Pandemic Studios
Pandemic Studios | |
---|---|
![]() | |
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 1998 |
Վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Electronic Arts |
Pandemic Studios, համակարգչային խաղերի մշակմամբ զբաղվող ընկերություն, որը հիմնադրվել է 1998 թվականին։ 2007-ից 2009 թվականներին համարվել է Electronic Arts-ի դուստր ընկերություն։ Ավելի ուշ ընկերությունը փակվեց, իսկ աշխատակիցների մեծ մասը սկսեցին աշխատել Electronic Arts-ում։ Սկզբնական շրջանում ընկերությունը եղել է ակախ։ Ավելի հայտնի է՝ Full Spectrum Warrior, Star Wars: Battlefront, Destroy All Humans!, Mercenaries 2 և The Saboteur խաղերով։
Պատմություն
Pandemic Studios ընկերությունը, հիմնադրվել է Ջոշ Ռեզնիկի և Էնդրյու Գոլդմանի կողմից, ովքեր ժամանակին աշխատել էին Activision ընկերության համար։ Activision-ը ակտիվորեն ներդրումներ էր իրականացնում Pandemic-ում և օգնում էր նոր ընկերության կազմավորնան հարցում։
2000 թվականին ընկերությունը բացեց իր երկրորդ ստուդիան Բրիսբեն քաղաքում։ Նոր ստուդիայի առաջին խաղը դարձավ Army Men: RTS, որը թողարկվել է 2002 թվականին, խաղային համակարգերի համար։ Այս ստուդիան հետագայում նաև մշակեց Destroy All Humans! խաղը։
2003 թվականին Լոս Անջելեսում տեղակայված ստուդիան տեղափոխվեց Սանտա Մոնիկա։
2005 թվականի նոյեմբերին հայտարարվեց Pandemic Studios և BioWare-ի համագործակցության մասին, որը ֆինանսավորվում էր՝ Elevation Partners ֆոնդի կողմից[1]։
2007 թվականի հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ VG Holding Corp․, որին պատկանում էին Pandemic Studios և BioWare-ի բաժնետոմսերի մեծ մասը, կգնվի Electronic Arts-ի կողմից[2]։
2009 թվականի փետրվարին Բրիսբենեի ստուդիան փակվեց[3]։
2009 թվականի նոյեմբերին Electronic Arts-ը կրճատեց իր աշխատակիցների թիվը ավելի քան 1500-ով, որի արդյունքում հեռացվեցին Pandemic-ի բոլոր աշխատակիցները։ Նոյեմբերի 17-ին ЕA-ը պաշտոնապես հաստատեց Pandemic-ի փակվելու մասին, հեռացվեցին 228 աշխատակիցները, թողնելով միայն 35 աշխատակից The Saboteur-ի հետագա աջակցման համար[4][5]։ Ի պատասխան այս ամենին, մի քանի նախկին աշխատակիցներ հրապարակեցին հրաժեշտի տեսահոլովակ[6]։
Խաղեր
Թողարկման տարեթիվ | Խաղեր | Ժանր | Պլատֆորմ |
---|---|---|---|
1999 | Battlezone II | First-person shooter, RTS | Microsoft Windows |
2000 | Dark Reign 2 | RTS | Microsoft Windows |
2002 | Triple Play 2002 | Սպորտային խաղ | |
Army Men: RTS | RTS | Microsoft Windows, PlayStation 2, Nintendo GameCube | |
Star Wars: The Clone Wars | Action | PlayStation 2, Nintendo GameCube, Xbox | |
2004 | Full Spectrum Warrior | Real-time tactics, combat simulation | Microsoft Windows, Xbox, PlayStation 2 |
Star Wars: Battlefront | First-person shooter, third-person shooter | Microsoft Windows, Xbox, PlayStation 2, Macintosh | |
2005 | Star Wars: Battlefront II | First-person shooter, third-person shooter | Microsoft Windows, PlayStation 2, PlayStation Portable, Xbox |
Mercenaries Playground of destruction | Third-person shooter | PlayStation 2, Xbox | |
Destroy All Humans! | Third-person shooter | PlayStation 2, Xbox | |
2006 | Full Spectrum Warrior: Ten Hammers | Real-time tactics, combat simulation | Microsoft Windows, Xbox, PlayStation 2 |
Destroy All Humans! 2 | Third-person shooter | PlayStation 2, Xbox | |
2008 | Mercenaries 2: World in Flames | Third-person shooter | Microsoft Windows, PlayStation 2, PlayStation 3, Xbox 360 |
2009 | The Lord of the Rings: Conquest | Action | Microsoft Windows, PlayStation 3, Xbox 360, Nintendo DS |
The Saboteur | Action/adventure, third-person shooter, стелс-игра | Microsoft Windows, PlayStation 3, Xbox 360 | |
Չեղարկված | Mercs Inc | Third-person shooter | Չեղարկվել է ընկերության փակման պատճառով |
Project X[7] | [8][9] | ||
Batman: The Dark Knight[10] | action, | PlayStation 3, Xbox 360 | |
Project B | Ավտոմրցավշարային խաղ Wii-ի համար | Չեղարկվել է ընկերության փակման պատճառով | |
Project Q |
Ծանոթագրություններ
- ↑ Bioware & Pandemic Merge Արխիվացված 2007-09-29 Wayback Machine — Новости из TotalGaming.net, 3 ноября 2005
- ↑ EA To Acquire BioWare Corp. and Pandemic Studios Արխիվացված 2007-10-23 Wayback Machine
- ↑ «Pandemic Brisbane Shut Down». AusGamers. 2009 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Stephen Totilo (2009 թ․ նոյեմբերի 24). «EA Makes Mercs Inc, A New "Pandemic" Game, Official (UPDATE)». Kotaku.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Brian Crecente (2009 թ․ նոյեմբերի 17). «Confirmed: EA Closes Pandemic Studios, Says Brand Will Live On». Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Kotaku (2009 թ․ նոյեմբերի 23). «Pandemic Studios Says Goodbye Geek Gangsta Style». Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Secret Projects Արխիվացված 2008-08-28 Wayback Machine
- ↑ Pandemic Studios Forums Post Արխիվացված 2009-04-13 Wayback Machine
- ↑ «Article later posted». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Screwing Up Batman». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.