Porsche 918 Spyder, հիբրիդային սուպերմեքենա, որն արտադրվում է գերմանական Porsche-ի կողմից։ Արտադրվում է 2 մոդելի ձևով՝ 918 Spyder(ստանդարտ) և 918 Spyder "Weissach Package"(թեթևացված)։ Մեքենան պատրաստված է Porsche RS Spyder մրցարշավային մեքենայի հիման վրա և յուրաքանչյուր 100 կմ ճանապարհին ծախսում է ընդամենը 3.3 լիտր վառելիք։ Մեքենան ամբողջությամբ պատրաստված է ածխապլաստից։
Պատմություն
Նման մեքենա ստեղծելու գաղափարը փորձարկվել է մրցարշավային Porsche 911 GT3 R Hybrid-ի վրա։ 2010 թվականի դեկտեմբերին այդ մեքենան ստացավ գերմանական ավտոսպորտի միության «Շրջակա միջավայրի պահպանություն» մրցանակը։
Առաջին անգամ 918 մոդելի մեքենան պատրաստվեց ռոդսթերի թափքով և ցուցադրվեց Ժնևի ավտոսալոնում 2010 թվականին՝ որպես կոնցեպցիոն մեքենա։ 918 Spyder-ի կոնցեպտի վերամշակումը և արտադրության անցումը տևեց ընդամենը 5 ամիս։
Տեխնիկական տվյալներ
Բենզինային Շարժիչ
ձևը
V-8
աշխատանքային ծավալ
4,6 լիտր
պտտող մոմենտ
530 Նյուտոն/մետր
հզորություն
608 ձիաուժ 8500 պտույտ/րոպե-ի դեպքում
առավելագույն պտույտների թիվը
9150 պտույտ/րոպե
էլեկտրաշարժիչ
մարտկոց
լիթիում-իոնային
հետևի շարժիչի հզորություն
115 կվատ
առջևի շարժիչի հզորություն
95 կվատ
Շարժիչների ընդհանուր տվյալներ
հզորություն
887 ձիաուժ 8500 պտույտ/րոպե-ի դեպքում
պտտող մոմենտ
1280 Նյուտոն/մետր 800-5000 պտույտ/րոպե-ի դեպքում
Տրանսմիսիա
փոխանցման տուփ
և աստիճան կրկնակի սեղմիչներով
Անվահեծեր
առջևի
20սմ
հետևի
20սմ
Դինամիկ տվյալներ
0-100 կմ/ժ արագություն
2,6 վրկ
0-200 կմ/ժ արագություն
7,3 վրկ
0-300 կմ/ժ արագություն
20,9 վրկ
առավելագույն արագություն
345 կմ/ժ
առավելագույն արագություն միայն էլեկտրաշարժիչներով
150 կմ/ժ
մեկ մարտկոցով անցած ճանապարհը
16-31 կմ
Շուկայական տվյալներ
2012 թվականի հուլիսին Porsche-ն ստացավ ավելի քան հազար պատվեր 918 մոդելի համար, սակայն ընկերությունը նշեց, որ մեքենան կարտադրվի ընդամենը 918 օրինակով։ Ընկերությունը մեքենայի համար տալիս է 4 տարի, իսկ միայն էլեկտրաշարժիչների համար՝ 7 տարի երաշխիք։
Մեքենայի գինը կազմում է 768026 €, որը գերազանցում է ընկերության ամենաթանկ սերիական մոդելի ՝ Porsche Carrera GT-ի արժեքը։