: English Dictionaries, 800-1700: The Topical Tradition. Clarendon Press, 1999. ISBN 9780198237969
- Immel, Andrea: "Children's Books", en Suarez, Michael; Woudhuysen, H. R. (eds.): The Book: A Global History. Oxford university Press, 2013. ISBN 9780191668746
- Neagu, Cristina: "East-Central Europe", en Tilg, Stefan; Knight, Sarah (eds.): The Oxford Handbook of Neo-Latin. Oxford University Press, 2015. ISBN 9780199948178
- Odložilík, O.: "Comenius' Life and Work in its Historical Setting", en Needham, Joseph (ed.): The Teacher of Nations. Cambridge University Press, 1942. ISBN 9781107511620
- Pavlik, Devana: "The Czech Republic and Slovakia", en Suarez, Michael; Woudhuysen, H. R. (eds.): The Book: A Global History. Oxford university Press, 2013. ISBN 9780191668746
- Whalley, Joyce: "The development of illustrated texts and picture books", en Hunt, Peter (ed.): International Companion Encyclopedia of Children's Literature. Routledge, 2004. ISBN 9781134436842
Արտաքին հղումներ
- Orbis Sensualium Pictus, edición de 1705 en Internet Archive
- Онлайн-добірки з Orbis Pictus латиною
- Comenius, Johann Amos (1887). Bardeen, Charles William (ed.). Orbis Pictus (The Visible World in Pictures) (English). Syracuse, New York: School Bulletin Publications. OCLC 166163. «gutenberg.org/ebooks/28299»
{cite book}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Comenius, Johann Amos; Charles Hoole (1777). Joh. Amos Comenii Orbis Sensualium Pictus: Hoc Est Omnium Principalium in Mundo Rerum, & in Vita Actionum, Pictura & Nomenclatura (անգլերեն). London: S. Leacroft. OCLC 166163. «User Review - I was interested in this book after reading about Comenius on Wikipedia and being referred to Google Book Search as a source of this as an early children's textbook. A discouraging flaw in this book is that pages 8-15 are scanned out of order, and there are two copies of page 12 and no copy of page 8 in the resulting images. It would be good to have a direct way to report such trouble without having to go searching around the help pages.»
- Избранные части из Pictus in Latin на латыни
- At Internet Archive, the first American from the twelfth London edition, 1810. https://archive.org/details/orbissensualiump00come/page/n5/mode/2up
- Orbis sensualium pictus trilinguis. Латынь, немецкий и венгерский, 1708
- Orbis sensualium pictus trilinguis. Leutschoviae : Typis Samuelis Brewer, Anno Salutis 1685. 484 стр. — доступно в University Library in Bratislava Digital Library
- Orbis Pictus, in hungaricum et germanicum translatus (в переводе на венгерский и немецкий). Po’sonban: Weber, 19. stor. 172 стр. — доступно в ULB’s Digital Library
- Orbis pictus von Amos Comenius. [Нюрнберг]: [s.n.], 1770. 263 стр. — доступно в ULB’s Digital Library
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Orbis pictus» հոդվածին։ |